Կլամսի ((ֆր.՝ Clamecy). ֆրանսերեն արտասանութամբ՝ ( լսել)), քաղաք և համայնք Ֆրանսիայի կենտրոնական մասում՝ Նիևր դեպարտամենտում[4], որտեղ նույնանուն շրջանի և կանտոնի վարչական կենտրոնն է[4]։ Ընկած է Նիվեռնե ջրանցքի ափին՝ Յոն և Բյովրոն գետերի միախառնման վայրի մերձակայքում, մոտակա խոշոր բնակավայրից՝ Նևեր քաղաքից մոտավորապես 75 կիլոմետր դեպի հյուսիս[5]։
Տեղացիների բնորոշմամբ՝ Կլամսին Յոնի գետահովտի մայրաքաղաքն է, որը Ֆրանսիայում ընդունված զբոսաշրջային չափորոշիչների համաձայն համարվում է "Station Verte de Vacances" (բացօթյա ակտիվ հանգստի անցկացման կենտրոն) և դասվում Ֆրանսիայի առավել գրավիչ զբոսաշրջային երթուղիների շարքին ("Plus Beau Détour de France")։
Ժողովրդագրություն
խմբագրել
Պատմական բնակչություն |
---|
Տարեթիվ | Բնակ․ | տ․ ±% |
---|
1968 | 5741 | — |
---|
1975 | 5922 | +0.44% |
---|
1982 | 5590 | −0.82% |
---|
1990 | 5284 | −0.70% |
---|
1999 | 4806 | −1.05% |
---|
2007 | 4424 | −1.03% |
---|
2012 | 4097 | −1.52% |
---|
2017 | 3759 | −1.71% |
---|
Աղբյուր՝ INSEE[6] |
Կլամսին պատմական գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվել է 634 թվականին, Clamiciacus անվանումով։ XIV դարում՝ Հարյուրամյա պատերազմի ժամանակ ամբողջությամբ ավերվել է։ XVI դարից մինչև XX դարի սկիզբը ծաղկում է ապրել՝ գլխավորապես Յոնա գետով Փարիզին փայտանյութի լաստային առաքումների դիմաց ստացած եկամուտների հաշվին։ Այդ կարգի վերջին առաքումն իրականացվել է 1920-ական թվականներին։
- Ռոժե դը Պիլ (1635–1709), նկարիչ, գրող, ազդեցիկ քննադատ, դիվանագետ, արվեստի գործերի հավաքորդ, ըստ ենթադրությունների՝ նաև լրտես
- Ժան Նե դը լա Ռոշել (1692–1772), պատմաբան
- Կլոդ Տիլիե (1801–1844), քաղաքական պամֆլետների հեղինակ և վիպագիր
- Էդուար Սեգեն (1812–1880), քիմիկոս
- Իպոլիտ Մարիե-Դավի (1820–1893), գիտնական, գյուտարար
- Գաբրիել Ալապըտի (1854–1932), պրեֆեկտ, դեսպան, նախարար
- Ռոմեն Ռոլան (1866–1944), գրող, 1915 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր
- Ալեն Կոլա (1943–1978), առագաստանավորդ
- Առնո Մոնտեբուր (ծնվ. 1962), քաղաքական գործիչ
-
-
Քաղաքապետարանը (Hôtel de ville)
-
Notre-Dame-de-Bethleem եկեղեցին
-
Սբ. Մարտին մատուռը
-
Բյովրոն գետի վրա գցված կամուրջը
Ծանոթագրություններ
խմբագրել
Արտաքին հղումներ
խմբագրել