Կիմ Եղիշեի Գաբրիելյան (սեպտեմբերի 8, 1960, Ղլիժբաղ, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ), բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, երգիծաբան, լրագրող, հրապարակախոս[1][2]։ Արցախի ժուռնալիստների միության հիմնադիրներից է, միության վարչության նախագահը հիմնադրման օրվանից (2001)։ Խորհրդային Միության (1988 թ․), Արցախի Հանրապետության (1994 թ․) և Հայաստանի (2009 թ․) գրողների միությունների անդամ, արդարադատության երրորդ դասի խորհրդական է (2000 թ․), բանասիրական գիտությունների թեկնածու (2011 թ․):

Կիմ Գաբրիելյան
ԾննդավայրՂլիժբաղ, ԼՂԻՄ
Մասնագիտությունգրող
ԱզգությունՀայ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Արցախ Արցախ
ԿրթությունՍտեփանակերտի պե-տական մանկավար-ժական ինստիտուտ
ԱնդամակցությունՀայաստանի և Արցախի գրողների միություններ, Արցախի ժուռնալիստների միություն
Կիմ Գաբրիելյան Վիքիքաղվածքում
Կիմ Գաբրիելյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը (1985)։

Աշխատել է որպես Ասկերանի շրջանային «Կարմիր դրոշ» թերթի թղթակից (1982-1983), Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի գրողների մարզային բաժանմունքի գրական խորհրդատու (1983-1988), Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային ռադիոյի լուրերի բաժնի լրագրող, այնուհետև` գրական-երաժշտական բաժնի վարիչ (1988-1990), «Արցախ» գրական-գեղարվեստական հանդեսի (1990-1992 թթ.), «Եղիցի լույս» գրական (2000-2003), «Գործաշխարհ» իրավատնտեսական (2004-2005) թերթերի գլխավոր խմբագիրը։ Տարբեր ժամանակներում համատեղությամբ աշխատակցել է «Ստեփանակերտ», «Հայրենիք», «Լուսարար» թերթերին, Արցախի հանրային հեռուստատեսությանը։ «Ազգ» օրաթերթի հատուկ թղթակիցն է Արցախում (1998-ից)։

1994-2000 թվականներին ղեկավարելով Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը` հիմնադրել և վարել է «02» հաղորդաշարը։ Եղել է Արցախի Հանրապետության դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետը։ Ունի արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան (2000-ից)։

2001 թվականին հիմնադրել և մինչև 2023 թվականի բռնագաղթը ղեկավարել է Արցախի ժուռնալիստների միությունը։

«Լևոն Խեչոյանի ստեղծագործության գեղագիտական առանձնահատկությունները» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (2011)։

Արցախի Հանրապետության կառավարության Եղիշեի (2002) և Արցախի գրողների միության Մուրացանի (1990) անվան մրցանակների դափնեկիր է։ Հեղինակ է 9 արձակ և չափածո գրքերի։

Երկեր խմբագրել

Տարեգրքեր և գրական ալմանախներ խմբագրել

  1. Գրական Ղարաբաղ։ Ղարաբաղի ինքնավար մարզի երիտասարդ գրողների ալմանախ (ժողովածուում գործեր ունի նաև Կիմ Գաբրիելյանը, էջ 135-142), Երևան, «Սովետական գրող» հրատ., 1988, 264 էջ, տպ. 5000 օր.։
  2. Արցախ-դաժան սեր։ Տարեգիրք (ժողովածուում գործեր ունի նաև Կիմ Գաբրիելյանը, էջ 97-104), Ստեփանակերտ, «Սոնա» հրատ., 1999, 288 էջ, տպ. 1200 օր.։
  3. Արցախի երգը։ Բանաստեղծություններ, պատմվածքներ, էսսեներ (ժողովածուում գործեր ունի նաև Կիմ Գաբրիելյանը, էջ 73-77), Ստեփանակերտ, ԼՂՀ ԳՄ «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2011, 360 էջ, տպ. 250 օր.։
  4. Բանաստեղծությունն աշխարհի միջօրեականներում 3։ Պոեզիայի միջազգային փառատոն Ստեփանակերտում (ժողովածուում գործեր ունի նաև Կիմ Գաբրիելյանը, էջ 59-65), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2014, 252 էջ, տպ. 250 օր.։
  5. Բառը սահմանի վրա։ Գրական Արցախ (ժողովածուում գործեր ունի նաև Կիմ Գաբրիելյանը, էջ 120-129), Ստեփանակերտ, ԼՂՀ ԳՄ «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2016, 240 էջ, տպ. 500 օր.։
  6. Ձայն արցախական։ Արցախի գրողների անթոլոգիա (ժողովածուում գործեր ունի նաև Կիմ Գաբրիելյանը, էջ 62-67), Երևան, «Արմավ» հրատ., 2021, 488 էջ, տպ. 700 օր.։

Գրքեր խմբագրել

  1. Դառը խնձոր (պատմվածքներ), Ե., 1990։
  2. Թթաթափ (մանկական բանաստեղծություններ), Ստ., 1991։
  3. Սեր և արյուն (դետեկտիվ վիպակ` Վ. Ստեփանյանի համահեղինակությամբ), Ստ., 1994։
  4. Անավարտ կենսագրություն (ակնարկներ` Վ. Ստեփանյանի համահեղինակությամբ), Ստ., ՙԱրցախ՚, 1996, 72 էջ։
  5. Գրառումներ սրտի վրա (բանաստեղծություններ), Ստ., 2001։
  6. Սիրատուտի (պատմվածքներ), Ստ., 2004:
  7. Ինքնաթիռներ աղավնու թևերով (պատմվածքներ), Ստ., 2006։
  8. Լևոն Խեչոյանի ստեղծագործության գեղագիտական առանձնահատկությունները (մենագրություն), Ստ., 2011:
  9. Սև-կապույտ-մանուշակագույն լեռներ (պատմվածքներ, բանաստեղծություններ, մենագրություն), Ստ., 2014:

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Շալամով Վառլամ։ Կոլիմյան պատմվածքներ եւ այլ ստեղծագործություններ /Թարգմ․ Գ․ Բախտամյան, Ն․ Աթաբեկյան, Կ․ Գաբրիելյան, Ա․ Հովհաննիսյան.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2012.- 336 էջ։

Մրցանակներ խմբագրել

  1. Արցախի Հանրապետության կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակ (2002)
  2. Արցախի Հանրապետության գրողների միության Մուրացանի անվան մրցանակ (1990)

Գրականություն խմբագրել

  1. Հակոբ Չոլաքեան, Արցախեան ինքնաճանաչման բանաստեղծութիւնը, Հալեպ, Սիրիա, տպարան Արեւելք, 1990 (էջ 14, 54, 65, 80)։
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994), հանրագիտարան 1 հատորով, Երևան, «Հայկական հանրագիտարան» հրատ., 2004 (էջ 396)։
  3. Սոկրատ Խանյան, Մարտնչող գրականություն (գրականագիտական ուսումնասիրություններ և գիտական հոդվածներ), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2012 (էջ 453-457)[3]։
  4. Լրագրողական հանրագիտակ, Ստեփանակերտ, Արցախի ժուռնալիստների միություն, 2012 (էջ 85-86)։
  5. Նյութեր Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994) հանրագիտարանից[4]։
  6. Հայաստանի գրողների միության անդամների ցանկ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել