Կլանապետ (անգլ.՝ Scottish clan chief), շոտլանդական կլանի ղեկավարը։ Հնագույն ժամանակներից սկսած մինչև մեր օրերը շոտլանդական կլանի անդամները հավատում են, որ նրանք ծագում են նույն նախահայրից, կլանի հիմնադրից։ Կլանապետը ներկայացնում է կլանի հիմնադրին և ամբողջ կլանը։