Կիմ Ռոսսի Ստյուարտ
Կիմ Ռոսսի Ստյուարտ (անգլ.՝ Kim Rossi Stuart, հոկտեմբերի 31, 1969, Հռոմ, Իտալիա), իտալացի դերասան և ռեժիսոր։
Կիմ Ռոսսի Ստյուարտ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1969 |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա |
Կրթություն | դերասանության ստուդիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Ազգություն | իտալացի |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր |
Ակտիվ շրջան | 1974-մինչև հիմա |
Ծնողներ | հայր՝ Ջակոմո Ռոսի-Ստյուարտ |
Համատեղ ապրող(ներ) | Ilaria Spada? |
IMDb | ID ID 0744107 |
Կենսագրություն խմբագրել
Կիմ Ռոսսի Ստյուարտը ծնվել է Հռոմում։ Նրա հայրը՝ Գիակոմոն նույնպես դերասան էր, իսկ մայրը՝ Կլարա Մյուլլերը եղել է թոփ մոդել։
Կիմը սկսել է խաղալ 5 տարեկան հասակից։ Ընդունվել է թատրոն և պարբերաբար հանդես է եկել հեռուստատեսային ֆիլմերում։
2004 թվականին Կիմ Ռոսսին խաղացել է «Տան բանալին» ֆիլմում։
Ֆիլմագրություն խմբագրել
- Վարդի անունը - 1986
- Անսիրտը - 1995[1]
- Ամպերով - 1995
- Դոմինո - 1998
- Տան բանալին - 2004
- Anni felici - 2013
- Դեկամերոն - 2015
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «В Сочи вручены призы» (ռուսերեն). Коммерсантъ. № 109, 15.06.1995. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Էջը imdb.com կայքում Արխիվացված 2017-01-11 Wayback Machine
- Էջը kimrossistuart.net կայքում Արխիվացված 2010-02-28 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Ռոսսի Ստյուարտ» հոդվածին։ |