Կիերեն Հաթչիսոն
Կիերեն Ռոբերտ Հաթչիսոն (անգլ.՝ Kieren Robert Hutchison, հոկտեմբերի 9, 1974, Օքլենդ, Նոր Զելանդիա), նոր զելանդացի դերասան։ Ծնվել է Օքլենդ քաղաքում։
Կիերեն Հաթչիսոն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1974 (49 տարեկան) |
Ծննդավայր | Օքլենդ, Նոր Զելանդիա |
Քաղաքացիություն | Նոր Զելանդիա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին | Նիքոլ Թուբիոլա |
Վաղ կյանք խմբագրել
Երբ Կիերենը 14 տարեկան էր, նրա ծնողները՝ Սյուն և Սթիվը, ավագ եղբայր Դեյմենը և կրտսեր եղբայր Ջեմին Օքլենդից տեղափոխվեցին Ֆանգարեյ։ Այստեղ նա սկսեց ծանոթանալ թատրոնին։ 1989-1993 թվականների ընթացքում Կիերենն անցկացրեց երեք թատերաշրջան Նորթլենդի երիտասարդական թատրոնում և մեկ թատերաշրջան Hawkes Bay Youth Drama School-ում[1]։
Գործունեություն խմբագրել
Հաթչիսոնը հատկապես հայտնի է դարձել նոր զելանդական «Shortland Street» սերիալում Ջոնաթհան ՄաքՔենայի, «One Tree Hill» սերիալում Էնդի Հարգրոուվի[2], «Wildfire» ֆիլմում Քերի Քոնելի և «Monarch Cove» (2006) ֆիլմում Ջեք Փրիսթոնի մարմնավորած դերերից հետո[3]։ Նա մարմնավորել է Էռնստ Ռոբինսոնին «Շվեյցարական Ռոբինսոն ընտանիքի արկածները» (1997) և Ուիլյամ Թելին «Ուիլյամ Թելի լեգենդը» (1998) ֆիլմերում։
Անձնական կյանք խմբագրել
Ամուսնացած է Նիկոլ Թուբիոլայի հետ, ունեն երկու որդի[2]։
Ֆիլմագրություն խմբագրել
1996 թվականին Կիերենին առաջարկեցին նկարահանվել 9 մասից բաղկացած «Շվեյցարական Ռոբինսոն ընտանիքի արկածները» ֆիլմում, և նույն տարվա երկրորդ կեսին նա այդ նպատակով տեղափոխվեց Ուելինգթոն։ Նկարահանումներին մասնակցելու համար Կիերենը վեց շաբաթ անցկացրեց Ֆիջիում։ Համաձայն Կիերենի խոսքերի` ինքն այնտեղ մեծ բավականություն է ստացել՝ հանդիպելով Ռիչարդ Թոմասին (ով ֆիլմում մարմնավորել է Կիերենի հոր՝ Դեյվիդ Ռոբինսոնի դերը)։ Նրանք առ այսօր լավ ընկերներ են։
2000 թվականի հունվարին Կիերենը տեղափոխվել է Լոս Անջելես՝ որոշ գործնական կապեր հաստատելու։ Մայիսին վերադառնալով Նոր Զելանդիա՝ «Կլեոպատրա 2525» ֆիլմում Ջոնիին մարմնավորելու առաջարկ է ստացել։ Հուլիսին Կիերենը սկսել է իր առաջին ցուցադրական ֆիլմի աշխատանքները, որի թրիլերը վերնագրվել է այսպես՝ «Ոչ ոք չի կարող լսել քեզ»[1]։
Ֆիլմ | |||
---|---|---|---|
Տարի | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
1993 | «Shortland Street» | Ջոնաթհան ՄաքՔենի | 1993–1996, 2011 |
1995 | «Riding High» | Սթիվեն Բրիգհոն | 27 դրվագ |
«Xena: Warrior Princess» | Թելիս | 1 դրվագ | |
1998 | «The Adventures of Swiss Family Robinson» | Էռնստ Ռոբինսոն | 30 դրվագ |
«Young Hercules» | Օրփեուս | 3 դրվագ | |
«The Legend of William Tell» | Ուիլյամ Թել | 16 դրվագ | |
2000 | «Cleopatra 2525» | Ջոնի | 1 դրվագ |
2001 | «No One Can Hear You» | Ռոբերտ Փլեյեր | |
2004 | «Charmed» | Միչ | 1 դրվագ |
«One Tree Hill» | Էնդի Հարգրոուվ | 2004–2008 19 դրվագ | |
2006 | «Sea of Fear» | Թոմ | |
«Monarch Cove» | Ջեյք Փրեսթոն | 14 դրվագ | |
«Wildfire» | Քերի Քոնելլի | 2006–2007 11 դրվագ | |
2008 | «Polar Opposites» | Բրեդլի | Հեռուստաֆիլմ |
2009 | «Flower Girl» | Ստեֆան Բենքս | Հեռուստաֆիլմ |
«Ghost Whisperer» | Ջեք Փիմսլեր | 1 դրվագ | |
2010 | «CSI: NY» | Ֆինեգան Հենսարդ | 1 դրվագ |
«Castle» | Քոդի Դոնելի | 1 դրվագ | |
2013 | «Grimm» | Էնդր | 1 դրվագ |
2014 | «Perfect On Paper» | Բոբ Լեվիս | Հեռուստաֆիլմ |
2017 | «Ryan Hansen Solves Crimes on Television» | Էդիսոն Օուներ | 1 դրվագ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 www.kierenhutchison.com
- ↑ 2,0 2,1 «Kennels offer villas for pooches». [The Press-Enterprise (California). 2007 թ․ փետրվարի 18. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.(չաշխատող հղում)
- ↑ Shattuck, Kathryn (2006 թ․ նոյեմբերի 4). «What's on tonight». The New York Times. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.
Արտաքին հղումներ խմբագրել