Կիմ Գալոյան
հայ ճարտարագետ, գյուտարար, տեխնոլոգ, արտադրության կազմակերպիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կիմ Վաչագանի Գալոյան (հունվարի 7, 1932, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, գյուտարար, տեխնոլոգ, արտադրության կազմակերպիչ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1976)։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1970)։
Կիմ Գալոյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1932 (92 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1956) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու (1970) |
Մասնագիտություն | ճարտարագետ և գյուտարար |
Աշխատավայր | Երևանի «Սևանի» արտադրական միավորում և Հայաստանի Կառավարություն |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
1956 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1958-1978 թվականներին եղել է Նոր Հաճնի տեխնիկական ճշգրիտ քարերի գործարանի գլխավոր ճարտարագետ, 1979-1984 թվականներին՝ Երևանի «Սևան» արտադրական միավորման և դրա գլխամասային՝ ժամացույցի գործարանի գլխավոր տնօրեն, 1984-1992 թվականներին զբաղեցրել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի ծանր արդյունաբերության բաժնի վարիչի պաշտոնը։
Կիմ Գալոյանը զբաղվել է կարծրամարմին իմպուլսային լազերների հետազոտմամբ, մեքենաշինության տեխնոլոգիայի հարցերով[1]։
Պարգևներ խմբագրել
- ՀԽՍՀ պետական մրցանակներ (1972, 1980 թվականներ)
Երկեր խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Գալոյան, Կիմ Վաչագանի (1969). Արհեստական կորունդը և նրա կիրառությունը տեխնիկայում. ՀՍՍՀ ԳԱ. Երևան: Հայաստան.
- ↑ Հարությունյան, Աշոտ Մկրտչի; Գալոյան, Կիմ Վաչագանի (1977). Ճշգրիտ տեխնիկական քարերի գործարանում։ Տեխնիկական առաջընթացի ուղիով. Տասներորդ հնգամյակի քայլերով. Երևան: Հայաստան.