«Կին բոլորի համար» (ռուս.՝ «Женщина для всех»), 1991 թվականի խորհրդային մելոդրամա, որը նկարահանել է Անատոլի Մատեշկոն Լյուդմիլա Ուլիցկայայի սցենարով[1]։

Կին բոլորի համար
Երկիր ԽՍՀՄ
Թվական1991
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնատոլի Մատեշկո
Սցենարի հեղինակԼյուդմիլա Ուլիցկայա
ԴերակատարներԼարիսա Ուդովիչենկո
ԵրաժշտությունՎլադիմիր Բիստրյակով
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա

Սյուժե խմբագրել

Գրադարանավարուհի Աննայի (Լարիսա Ուդովիչենկո) իդեալական (1980-ականների վերջի չափանիշներով) տանը պակասում են միայն ամուսինն ու երեխաները։ Ամուսնացած չէ նաև նրա ընկերուհին՝ Մարիան․ նավարկությունից հետո այցելում են ընկեր-նավաստիները, գալիս է վաղեմի ընկեր Նիկոլայը (Նիկոլայ Կարաչենցով), որը հիվանդ դստեր պատճառով չի կարողանում ամուսնանալ նրա հետ։

Մարիան պատրաստվում է վիրահատության, բայց հանկարծ մահանում է։ Նրա քույրը, որը հուղարկավորության է եկել Նորիլսկից, այնքան էլ չի ցանկանում Մարիայի երեխաներին տանել իր մոտ, և նրանք իրենք չեն ցանկանում դա և դիմում են խորամանկության՝ իրենց տանը մնալու համար։

Աննան, խնամելով հարևանի երեխաներին, որոշում է նրանց ոչ թե գիշերօթիկ դպրոց ուղարկել, այլ խնամակալության տակ վերցնել։ Նույն որոշումը կայացնում է Նիկոլայը, որն այն բանից հետո, երբ նրա կինը հիվանդ դստերը ուղարկել է հոգեբուժարան, տանն այլևս ոչ ոք չունի։ Աննան և Նիկոլայը վաղուց արդեն անտարբեր չեն միմյանց նկատմամբ։

Դերերում խմբագրել

  • Լարիսա Ուդովիչենկո – Աննա Պավլովնա
  • Նատալյա Եգորովա – Մարիա Ստեպանովնա
  • Միխայիլ Դեմենտև – Վոլոդյա, որդին
  • Մարգարիտա Բիստրյակովա – Լենոչկա, կրտսեր դուստրը
  • Նիկոլայ ԿարաչենցովՆիկոլայ
  • Վալենտինա Մալյավինա – Շուրա, ավագ քույրը
  • Ասվադ Հասանով – Շալվա, Մարիայի ընկերը (լուսագրերում՝ Օ. Հասանով)
  • Ալեքսանդր Ֆիլիպենկո – Աննայի նախկին ամուսինը (հնչյունավորել է Վիկտոր Սարայկինը)
  • Օլգա Մատեշկո – Վալենտինա Գեորգիևնա, գրադարանի վարիչ
  • Ալեքսեյ Վեսյոլկին – Վալերա
  • Վալերի Չիգլաև – Եգոր Կուզմիչ, նավապետ
  • Նիկոլայ Կովբաս – Սլավիկ, Մարիայի ընկերը
  • Իգոր Ռոմաշչենկո – Տոլիկ, Սլավիկի ընկերը
  • Միխայիլ Ժարկովսկի – քեռի Միշա
  • Ոլիզավետա Նիկիշչիխինա – մանկատան տեսուչ
  • Ալեքսանդր Միրոնով – Սաշա, Մարիայի ընկերը

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Լյուդմիլա Ուլիցկայա
  • Բեմադրող ռեժիսոր՝ Անատոլի Մատեշկո
  • Բեմադրող օպերատոր՝ Օլեգ Մասլով-Լիսիչկին
  • Բեմադրող նկարիչ՝ Եվգենի Ստրելեցկի
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Բիստրյակով[2]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել