Կլյուզ (ֆր.՝ Cluses. klyz), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավարևելյան մասում՝ Օվեռն-Ռոն-Ալպեր երկրամասի Վերին Սավոյ դեպարտամենտում։ Ընկած է Ֆոսինյի տարածաշրջանում՝ Արվե գետի հովտում, այդ գետի ափին, Ժնևի ու Շամոնիի միջակայքում։ Կլյուզի մերձակայքում են գտնվում ալպյան լեռնադահուկային առողջավայրերի մի շարք դահուկուղիներ, ինչը որոշակի գրավչություն է հաղորդում այս քաղաքին։ 20-րդ դարի առաջին կեսին բնակավայրը համբավվել էր նաև որպես ժամագործության կենտրոններից մեկը։

Բնակավայր
Կլյուզ
ֆր.՝ Cluses[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես10,46 կմ²
ԲԾՄ470 մետր
Բնակչություն17 164 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ74300[3]
Պաշտոնական կայքcluses.fr(ֆր.)
Կլյուզ (Ֆրանսիա)##
Կլյուզ (Ֆրանսիա)

Կլյուզն զբաղեցնում է 10,45 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 17.416[4]։

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 1609—    
1800 1823+1.80%
1806 1732−0.85%
1822 1953+0.75%
1838 1970+0.05%
1848 1947−0.12%
1858 1925−0.11%
1861 1585−6.27%
1866 1643+0.72%
1872 1751+1.07%
1876 1813+0.87%
1881 1915+1.10%
1886 1915+0.00%
1891 2126+2.11%
1896 2403+2.48%
1901 2208−1.68%
1906 2141−0.61%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1911 2155+0.13%
1921 2216+0.28%
1926 2408+1.68%
1931 2644+1.89%
1936 3095+3.20%
1946 3416+0.99%
1954 5318+5.69%
1962 8612+6.21%
1968 12 455+6.34%
1975 14 826+2.52%
1982 15 469+0.61%
1990 16 358+0.70%
1999 17 711+0.89%
2007 17 880+0.12%
2012 17 525−0.40%
2017 17 059−0.54%
Աղբյուր՝ EHESS[5] and INSEE (1968-2017)[6]

Մշակույթ խմբագրել

  • Ամեն տարի հունիսի վերջին կիրակի օրը Արվի գետահովտի 14 քաղաքներից մեկում ըստ հերթականության անց է կացվում Ֆոսինյիիի երաժշտական փառատոն՝ նվիրված Ֆոսինյիի երաժշտական ֆեդերացիայի հիմնադիր Ֆրանսուա Կուրտի հիշատակին։
  • Ամեն տարի Կլյուզում անց է կացվում նաև ժամանակակից ֆոլկ-ռոք և ռոք երաժշտության «Musiques en Stock» փառատոնը, որտեղ հանդիսականներն անվճար վայելում են բազմաթիվ հանրաճանաչ արտիստների կատարումները։

Հուշարձաններ խմբագրել

  • "Pont Vieux"-ն (Հին կամուրջը) Արվի վրա գցված պատմական կամուրջ է, որը մի քանի դար շարունակ եղել է այդ գետի վրա գցված միակ կամուրջը։
  • Ժամագործության ազգային դպրոցը, որ պատմական հուշարձան է, ներկայումս ծառայում է որպես միջնակարգ դպրոց (այստեղ գործում է Շառլ Պոնսի անվան լիցեյը

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Кількість населення у 2011 році». INSEE. Արխիվացված է օրիգինալից 1 лютого 2014-ին. Վերցված է 28 вересня 2014-ին.(ֆր.)
  5. Cassini-Ehess|9769|Cluses
  6. Population en historique depuis 1968, INSEE

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլյուզ» հոդվածին։