Կլարկիա շքեղ
Կլարկիա շքեղ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մրտենածաղկավորներ (Myrtales) |
Ընտանիք | Ապուզանազգիներ (Onagraceae) |
Ցեղ | Կլարկիա շքեղ (Clarkia) Pursh, 1813 |
Կլարկիա շքեղ (ռուս.՝ Кларкия изящная), պատկանում է ապուզանազգիների (իշախոտազգիների) ընտանիքին։ Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ Հայաստանի պայմաններում մշակության մեջ հազվադեպ է պատահում, չնայած մեծ արժեք է ներկայացնում որպես քիչ աշխատարար և բարձր-դեկորատիվ ծաղկաբույս։
Բնութագիր խմբագրել
Ուղղաձիգ ճյուղերով խիտ, թփակալած` մինչև 60 սմ բարձրությամբ միամյա ծաղկաբույս է։ Տերևները նստադիր են, երկարավուն օվալաձև։ Ծաղիկները ծոցային են, հասարակ կամ լիաթերթիկ, սպիտակ, վարդագույն, մոխրագույն, մանուշակագույն։ Ծաղկում է հունիսից մինչև սեպտեմբեր։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, սակայն լավ է աճում և առատորեն ծաղկում է թեթև, ավազային հողերում։ Վատ է տանում թարմ օրգանական պարարտանյութերի առկայությունը։ Լուսասեր է և խոնավասեր։
Մշակում խմբագրել
Սերմերը ցանում են ապրիլ-մայիսին` անմիջապես բաց գրունտում։ Քանի որ սերմերը շատ մանր են, ապա դրանք խոր ցանել չի կարելի։ Խառնում են մանր ավազի հետ և շաղ տալիս հողի մակերեսին։ Ծիլերն արագ են զարգանում։ Վերատնկումը տանում են միայն զարգացման ամենավաղ շրջանում։ Սերմնաբույսերը պետք է նոսրացնել այն հաշվով, որ բույսը բույսից գտնվի 20 սմ հեռավորության վրա։ Օգտագործում են խմբերով տնկելու, ինչպես նաև ծաղկադեկորատիվ զանազան ձևավորումներում։ Պիտանի է նաև որպես կտրած ծաղիկ։
Տեսակները խմբագրել
Մշակության մեջ լայնորեն են տարածված լիաթերթիկ ծաղկավոր հետևյալ սորտերը՝
- Պուրպուրկենիգ (մանուշակակարմիր)
- Ֆեյերգարբե (պղնձակարմիր)
- Սալմոն Քվին (դեղնավարդագույն)
- Գլորիոզա (կարմիր)
Գրականություն խմբագրել
- Լ.Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները», Երևան «Արևիկ 1987»
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարկիա շքեղ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարկիա շքեղ» հոդվածին։ |