Կիսահաղորդչային նյութեր

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Կիսահաղորդչային նյութեր, էլեկտրոնային սարքերի պատրաստման համար կիրառվող կիսահաղորդիչներ։ Լինում են՝

  • իոնային
  • էլեկտրոնային

Իոնային կիսահաղորդչային նյութեր խմբագրել

Հաղորդականությունը պայմանավորված է իոններով, և էլեկտրական հոսանքի առկայության դեպքում փոխվում են նյութի կազմությունն ու կառուցվածքը։ Այդ պատճառով իոնային կիսահաղորդչային նյութերը սարքերի պատրաստման համար պիտանի չեն։

էլեկտրոնային կիսահաղորդչային նյութեր խմբագրել

Հոսանքակիրներն էլեկտրոններն են, ուստի նրանցում էլեկտրական հոսանքը չի ուղեկցվում նյութի տեղափոխությամբ։

Կիսահաղորդչային նյութերը բաժանում են մի քանի հիմնական տարատեսակների՝

  1. Պարզ/ատոմական պարզ կիսահաղորդչային նյութեր. Մենդելեևի պարբերական աղյուսակի միայն 12 տարրերն են, որոնցից մեծ կիրառություն ունեն գերմանիումը (Ge) և սիլիցիումը (Si)։ Այս կիսահաղորդիչներում էլեկտրոնների շարժունությունը բավական մեծ է (սիլիցիումինը 1400 սմ^2/վ*վրկ. գերմանիումինը՝ 3600 սմ^2/վ*վրկ) ։

Սիլիցիումից և գերմանիումից պատրաստում են դիոդներ, տրանզիստորներ, ինտեգրալային միկրոսխեմաներ և այլն։ Մոլեկուլային ցանցով պարզ կիսահաղորդչային նյութերից մեծ կիրառություն ունեն 6-րդ խմբի տարրերը՝ ծծումբը (Տ), սելենը (Se) և թելուրը (Te), իսկ 5-րդ խմբից՝ ֆոսֆորը (P) և արսենը (As)։ Սելենը, որը խոռոչային կիսահաղորդիչ է, սպեկտրալ զգայնությամբ մոտ է մարդու աչքին և ֆոտոէլեմենտներում գործածվող հիմնական նյութերից է։

  1. Կիսահաղորդչային նյութեր են նաև A^XB^8-X տեսակի միացությունները, որտեղ A-ն X խմբի տարր է, B-ն՝ (8— X) խմբի։ Այսպիսի միացություններից A^1B^v11 տեսակին են պատկանում AgCl, CuBr, KBr, LiF ևն նյութերը, որոնք դեռևս լայն կիրառություն չունեն։
  2. A^11B^Vi տեսակի միացությունների խմբին են պատկանում երկրորդ խմբի մետաղների սուլֆիդները, թելուրիդները, սելենիդները և օքսիդները։ Այս կիսահաղորդչային նյութերը օգտագործվում են զգայուն ֆոտոդիմադրություններ, ֆոտոէլեմենտներ, տարրական մասնիկների դետեկտորներ և այլ սարքեր պատրաստելու համար։
  3. A^IIIB^v տեսակի միացությունները կիսահաղորդչային ամենակարևոր նյութերից են։ Սրանք երրորդ խմբի երկրորդ ենթախմբի տարրերի անտիմոնիդները, արսենիդները, ֆոսֆիդներն ու նիտրիդներն են։ Այս նյութերի բյուրեղային ցանցն ունի տետրաէդրական փուլեր։
  4. Կարևոր նշանակություն ունեն նաև A^IVB^IV (SiC, SiGe), AIvBvI (PbS, PbSe, PbTe), AnBv1 (CuS, CuO, Cu20), AnBVI (CdSb, ZnSb) և այլ միացությունները։
  5. Կիրառման մեծ հեռանկարներ ունեն ավելի բարդ՝ A^XB1^8-XB2^8-x, A1^XA2^XB^8-X տեսակի միացությունները և պինդ լուծույթները (GaAsP, InGaSb, ZnCdSeTe)։
  6. Կիսահաղորդչային էլեկտրոնիկայում լայն կիրառություն ունեն հեղուկ կիսահաղորդիչները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 446