Կիննու դաստակերտ (էստ․՝ Kõnnu mõis, գերմ.՝ Könda), ազնվականական նախկին կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Հառկու շրջանում։

XVI-XVII դարերում եղել է Կոլգա դաստակերտի մի մասը։

Ազնվականական դաստակերտի է վերաձվել 1696 թ.։ Մինչ պետականացումը, որ տեղի ունեցավ XX դարի սկզբում, պատկանել է Շտակելբերգների ընտանիքին։

Մեր օրերում Կիննու դաստակերտի գլխավոր մասնաշենքը չի պահպանվել։ Դրա տեղում 1920 թ. կառուցվել է քարե դպրոց, որի կառուցման ժամանակ կարող են օգտագործած լինել դաստակերտի շինանյութը։

Ներկայումս դաստակերտը մասնավոր սեփականություն է։ Պահպանվել են մի շարք տնտեսական շինություններ, որոնց մի մասը վերակառուցված են, մյուս մասը՝ ավերված։

Արտաքին հղումներ խմբագրել