Կլարիսա Ստրոցցիի դիմանկար

Տիցիանի նկար

«Կլարիսա Ստրոցցիի դիմանկար» (իտալ.՝ Ritratto di Clarissa Strozzi[3]), իտալացի գեղանկարիչ Տիցիանի (մոտ 1490—1576) նկարը, որն ստեղծվել է մոտավորապես 1542 թվականին Կլարիսայի հոր՝ Ռոբերտո Ստրոցցիի պատվերով։

Կլարիսա Ստրոցցիի դիմանկար
տեսակգեղանկար
նկարիչՏիցիան
տարի1542 և 1542[1]
բարձրություն115 սանտիմետր
լայնություն98 սանտիմետր
ուղղությունՎենետիկի գեղարվեստի դպրոց
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ[1]
գտնվում էԲեռլինի պատկերասրահ[1]
հավաքածուԲեռլինի պատկերասրահ[2]
կայք
Ծանոթագրություններ
 Clarissa Strozzi by Titian Վիքիպահեստում

Նկարի ստեղծման պատմություն խմբագրել

Ստրոցցի ընտանիքը Ֆլորենցիայի հեղինակավոր ընտանիքներից էր։ Ռոբերտո Ստրոցցին՝ Կլարիսայի հայրը, ունևոր խոշոր վաճառական էր, կապ ուներ ֆլորենցական քաղաքականության հետ, իսկ որոշ աղբյուրների համաձայն՝ խառնված էր լրտեսական գործերում[4]։ Շնորհազրկվելուց հետո նա վտարվել է Ֆլորենցիայից և մի քանի տարի անցկացրել Վենետիկում[5]։ Ռոբերտոն ամուսնացել է Մադալեն Մեդիչիի հետ[5], 1539 թվականին՝ հարսանիքից կարճ ժամանակ անց, ծնվել է Կլարիսան, իսկ 1542 թվականին ստեղծված դիմանկարում նա երկու տարեկան է[3]։ Կլարիսայի ընտանիքը Ֆլորենցիա վերադարձել է 1545 թվականին[6]։

Նկարագրություն խմբագրել

Նկարում ամբողջ հասակով պատկերված է աղջնակը, որը կերակրում է իր սենյակային շանը[5], նրա ձեռքին կա կես ոլորաբլիթ[6]։ Աղջկան ասես ինչ-որ բան շեղել է, նրա հայացքը (ինչպես նաև շան հայացքը) շեղված է դեպի նկարի ձախ ստորին հատվածը։ Նրա շարժման հանկարծակիությունն ընդգծված է նրա գոտուց կախված զարդարող շղթայի թեքվածությամբ, որի ծայրին ճոճանակի նմանությամբ գնդիկաձև զարդ կա[4]։ Աղջկա մարմնից ձախ մութ պատին գրված է աղջկա տարիքը՝ երկու տարեկան (լատին․՝ ANNOR II) և նկարի ստեղծման տարեթիվը՝ MDXLII (1542)։ Նկարի վերին աջ անկյունում պատկերված է Կլարիսայի սենյակի պատուհանից տեսարանը՝ գեղանկարչական բնանկար՝ գետ, անտառային բուսականությամբ ծածկված բլուր, երկու կարապ, որոնք նստել են ջրում և դիտում են միմյանց[4]։ Կլարիսայի շնիկը նստած է փայտե սեղանիկին, որից կախված է կարմիր ծածկոց՝ ցուցադրելով նկարը զարդարող հարթաքանդակը, որում պատկերված են երկու պարող քերովբեներ։ Բացի այդ, ընկնող ծածկոցը ի հայտ է բերում նաև սեղանիկի կողմնային մակերեսը, որտեղ «փորագրված է» նկարչի ստորագրությունը՝ TICIANV C F։

Քննադատություն խմբագրել

Կլարիսա Ստրոցցիի դիմանկարի մեզ հասած ամենավաղ քննադատությունը պատկանում է իտալացի հայտնի գրող, հրապարակախոս և դրամատուրգ, Տիցիանի ժամանակակից Պիետրո Արետինոյին։ Նա դիմանկարը համարել է Տիցիանի լավագույն աշխատանքներից մեկը և հիացել նկարչի վարպետությամբ, որը կարողացել է նկարված տեսարանին հաղորդել այդ ժամանակների համար անսովոր աշխուժություն[4]։

Ուշ անդրադարձեր խմբագրել

1770 թվականին իտալացի փորագրող Դոմենիկո Կունեգոն Տիցիանի նկարի հիման վրա ստեղծել է «Կլարիսա Ստրոցցիի դիմանկարը շնիկով» փորագրանկարը, որն օգտագործվել է «Գեղանկարչության իտալական դպրոց» (Schola Italica Picturae Sive Selectae Quaedam Summorum E Schola Italica Pictorum Tabulae Aere Incisae) գիտական շարադրանքում՝ հրատարակված 1773 թվականին Հռոմում շոտլանդացի գեղանկարիչ և հնությունների հավաքորդ Գևին Համիլթոնի կողմից[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.smb-digital.de/eMuseumPlus?service=ExternalInterface&objectId=869327
  2. http://www.smb-digital.de/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=869327&viewType=detailView
  3. 3,0 3,1 Humfrey, Peter, 1947- Titian. — London: Phaidon, 2007. — С. 132. — ISBN 978-0-7148-4258-5, 0-7148-4258-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Clarissa/Clarice Strozzi by Titian». www.titian.net. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Portrait of Clarissa Strozzi by TIZIANO Vecellio». www.wga.hu. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  6. 6,0 6,1 doi:10.2307/4125856
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  7. «Portrait of Clarissa Strozzi, accompanied by a dog. | Works of Art | RA Collection | Royal Academy of Arts». www.royalacademy.org.uk. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.

Գրականություն խմբագրել

  • Йен Дж. Кеннеди. «Тициан. 1490—1576» = «Titian». — М.: Taschen/Арт-Родник, 2007. — 96 с. — 3000 экз. — ISBN 978-5-9794-0028-0