Կլարա Բուդա
Կլարա Բուդա (ֆր.՝ Klara Buda, մայիսի 13, 1964, Էլբասան, Elbasan municipality), ֆրանսիական ծագմամբ ալբանացի վիպասան, էսսեիստ, լրագրող։ Ղեկավարել է Ֆրանսիական միջազգային ռադիոյի (RFI) ալբանական բաժինը[1], աշխատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում, BBC-ում[2]։ Հեղինակ է արձակ, պոեզիա, արկածային ստեղծագործությունների և հեռուստապիեսների։
Կլարա Բուդա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1964 (59 տարեկան) |
Ծննդավայր | Էլբասան, Elbasan municipality |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Ալբանիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Ստորագրություն |
Կենսագրություն խմբագրել
Կլարա Բուդան ծնվել է Ալբանիայի Էլբասան քաղաքում[3]։ Սորբոնում ուսանել է ժամանակակից գրականություն, այնուհետև Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցում սովորել է արվեստի պատմություն։ Նախքան Ֆրանսիական միջազգային ռադիոյին միանալը, 1997 թվականին կարիերան սկսել է որպես BBC-ի ազատ լրագրող։ 1998 թվականին աշխատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդակցության բաժնում, սակայն 1999 թվականին վերադարձել է Ֆրանսիական միջազգային ռադիո (RFI) նախ որպես մասնագետ-լրագրող, 2005 թվականից՝ որպես խմբագիր, 2006 թվականից գլխավոր խմբագիր և ղեկավարել է Ֆրանսիական միջազգային ռադիոյի (RFI) ալբանական բաժինը մինչև 2010 թվականը[4]։
2011 թվականին Նյու Յորքում հիմնադրել է հեռուստատեսության և կինոյի արտադրության «Beratinus Media» ընկերությունը[5], 2013 թվականին՝ Klarabudapost.com առցանց կայքը՝ խթանելով համաշխարհային քաղաքացիական լրագրությունը։ 2013 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից արժանացել է Ֆրանկոֆոնիայի տարվա անձ մրցանակին։ 2014 թվականին ստեղծել և ղեկավարել է «Ալբանիա, ես սիրում եմ քեզ» հեռուստահաղորդումը, որը հայտնի գործիչների դիմանկարով ուսումնասիրում է ավանդական ալբանական ծեսերի և սովորույթների զարգացումը քաղաքական անցումային շրջանի ընթացքում, ինչպես Ալբանիայում, այնպես էլ միջազգային հարթակում։ 2012 թվականին եղել է Ալբանիայի արտաքին գործերի նախարարության արտաքին խորհրդատու, 2015 թվականին ստեղծել է Նյու-Յորք-Ալբանիա մշակութային դիվանագիտության կորպորացիան` նպատակ ունենալով խթանել ալբանական մշակույթը Միացյալ Նահանգներում[6]։
Մատենագիտություն խմբագրել
- Kloroform: roman. Botimet "Dudaj". 2009. ISBN 978-99943-0-139-3.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Thompson, Yann (2012 թ․ հունվարի 11). «Plans sociaux (4/5). Des formations sans lendemain ?». France TV Info (French). Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Parcela e lirisë së Klara Budës». Lajme.Al (Albanian). 2016 թ․ հունվարի 21. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Matoshi, Halil (2010 թ․ սեպտեմբերի 6). «Une génération perdue. Sous anesthésie». Courier International (French). Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Klara Buda présente son roman "Kloroform", le 3 avril». Albania. 2010 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Klara Buda». Viadeo. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Klara Buda». Pen America. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.(չաշխատող հղում)