Կիևի մետրոպոլիտեն (ուկրաիներեն՝ Київський метрополітен կամ Київське метро), մետրոհամակարգ, որը հանդիսանում է Կիևի հասարակական տրանսպորտի հենակետը։ Այն Ուկրաինայի առաջին արագ տրանզիտային համակարգն էր և երրորդն էր ԽՍՀՄ-ում (Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի մետրոներից հետո)։ Այն ունի 3 գծեր՝ ընդհանուր 37,6 կմ երկարությամբ և 52 կայարաններ։ Մետրոպոլիտենը կատարում է Կիևի հասարակական տրանսպորտով փոխադրումների 38%-ը։ 2013 թ. մետրոպոլիտենը տեղափոխել է 536,2 միլիոն ուղևորների։ Աշխարհի ամենախորը կայարաններից մեկը՝ Արսենալնան, համակարգում է հիմնադրվել։

Կիևի մետրոպոլիտեն
ուկրաիներեն՝ Київський метрополітен
Изображение логотипа
Տեսակմետրոպոլիտեն և municipal enterprise?
Երկիր Ուկրաինա
ՔաղաքԿիև
Բացման տարեթիվնոյեմբերի 6, 1960
Գծերի երկարություն67.6 կմ
Երկաթուղագծի լայնություն1520 մմ երկաթուղագիծ
Կայարանների քանակ52
Գծերի քանակ3
ԳծերSviatoshynsko-Brovarska Line?, Obolonsko–Teremkivska Line?, Syretsko-Pecherska Line?, Podilsko–Vyhurivska line?, Livoberezhna line? և Vyshhorodsko–Darnytska line?
Ուղևորահոսքը մեկ օրում1.439 միլիոն
Ուղևորահոսքը մեկ տարում536,2 միլիոն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
metro.kyiv.ua(ուկր.) և metro.kyiv.ua(ուկր.)
 Kyiv Metro Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Տեսարան դեպի գիծ 1-ը Դնեպրի ձախ ափից

Կիևի արագ փոխադրման պատմությունը սկսվում է 1916 թվականից, երբ ռուս-ամերիկյան առևտրով զբաղվող բիզնես ընկերությունը փորձեց հավաքել գումար և հովանավորել Կիևի մետրոպոլիտենի կառուցումը։ Ցարական կառավարության անկումից հետո Սկորոպադսկին նույնպես հետաքրքրված էր կառուցվող համակարգով, սակայն Ուկրաինայի նահանգի անկումից հետո Ուկրաինան ընկավ քաղաքացիական պատերազմի քաոսի մեջ, և նախագիծը հետաձգվեց։

Ռուսական քաղաքացիական պատերազմում բոլշևիկների հաղթանակի հետևանքով Կիևը դարձավ գավառական քաղաք, և քաղաքը բարելավելու ոչ մի պլաններ չգծվեցին։ Երկու տասնամյակ հետո այս ամենը փոխվեց, երբ 1934 թ. ԽՍՀՄ-ի Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվեց Կիև։ 1936 թ. հուլիսի 9-ին Կիևի ղեկավարությունը աչքի անցկացրեց Փափազովի (Փափազյանի)՝ Մոսկվայի տրանսպորտի ինժեներության համալսարանի շրջանավարտի նախագծին, որ կոչվում էր «Կիևի մետրոյի նախագիծ»։ Հանդիպման րոպեներում նշվում է, որ «հեղինակը հաջող կերպով շրջանցել է Կիև քաղաքի վերակառուցման խնդիրներից մեկը և ներքաղաքային փոխադրամիջոցի հիմնադրումը, նույնպես պատասխանել է տարբեր հարցերի՝ կապված մետրոյի նախագծի հետ»։ Ինժեներ Փափազյան բոնուս է ստացել 1000 ռուբլու չափով իր նախագծի համար Կիևից։

Պատերազմի ընթացքում կրած սարսափելի ավերածությունների հետևանքով մասսայական վերակառուցումներ սկսվեցին ԽՍՀՄ-ի երրորդ ամենամեծ քաղաքի համար։ Այս անգամ մետրոպոլիտենը նախագծի մեջ էր, և կառուցումը սկսվեց 1949 թ. օգոստոսին։ 11 տարի անց 5.2 կմ երկարությամբ առաջին հատվածը բացվեց, որը միացնում էր Վոկզաինան Դնիպրոյին։

 

Այդ հինգ կայարաննեը ձևավորեցին կենտրոնակն հատվածը, որ հայտնի է որպես Սվյատոշինսկո-Բրովարսկա գիծ։ Այն ձգվում է քաղաքի արևմուտքից դեպի արևելք։ Գիծը խաչվում է Դնեպր գետի հետ 1965 թ. նոր նախագծված մետրո-գետում և գնում արևելք՝ դեպի լայն բնակեցում ունեցով տարածքներ, որոնք կառուցվել են գետի ձախ հատվածում և ավելի ընդարձակվել 1968 և 1971 թթ.։ Միաժամանակ ընդգրկել է Սվյատոշինի և Բիլիչիի ամենաբնակելի տարածքները։

 

Երկրորդ գծի կառուցումը սկսվել է 1970-ական թվականներին, իսկ առաջին երեք գծերը բացվել են 1976 թվականին։ Այն հայտնի է որպես Կուրենիվսկո-Չերվոնոարմիյսկա գիծ։ 1980-1982 թթ. այն հասավ մինչև Օբոլոն, ապա՝ ամենաշատ բնակեցված շրջանը Կիևի հյուսիսում։ Միաժամանակ կառուցումը շարունակվեց հարավ-արևմուտքում նոր կայարանների ավելացմամբ 1981-1984 թթ.։

Երրորդ՝ Սիրեցկո-Պեչերսկա գծի կառուցումը սկսվեց 1981 թ.։

2010 թ. դեկտեմբերի 15-ին բացվեցին երեք նոր կայարաններ Տերեմկիի ուղղությամբ։ 2010 թ. դեկտեմբերի 27-ին բացվեց նոր կայարանը՝ Վյստավկովյի կենտրոնը։

Ճարտարապետությունը խմբագրել

 
 
«Ոսկե դարպասներ կայարան»

Կիևի մետրոպոլիտենը բացառություն չի հանդիսանում ԽՍՀՄ-ի մետրոպոլիտենների համակարգում, որ հայտնի է պայծառ և գունավոր նկարչական ձևավորումներով։ Առաջին շրջանի կայարանները մտածված և ձևավորված էին հետպատերազմական խորհրդային ճարտարապետության ոճով՝ խառնած ուկրաինական ժողովրդական մոտիվներով։ Երկրորդ շրջանի կայարանները արդեն ունեին ոչ այնքան գունավոր, ավելի խիստ ձևավորում։ Գործառութային հնարավորությունները դարձան ամենակարևոր գործոնը ավելի նոր նախագծերի համար, իսկ ձևավորումը մղվեց հետին պլան։ Այդ շրջանում կառուցված կայարաները գրեթե նույնն էին։ Միայն 1970-ական թվականների կեսերին դեկորատիվ ճարտարապետությունը սկսեց վերածնունդ ապրել։

2012 թ. «Ոսկե դարպասներ» կայարանը ընդգրկվեց Եվրոպայի ամենագեղեցիկ 22 մետրոպոլիտեների շարքում (բրիտանական Daily telegraph ամսագրի տարբերակում)։

Վերգետնյա նախասրահներ ունեն 15 կայարաներ.

  • «Կրեշատնիկ»
  • «Դնեպր»
  • «Պոլիտեխնիկական ինստիտուտ»
  • «Հիդրոպարկ»
  • «Ձախափնյա»
  • «Դարնիցա»
  • «Չերնոգորյան»
  • «Ոսկե դարպասներ»
  • «Դորոգոժիչի»

1990-ական թվականների սկզբին որոշ կայարաններ վերանվանվեցին (դա կապված էր ապակոմունիստականացման հետ)։ Խորհրդային որոշ խորհրդանիշներ, որ նախապես ներառվել էին կայարանների ինտերյերում, վերացվեցին։

Գծեր խմբագրել

 
Կիևի մետրոպոլիտենի նշանը
Livery
and #
Անվանում Անվանումը ուկրաիներենում Առաջին կյարանի
բացման օրը
Ամենանոր կայարանի
բացումը
Երկարությունը
(կմ)
Կայարաների
թիվ
Ուղևորության ժամանակահատված
  Գիծ 1
(Սվյատոշինկո-Բրովարսկա)
Лінія 1
(Святошинсько-Броварська)
1960 թ. նոյեմբերի 6 2003 թ. մայիսի 4 22.65 18 40 րոպե
  [[Kurenivsko-Chervonoarmiyska Line|Գիծ 2
(Կուրենիվսկո-Չերվոնոարմինսկայա)
Лінія 2
(Куренівсько-Червоноармійська)
1976 2013 20.95 18 31 րոպե
  Գիծ 3
(Սիրեցկո-Պեչերկա)
Лінія 3
(Сирецько-Печерська)
1989 2008 23.9 16 44 րոպե
Ընդհանուր։ 67.6 52
  Գիծ 4
(Պոդլիսկո-Վհյուրիվսկա)
Лінія 4
(Подільсько-Вигурівська)
Կառուցման ընթացքում
(Բացումը՝ 2017 թվականից հետո)
ca. 20
(ամբողջ գիծը)
15
(պլանավորված)
n/a
  Գիծ 5
(Լիվոբերեժնա)
Лінія 5
(Лівобережна)
պլանավորված
ca. 5
(Առաջին փուլ)
17
(պլանավորվածd)
n/a

Ուղեփակներ և երթուղու վճարներ խմբագրել

 
Տարբեր տարիների ժետոններ
 
Մետրոպոլիտենի 50-ամյա հոբելյանին թողարկված ժետոններ
 
Կանաչ ժետոններ՝ թողարկված 2008 և 2015 թթ.
 
Կապույտ ժետոններ՝ թողարկված 2000 և 2008 թթ.

Կիևի մետրոպոլիտենում ուղեփակները լինում են երկու տեսակի՝ պատնեշային Типы турникетов Киевского метрополитена // Онлайн-музей Киевского метро Արխիվացված 2012-01-07 Wayback Machine</ref> և պտտվող։ Ուղեփակներից կարելի է օգտվել, երբ վառվում է կանաչ գույնը։ Տեղափոխման համար կարելի է վճարել երեք եղանակով

  1. Մեկ տեղափոխման համար նախատեսված ժետոնով, որն ունի կանաչ գույն[1]։ Դրանք վաճառվում են մետրոպոլիտենի կասսաներում։ Մուտքի համար անհրաժեշտ է գցել ժետոնը հատուկ տեղում և սպասել կանաչ գույնին։
  2. Տրանսպորտային քարտով. Քարտը կարելի է ստանալ մետրոպոլիտենի կասսայում 7 գրիվին գրավով և օգտագործել այն մի քանի անգամ (ոչ ավելի, քան 50 անգամ) կամ 15 օրով։
  3. «Ուլտրալայթ» համակարգի տոմսերով. «Ուլտրալայթ» համակարգի տոմսեր կարելի է գնել կասսայում։

Ուսանողները տոմսեր կարող են գնել 50% զեղչով։ Թոշակառուները, դպրոցահասակները, ինչպես նաև այլ կատեգորիաների մարդիկ ունեն անվճար երթևեկության իրավունք։ Информация об оплате проезда на официальном сайте(ուկր.)</ref>. 2015 թ. մարտից ժետոների գույնը փոխվեց՝ կապույտից դառնալով կանաչ[2]։ Մարտի 1-ից մետրոյով երթևեկությունը թույլատրվեց միայն նոր օրինակով ժետոններով, որ ունեն կանաչ գույն[3]։

Գին ըստ թվականների խմբագրել

1 երթուղու ուղեվարձը Համարժեքը դոլլարով Արտադրման տարին
50 կոպեկ 0.12 1960
5 կոպեկ 0.05 1961
15 կոպեկ 0.27 1991
30 կոպեկ 0.54 1992
50 կոպեկ 0.005 1992
5 կարբովանետ 0.007 1993
15 կարբովանետ 0.004 1993
30 կարբովանետ 0.005 1993
100 կարբովանետ 0.007 1993
200 կարբովանետ 0.010 1994
1500 կարբովանետ 0.018 1994
1 երթուղու ուղեվարձը Համարժեքը դոլլարով Արտադրման թվականը
7000 կարբովանետ 0.059 1995
10000 կարբովանետ 0.061 1995
20000 կարբովանետ 0.106 1996
20 կոպեկ 0.11 1996
30 կոպեկ 0.15 1996
50 կոպեկ 0.09 2000
2 գրիվնա 0.34 2008
1.70 գրիվնա 0.22 2009
2 գրիվնա 0.25 2010
4 գրիվնա 0.40 2015[4]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. C 6 сентября 2010 года действуют новые тарифы на перевозку пассажиров // Официальный веб-сайт КП «Киевский метрополитен»(չաշխատող հղում)(ուկր.)
  2. «С 1 марта жетоны в киевском метро поменяют цвет | Агентство Новостей Х». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  3. «С 1 марта проезд в киевском метро осуществляется только по жетонам нового образца | Общественные новости». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  4. «Tomorrow in Kiev, fares for passenger transport will double». Obozrevatel (Russian). 2015 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիևի մետրոպոլիտեն» հոդվածին։