Կիրյաթ Օնո (եբր. קִרְיַת אוֹנוֹ), Իսրայելի կենտրոնում գտնվող քաղաք, Թել Ավիվ մեգապոլիսի մաս։ Այն հիմնադրվել է 1940 թվականին ճահիճների և արաբների կողքին՝ նոր ժամանած 40 ընտանիքների կողմից, որպես այդ ժամանակաշրջանում (մինչ Իսրայել պետության հիմնադրումը) տեղակայված գյուղատնտեսական ավան։ Բնակչությունը՝ 45 500 մարդ (2024

Բնակավայր
Կիրյաթ Օնո
Զինանշան

ԵրկիրԻսրայել Իսրայել
Հիմնադրված է1939 թ.
Մակերես4,112 կմ²
ԲԾՄ65 մետր
Բնակչություն45 500 մարդ (2024)
Պաշտոնական կայքkiryatono.muni.il
Կիրյաթ Օնո (Իսրայել)##
Կիրյաթ Օնո (Իսրայել)

Կիրյաթ Օնո անունը ծագում է Մարգարեների Գրքում, ինչպես նաև Գրություններում նշված հին քաղաքի անունից։ Իսրայելում ընդունված ավանդույթի համաձայն՝ նոր քաղաքը պետք է կրի նախկինում այնտեղ գոյություն ունեցած քաղաքի անունը (ընդգծելու համար հին իսրայելական պետության շարունակականությունը ներկայում), Կիրյաթ Օնո անունը փոխառվել է անհետացած քաղաքից։

Ինչ վերաբերում է իսրայելական շատ քաղաքներին բնորոշ «Կիրյատ» նախածանցին, ապա այն պարզապես նշանակում է քաղաք։

Ինչպես մյուսյուս քաղաքները, որոնք կազմում են «Գուշ-Դան» մեգապոլիսը (Մեծ Թել Ավիվ), Կիրյաթ Օնոն ևս չի կարող ընկալվել շրջակա «քաղաքներից» մեկուսացված։ Իրականում ներկայումս Կիրյաթ Օնոն համարվում է Գուշ Դանի հեղինակավոր և հարմարավետ տարածք, որի բնակիչները հիմնականում աշխատում են Թել Ավիվի բիզնես կենտրոններում։ Կիրյաթ Օնոյի բնակչությունը գրեթե բացառապես աշխարհիկ է։ Նրանց մեջ համեմատաբար քչերն են նախկին ԽՍՀՄ գաղթականներ։

Կիրյաթ Օնոն հարակից է Ռամատ Գանին, Պետահ Տիկվային, Սավյոնին և այլ քաղաքների։

Բնակչություն խմբագրել

Իսրայելի վիճակագրության կենտրոնական բյուրոյի տվյալներով՝ բնակչության թիվը 2018-ի սկզբին կազմել է 39 398 մարդ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Walid Khalidi, All that Remains, Washington, D.C. 1992, pp. 247-248; Carta's Official Guide to Israel, Jerusalem 1983, p. 358.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրյաթ Օնո» հոդվածին։