Կլիմայի փոփոխություն և երեխաներ

Գլոբալ տաքացումն ուղղակի և անուղղակի ազդեցություն է գործում երեխաների վրա։ Երեխաներն ավելի խոցելի են մարդկանց վրա կլիմայի փոփոխության ազդեցության հանդեպ, քան մեծահասակները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաշվարկել է, որ գոյություն ունեցող գլոբալ հիվանդությունների 88% -ը կապված է կլիմայի փոփոխության հետ և ազդում է 5 տարեկանից փոքր երեխաների վրա[1]։ Առողջության և կլիմայի փոփոխության վերաբերյալ Լանսետի զեկույցում երեխաները նշվել են որպես կլիմայի փոփոխության ամենածանր ազդեցության ենթարկված կատեգորիա[2]։

Կլիմայական արտակարգ իրավիճակ

Երեխաները ֆիզիկապես ավելի խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ` իր բոլոր դրսևորումներով[3]։ Կլիմայի փոփոխությունն ազդում է երեխայի ֆիզիկական առողջության և նրա բարեկեցության վրա։ Երկրների միջև և դրանց ներսում գերակայող անհավասարություններն են որոշում կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխաների վրա[4]։ Երեխաները ձայնի իրավունք կամ համապատասխան ուշադրություն չունեն կլիմայի փոփոխությանը գլոբալ արձագանքելու առումով[3]։

Զարգացող երկրներում ապրող մարդիկ տառապում են հիվանդությունների ավելի մեծ քանակից և պակաս կարողունակ են կլիմայի փոփոխության սպառնալիքներին դիմակայելու հարցում[5]։

Գլոբալ տաքացման ազդեցություն երեխաների վրա խմբագրել

 
Կլիմայով պայմանավորված սովի փախստականների Օքսֆամ լուսանկար Սոմալի թերակղզուց

Երեխաները տուժում են տների ոչնչացման, սննդի անվտանգության սպառնալիքների և ընտանիքի ապրուստի միջոցների կորստի հետևանքով, որոնց հանգեցնում է կլիմայի փոփոխությունը։ Երեխաների վրա հետևանքները կարող են սրել սոցիալական և տնտեսական անհավասարությունը, զինված բախումները և առողջապահական համաճարակները[6]։ Կլիմայի փոփոխության հետևանքները ընկնում են երկու հիմնական հարթությունների վրա. ուղղակի կամ անուղղակի, ակնթարթային կամ հետաձգված։ Երեխայի ֆիզիկական առողջության վրա ազդեցությունները ներառում են. զոհերն ու վնասվածքները, ջերմային հիվանդությունները, բնապահպանական տոքսինների ազդեցությանը ենթարկվելը, ավելի տաք ջերմաստիճանում առկա վարակիչ և այլ հիվանդությունները[7]։

Զգալի աճ կա նաև հոգեկան առողջության և ուսման հարցերի մեջ, ինչպիսիք են՝ Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (PTSD), դեպրեսիան ու անհանգստությունը, քնի խանգարումները, ճանաչողական խանգարումները և դժվարություններն ուսման մեջ[8]։ Հաշվի առնելով Պակիստանում 2010 թվականին սննդի շրջանի վերաբերյալ այս օրինակը, 10-ից 19 տարեկան երեխաների 73% -ը ցուցաբերել է հետտրավմատիկ սթրեսային խանգարման բարձր մակարդակ, որտեղ տեղահանված աղջիկները մեծ ազդեցության են ենթարկվել[9]։

Հայտնաբերված այլ ծանր դեպքերն էին նեղությունը, վիշտը և զայրույթը, ինքնության կորուստը, անօգնականության և հուսահատության զգացումը, ինքնասպանության ավելի բարձր ցուցանիշներն ու ագրեսիայի և բռնության աճը[10]։

Ֆիզիկական հետևանքներին գումարվում են նաև այն հոգեբանական և հոգեկան առողջության ազդեցությունները, որոնք սպառնում են երեխայի բարեկեցությանը[11]։

Առողջություն և բարեկեցություն խմբագրել

Կլիմայի փոփոխության հետևանքով ծայրահեղ իրադարձությունները կարող են քանդել տներ, դպրոցներ, երեխաների խնամքի կենտրոններ և այլ կարևոր ենթակառուցվածքներ[12]։ Հայյան թայֆունը հողին է հավասարեցրել Ֆիլիպինների Լեյտե և Սամար կղզիների ամբողջական քաղաքներ ու ավաններ։ Հայյան թայֆունից փրկված երեխաներից շատերը կորցրել են իրենց տներն ու իրերը[13]։ 2020 թվականին Մոլավե թայֆունը ջրհեղեղների և սողանքների պատճառ է դարձել, որոնք ավերել են տները՝ վտանգելով Վիետնամում 2,5 միլիոն երեխայի։ Վիետնամում և Ֆիլիպիններում զոհվել է 9 և տեղահանվել ավելի քան մեկ միլիոն մարդ[14]։

Կլիմայական իրադարձությունները մեծ վնաս են հասցրել կյանքին և ապրուստի միջոցներին[6]։ Թայֆունները, փոթորկի ալիքները և այլ անկարգություններ հանգեցրել են ակտիվների և կապիտալի կորստի, ինչպես նաև ընտանիքի եկամտի անկմանը ֆերմերների, ձկնորսների, ոչ ֆորմալ հատվածի աշխատողների և փոքր բիզնեսի տերերի շրջանում[15]։ Ավելի շատ երեխաներ ունեցող ընտանիքներն ավելի խոցելի են թանկարժեք առողջական ծախսերի նկատմամբ[15]։ Ֆիլիպիններում «Պարմա» թայֆունի հարվածից հետո նկատվել է դպրոցից դուրս մնալու տեմպերի աճ` կապված ընտանիքի եկամուտների կորստի հետ։ Երեխաները, ովքեր շարունակում էին դպրոցը, երբեմն ստիպված էին դասի գնալ առանց սնունդ գնելու համար գումար ունենալու[15]։ Գյուղական վայրերում ոչնչացվել են դաշտերը, այգիները, ձկնաբուծարանները, բերքը, ձկնորսական նավերը և գյուղատնտեսական սարքավորումները, իսկ անասունները կորել են՝ ազդելով ամբողջ համայնքների սննդային անվտանգության վրա[15]։

Բնապահպանական ազդեցություն խմբագրել

Երեխաները զգայուն են հիմնական բնական ռեսուրսների պակասի նկատմամբ, ինչը պայմանավորված է բնական երևույթներով՝ երաշտներով և ջրհեղեղներով։ Շուրջ 160 միլիոն երեխա է ապրում ծայրաստիճան բարձր երաշտի շրջաններում և ավելի քան 500 միլիոն մարդ բնակվում է ջրհեղեղի ծայրաստիճան մեծ հավանականության պայմաններում[16]։ Երբ խոսքը վերաբերում է բնական իրադարձություններին, բնական աղետները հանգեցնում են ընտանիքների և երեխաների տեղահանմանը։ Այս տեղահանումն իրականացվում է ծայրահեղ եղանակային իրադարձությունների պատճառով`ֆիզիկական և հոգեկան առողջության անապահովության մակարդակի բարձրացմամբ[17][18]։

Համաշխարհային առումով ըստ կլիմայի փոփոխության երեխաներին բաժին է ընկնում հիվանդությունների 88% -ը։ Յուրաքանչյուր երեխա կարիք ունի խնամողների իրենց համայնքներում։ Իրական սպառնալիքը գտնվում է անապահով տարածքներում, որոնք արդեն տառապում են շրջակա միջավայրի մարտահրավերների պաճառով։ Դրանք հանգեցնում են տարբեր հիվանդությունների, հաշմանդամության, երեխաների շրջանում մահացության բարձր մակարդակի[19]։ 2013 թվականին Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովը հաշվարկել է, որ գլոբալ ջերմաստիճանը 2100-ին, ամենայն հավանականությամբ, կբարձրանա մինչև 4,8 °C, եթե ներկայիս արտանետումները շարունակեն բարձրանալ[20]։ Կարևոր է նշել, որ օդի աղտոտիչների մշտական ազդեցությունն ազդում է ծննդյան քաշի, հղիության տարիքի փոքր չափի և վաղաժամ ծննդյան դեպքերի վրա[21]։ Քանի որ երեխաներն ավելի շատ են ենթարկվում օդի աղտոտմանը (Օզոն, Ծծմբի օքսիդ, Ազոտի օքսիդ), նրանք հակված են տառապել ասթմայով[22] արդյունքում մեծացնելով շնչուղիների օքսիդատիվ սթրեսը և շնչուղիների բորբոքումը ասթմատիկ երեխաների մոտ[23]։ Օդի աղտոտվածությունն ազդում է երեխայի նեյրոզարգացման վրա։ Հենց այստեղ է գտնվում ռիսկը[24]։

Կլիմայի փոփոխության գործողություն երեխաների կողմից խմբագրել

Դասադուլ կլիմայի համար խմբագրել

Իրավական գործողություն խմբագրել

Հուլիանան ընդդեմ ԱՄՆ-ի դատական հայցը չեղարկվել է 2020 թվականին այն պատճառաբանությամբ, որ հայցվորները դատական հայցեր չունեն, սակայն ավելի նեղ հիմքերով նոր գործ է հարուցվել[25]։ Երեխաների և երիտասարդների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան բերված «Դուարտե Ագոստինյոն և ուրիշներն ընդդեմ Պորտուգալիայի և այլոց» գործով խնդրվել է 33 նահանգների մինչև 2021 թվականի մայիսը պատասխանել տեղեկատվությամբ, թե ինչպես են նրանք փորձում սահմանափակել կլիմայի փոփոխությունը[26]։

Կլիմայի փոփոխության մեջ երեխայի ներգրավվածություն խմբագրել

Կլիմայի փոփոխությունից բխող մարտահրավերներին դիմակայելը շատ կարևոր է հատկապես երեխաների վրա դրա ազդեցության հետ գործ ունենալիս։ Դրա համար կարևոր է կրթության և արվեստի վրա հիմնված մոտեցման միջոցով խնդրի թիրախավորումը և այդ ճանապարհին ծնողների ներգրավումը[21]։

Կարևոր է կլիմայի փոփոխության ինտեգրումը ուսումնական ծրագրում[27]։ Երբ երեխաները իմանան իրենց շրջապատող գլոբալ բնապահպանական խնդիրների գոյության և պահանջկոտ հրատապության մասին, դրանք կդառնան ավելի իրազեկ և ներգրավված աշխարհի բնապահպանական կարգավիճակի բարելավման հարցում[28]։

 
Արվեստի դասից հետո երեխաները ցույց են տալիս իրենց երջանկությունը

Արվեստը երեխաներին օգնում է զարգացման տարբեր ասպեկտներում։ Խրախուսելով նրանց իմաստալից ինքնարտահայտում ունենալ ցանկացած գաղափարի, կլիմայի փոփոխության վերաբերյալ՝ նրանց առաջարկվում է միջավայր, որտեղ նրանք կայուն լուծումներ են մշակում իրենց համայնքի և աշխարհի համար[29]։ Նշվում է, որ երբ երեխաների և նրանց ծնողների միջև ամուր կապ լինի, վերջինների կողմից հարցերի ընկալումը կարող է ազդցություն կրել նրանց երեխայի ջանքերի միջոցով։ Որքան շատ երեխաներ շփվեն կլիմայի փոփոխության խնդիրների հետ, այնքան ավելի լավ կարող է այն տեղեկացվածությունը ստեղծվել երկու կողմերի միջև։ Այսպիսով, այս ընկերական հաղորդակցական վերաբերմունքի խթանումը դրականորեն է ազդում հետագայում ծնողների ընկալման և գործողության վրա[30]։

Կլիմայի փոփոխության մարտահրավերների անդրադարձ երեխաների վրա խմբագրել

Կարևոր է իմանալ, որ երեխան խոցելի անհատ է ցանկացած խնդրի համար, կլիմայի փոփոխությունը երեխաների մեծագույն մտահոգություններից մեկն է և դրան պետք է խելամտորեն վերաբերվել։ Խորհուրդ է տրվում նրանց հիշեցնել, որ իրենք միայնակ չեն դիմագրավում այս մարտահրավերը, կիսել նրանց հոգսերն ու մտահոգությունները, բացասական հույզերը դրականների վերածել, որպեսզի նվազեցվի կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխայների բարեկեցության վրա[31]։

Համաշխարհային նախաձեռնություններ խմբագրել

Մի շարք համաշխարհային նախաձեռնություններ և նախագծեր են մեկնարկել երեխաների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունն ու մարտահրավերները լուծելու համար։

Համաշխարհային ջանքեր՝ միտված կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին
Անվանում Կազմակերպություն(ներ) Տեսակ Տարի
Երեխաների՝ առողջ միջավայրի իրավունքին ուղղված համաշխարհային նախաձեռնություն Միավորված ազգերի կազմակերպություն Նախաձեռնություն 2019-2021
Կլիմայի փոփոխության գործողությունների ազգային ծրագրի նպատակ Քենիայի կլիմայի փոփոխության գործողությունների ազգային ծրագիր Գործողության պլան 2018-2022
Փոքր դրամաշնորհների ծրագիր (SGP) Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ Դրամաշնորհներ և նախագծեր 2015
Կլիմաազգայուն մարդասիրական օգնություն ՅՈՒՆԻՍԵՖ Նախաձեռնություն 2015
Երեխաների, երիտասարդության և կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի համատեղ շրջանակային նախաձեռնություն Միավորված ազգերի կազմակերպություն Շրջանակային նախաձեռնություն 2013
ՆԱՍԱ-ի կլիմայական երեխաներ ՆԱՍԱ Կայք 2010
Երեխաների առողջության պաշտպանություն փոփոխվող միջավայրում Առողջապահության համաշխարհային կազմակերպություն Զեկույց 2010
Կլիմայի փոփոխություն. Գործեք հիմա ՅՈՒՆԻՍԵՖ, Երիտասարդ կանանց քրիստոնեական համաշխարհային ասոցիացիա, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն,

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի հասարակությունների միջազգային ֆեդերացիա, Սկաուտական շարժման համաշխարհային կազմակերպություն,

Էդինբուրգի դքսի մրցանակ

Նախաձեռնություն 2003

Կլիմայի փոփոխության և երեխաների երիտասարդ ակտիվիստներ խմբագրել

Երիտասարդական ակտիվությանը պետք է աջակցել և պաշտպանել՝ երեխաների վրա համաշխարհային կլիմայի փոփոխության ազդեցությունը նվազեցնելու համար[32]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Anderko, Laura; Chalupka, Stephanie; Du, Maritha; Hauptman, Marissa (January 2020). «Climate changes reproductive and children's health: a review of risks, exposures, and impacts». Pediatric Research (անգլերեն). 87 (2): 414–419. doi:10.1038/s41390-019-0654-7. ISSN 1530-0447.
  2. Watts, Nick; Amann, Markus; Arnell, Nigel; Ayeb-Karlsson, Sonja; Belesova, Kristine; Boykoff, Maxwell; Byass, Peter; Cai, Wenjia; Campbell-Lendrum, Diarmid; Capstick, Stuart; Chambers, Jonathan (2019 թ․ նոյեմբերի 16). «The 2019 report of The Lancet Countdown on health and climate change: ensuring that the health of a child born today is not defined by a changing climate». Lancet (London, England). 394 (10211): 1836–1878. doi:10.1016/S0140-6736(19)32596-6. ISSN 1474-547X. PMID 31733928.
  3. 3,0 3,1 Currie, Janet; Deschênes, Olivier (2016). «Children and Climate Change: Introducing the Issue». The Future of Children. 26 (1): 3–9. ISSN 1054-8289.
  4. «Climate change and child health: a scoping review and an expanded conceptual framework». The Lancet Planetary Health (անգլերեն). 5 (3): e164–e175. 2021 թ․ մարտի 1. doi:10.1016/S2542-5196(20)30274-6. ISSN 2542-5196.
  5. «Unless we act now: The impact of climate change on children». www.unicef.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  6. 6,0 6,1 «UNICEF Concerned About Situation Of Children Affected By Typhoons In The Philippines». UNICEF USA (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. Sheffield, Perry E.; Landrigan, Philip J. (March 2011). «Global climate change and children's health: threats and strategies for prevention». Environmental Health Perspectives. 119 (3): 291–298. doi:10.1289/ehp.1002233. ISSN 1552-9924. PMC 3059989. PMID 20947468.
  8. Garcia, Daniel Martinez; Sheehan, Mary C. (2016). «Extreme Weather-driven Disasters and Children's Health». International Journal of Health Services: Planning, Administration, Evaluation. 46 (1): 79–105. doi:10.1177/0020731415625254. ISSN 0020-7314. PMID 26721564.
  9. Boston, 677 Huntington Avenue; Ma 02115 +1495‑1000 (2014 թ․ հուլիսի 1). «Climate Change, Children's Rights, and the Pursuit of Intergenerational Climate Justice». Health and Human Rights Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. «Mental health and our changing climate: Impacts, implications, and guidance | PreventionWeb.net». www.preventionweb.net. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
  11. «Europe PMC». europepmc.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
  12. «Effects of Climate Change on Future Generations». Save the Children (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  13. «Top 6 issues children are facing after Typhoon Haiyan». World Vision (անգլերեն). 2013 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. «Typhoon Molave, nine dead and over a million displaced between the Philippines and Vietnam». Asia News. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. 15,0 15,1 15,2 15,3 Porio, Emma (2011). «The Social Impacts of Tropical Storm Ondoy and Typhoon Pepeng: The recovery of communities in communities in Metro Manila and Luzon». Ateneo de Manila University. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  16. «Unless we act now: The impact of climate change on children». www.unicef.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  17. Garcia, Daniel Martinez; Sheehan, Mary C. (2016 թ․ հունվարի 1). «Extreme Weather-driven Disasters and Children's Health». International Journal of Health Services (անգլերեն). 46 (1): 79–105. doi:10.1177/0020731415625254. ISSN 0020-7314.
  18. «- CREATING A CLIMATE RESILIENT AMERICA: OVERCOMING THE HEALTH RISKS OF THE CLIMATE CRISIS». www.govinfo.gov. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  19. Zhang, Ying; Bi, Peng; Hiller, Janet E. (October 2007). «Climate change and disability-adjusted life years». Journal of Environmental Health. 70 (3): 32–36. ISSN 0022-0892. PMID 17941401.
  20. Collins, Matthew; Knutti, Reto; Arblaster, Julie; Dufresne, Jean-Louis; Fichefet, Thierry; Friedlingstein, Pierre; Gao, Xuejie; Gutowski, William J.; Johns, Tim; Krinner, Gerhard; Shongwe, Mxolisi (2013). «Long-term Climate Change: Projections, Commitments and Irreversibility». Climate Change 2013 - The Physical Science Basis: Contribution of Working Group I to the Fifth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change (English): 1029–1136.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. 21,0 21,1 Perera Frederica P. (2017 թ․ փետրվարի 1). «Multiple Threats to Child Health from Fossil Fuel Combustion: Impacts of Air Pollution and Climate Change». Environmental Health Perspectives. 125 (2): 141–148. doi:10.1289/EHP299. PMC 5289912. PMID 27323709.
  22. Tzivian, Lilian (June 2011). «Outdoor air pollution and asthma in children». The Journal of Asthma: Official Journal of the Association for the Care of Asthma. 48 (5): 470–481. doi:10.3109/02770903.2011.570407. ISSN 1532-4303. PMID 21486196.
  23. Gasana, Janvier; Dillikar, Deepa; Mendy, Angelico; Forno, Erick; Ramos Vieira, Edgar (August 2012). «Motor vehicle air pollution and asthma in children: a meta-analysis». Environmental Research. 117: 36–45. doi:10.1016/j.envres.2012.05.001. ISSN 1096-0953. PMID 22683007.
  24. Perera, Frederica; Li, Tin-yu; Zhou, Zhi-jun; Yuan, Tao; Chen, Yu-hui; Qu, Lirong; Rauh, Virginia A.; Zhang, Yiguan; Tang, Deliang (October 2008). «Benefits of Reducing Prenatal Exposure to Coal-Burning Pollutants to Children's Neurodevelopment in China». Environmental Health Perspectives. 116 (10): 1396–1400. doi:10.1289/ehp.11480. ISSN 0091-6765. PMC 2569101. PMID 18941584.
  25. Budryk, Zack (2021 թ․ ապրիլի 7). «Biden administration asks court to toss kids' climate lawsuit». TheHill. Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.
  26. Daly, Aoife; Leviner, Pernilla; Stern, Rebecca Thorburn. «How children are taking European states to court over the climate crisis – and changing the law». The Conversation. Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.
  27. Trott, Carlie D (2019 թ․ մարտի 1). «Reshaping our world: Collaborating with children for community-based climate change action». Action Research (անգլերեն). 17 (1): 42–62. doi:10.1177/1476750319829209. ISSN 1476-7503.
  28. Jensen, Bjarne Bruun; Schnack, Karsten (2006 թ․ հուլիսի 1). «The action competence approach in environmental education». Environmental Education Research. 12 (3–4): 471–486. doi:10.1080/13504620600943053. ISSN 1350-4622.
  29. Haynes, Katharine; Tanner, Thomas M. (2015 թ․ մայիսի 4). «Empowering young people and strengthening resilience: youth-centred participatory video as a tool for climate change adaptation and disaster risk reduction». Children's Geographies. 13 (3): 357–371. doi:10.1080/14733285.2013.848599. ISSN 1473-3285.
  30. Parth, Sandra; Schickl, Maximilian; Keller, Lars; Stoetter, Johann (2020). «Quality Child–Parent Relationships and Their Impact on Intergenerational Learning and Multiplier Effects in Climate Change Education. Are We Bridging the Knowledge–Action Gap?». Sustainability (անգլերեն). 12 (17): 1–16.
  31. «How to explain climate change and plastic pollution to children». BBC Live Lessons (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  32. «We must not leave climate change for children to fix». Plan International (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.