Կլոդ Ժոզեֆ Վերնե

ֆրանսիացի նկարիչ

Կլոդ Ժոզեֆ Վերնե (ֆր.՝ Claude Joseph Vernet, օգոստոսի 14, 1714(1714-08-14)[1][2][3][…], Ավինյոն - դեկտեմբերի 3, 1789(1789-12-03)[1][2][4][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի նկարիչ։

Կլոդ Ժոզեֆ Վերնե
ֆր.՝ Claude Joseph Vernet
Ի ծնեֆր.՝ Claude Joseph Vernet
Ծնվել էօգոստոսի 14, 1714(1714-08-14)[1][2][3][…]
ԾննդավայրԱվինյոն
Վախճանվել էդեկտեմբերի 3, 1789(1789-12-03)[1][2][4][…] (75 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող և վիմագրող
Ժանրբնանկար և marine painting?
Թեմաներգեղանկարչություն և փորագրում
Ուշագրավ աշխատանքներThe Cascade at Tivoli?
ՈւսուցիչԱդրիեն Մանգլարդի և Bernardino Fergioni?
ԱշակերտներԿառլ Վերնե, Jean-Pierre Péquignot?, Jean-Antoine Vernet? և Henry d'Arles?
ԱնդամակցությունAcadémie des belles-lettres, sciences et arts de La Rochelle? և Գեղանկարի և քանդակի ակադեմիա
ՀայրAntoine Vernet?
ԱմուսինVirginie Cecil Parker?
ԶավակներԿառլ Վերնե[5] և Marguerite Émilie Chalgrin?
 Joseph Vernet Վիքիպահեստում

Նկարիչ Կառլ Վերնեի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Կլոդ Վերնեն ծնվել է Ավինյոնում։ Տասնչորս տարեկան հասակից օգնել է հորը՝ դեկորատիվ նկարիչ Անտուան Վերնեին (1689–1753)[6]: Հռոմում սովորել է նկարիչ Բերնարդինո Ֆերջոնիի արվեստանոցում։ 1734 թվականին հեռացել է Հռոմից՝ ուսանելու լանդշաֆտային նկարիչների ու ծովանկարիչների մոտ[7]։

 
«Նավաբեկություն» (1772), Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն

Աստիճանաբար Վերնեն ներգրավվել է Հռոմի գեղարվեստական միջավայրում։ Որոշակի ավանդական դիզայնի օգնությամբ մթնոլորտի բնական հետևանքները նա մատուցում է անսովոր գեղանկարչական արվեստի միջոցով։ Թերևս, ոչ մի լանդշաֆտային նկարիչ կամ ծովանկարիչ մարդկային կերպարը նման ամբողջականությամբ որպես տեսարանի մաս չի պատկերել։ Վերնեի նկարչության վրա մեծ ազդեցություն է ունեցել իտալացի նկարիչ, ճարտարապետ Ջիովանի Պաոլո Պանինին։ Վերնեի աշխատանքների թեման բնությունն է՝ ոչ սենտիմենտալ կամ հուզական[8]։

  Շատ նկարիչներ կարող են ավելի լավ իմանալ՝ ինչպես նկարել երկինք, երկիր, օվկիանոս, սակայն ինձանից լավ ոչ ոք չգիտե՝ ինչպես նկար նկարել։
- Կլոդ Ժոզեֆ Վերնե
 

Ողջ կյանքի ընթացքում Վերնեի ոճը կայուն է մնացել։ Նրա աշխատանքների ներդաշնակցությամբ զուգորդվող մթնոլորտային ազդեցությունները հիշեցնում են Կլոդ Լորենի գործերը։

Շուրջ 20 տարի Վերնեն ապրել է Հռոմում՝ ստեղծելով նավահանգստային, փոթորկոտ, հանգիստ, լիալուսնով, կետելով տեսարաններ։ Հռոմում Մանգլարդը սովորել է Բերնարդինո Ֆերգիոնիի և Ադրիեն Մանգլարդի հետ[9][10][11][12]։ Հայտնի է եղել հատկապես անգլիացի ազնվականների շրջանակներում, որոնց մեծ մասը մասնակցել են «Մեծ ճամփորդությանը»։ 1745 թվականին Վերնեն ամուսնացել է անգլուհու հետ։ 1753 թվականին նրան կանչել են Փարիզ, որտեղ թագավորական հրամանով ստեղծել է ֆրանսիական նավահանգիստների շարքեր (գտնվում են Լուվրում, Ազգային ծովային թանգարանում)[8]։ Նրա հայտնի ստեղծագործություններից է «Նավահանգիստ Ռոշֆորում» (1763, Ազգային ծովային թանգարան) կտավը։

1757 թվականին Վերնեն նկարել է չորս նկարների շարքը՝ «Օրվա չորս ժամանակները»։

Իր գործունեության ընթացքում նա շարունակ անդրադարձել է իտալական թեմաների («Ծովափի կետ», Լոնդոնի ազգային պատկերասրահ)[8]։ Հռոմ վերադառնալով՝ դարձել է Ակադեմիայի անդամ։ 1746 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։

Աշխատանքներից գտնվում են նաև Հայաստանի ազգային պատկերասրահում («Նավահանգիստը գիշերով. Ձկնորսները ծովափին», «Ծովային տեսարան», «Փոթորիկ ծովի վրա»)[13]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Claude Joseph Vernet (նիդերլ.)
  3. 3,0 3,1 KulturNav — 2015.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. Union List of Artist Names — 2021.
  6. Claude-Joseph Vernet (National Gallery).
  7. «claude-joseph-vernet-a-storm-on-a-mediterranean-coast». www.getty.edu/art/collection.
  8. 8,0 8,1 8,2 Michael Levey (1993). Painting and Sculpture in France, 1700–1789. Yale University Press.
  9. «Marina di Anzio». Accademia di San Luca. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  10. «Vernet». Treccani. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  11. Claude-Joseph Vernet, 1714-1789. The Council; University of Michigan. 1976. էջեր 1728, 1739, 1747. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  12. Silvia Maddalo (1982). Adrien Manglard (1695-1760). Multigrafica; University of Virginia. էջեր 20–28.
  13. Կլոդ Ժոզեֆ Վերնեի ստեղծագործություններից ՀԱՊ-ում

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Ժոզեֆ Վերնե» հոդվածին։