Կիգինսկի Գ. Մինգաժևի անվան բաշկիրական ժողովրդական թատրոն

Կիգինսկի Գ. Մինգաժևի անվան բաշկիրական ժողովրդական թատրոն (բաշկիրերեն՝ Ғималетдин Минһажев исемендәге Ҡыйғы башҡорт халыҡ театры), բաշկիրական ժողովրդական թատրոն, գտնվում է Բաշկորտոստանի Կիգինսկի շրջանի Վերխնիե Կիգի գյուղում։

Կիգինսկի Գ. Մինգաժևի անվան բաշկիրական ժողովրդական թատրոն
Ғималетдин Минһажев исемендәге Ҡыйғы башҡорт халыҡ театры
ԵրկիրԲաշկորտոստան
Գտնվելու վայրըգյուղ Վերխնիե Կիգի, Կիգինսկի շրջան, Բաշկորտոստան
Հիմնադրման ամսաթիվ1934
Նախկին անվանումներԿիգինսկի կոլտնտեսային թատրոն
55°24′36″ հս․ լ. 58°35′57″ ավ. ե.HGЯO

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1934 թվականին որպես Կիգինսկի կոլտնտեսային թատրոն։ 1959 թվականին թատրոնն ստացել է «ժողովրդականի» կոչում, իսկ 1977 թվականին այն ստացել է Բաշկիրիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Գ. Մ. Մինգաժևի անունը։

Խաղացանկ խմբագրել

Կադիր Դայանի «Таңсулпан»-ը («Տանսուլպան») թատրոնի առաջին ներկայացումն է։ Կիգինսկի բաշկիրական ժողովրդական թատրոնում բեմադրվել է ավելի քան 150 ներկայացում.

  • «Аты барҙың дәрте бар» («Սերը տարիք չի հարցնում»), Ն. Գաիտբայ,
  • «Ҡыҙ урлау» («Աղջկա առևանգումը»), Մ. Քարիմ,
  • «Բաշմագիմ», Հ. Կ. Իբրահիմով,
  • «Эх, Өфө ҡыҙҙары!» («Ախ, աղջիկներ»), Ի. Ա. Աբդուլին,
  • «Ул ҡайтты» («Նա վերադարձավ»), Ա. Կ. Անտաբաև,
  • «Ҡарлуғас» («Կարլուգաս») Բ. Բիկբայ,
  • «Գնդակ», Դ. Սալիխով[1] և այլն։

Կազմ խմբագրել

Ժողովրդական թատրոնի կազմում աշխատել են Բ. Բ. Բիկմուհամեդովը, Մ. Գ. Իսլամովան, Բաշկիրիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչներ Մ. Գ. Բադամշինան և Մ. Գ. Լուկմանովը, Բաշկորտոստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Մ. Բ. Վալեևը, Ֆ. Բ. Հաբիբուլինը և ուրիշներ։ Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարն է եղել Ի. Իբրահիմովը։ Տարբեր ժամանակներ թատրոնը ղեկավարել են Բաշկորտոստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչներ Ռ. Ա. Կուտուպովը, Ռ. Ս. Սամիկովը և ուրիշներ։ Թատրոնի ներկայացումների գեղարվեստական ձևավորմամբ զբաղվել են Բաշկիրիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչներ Ե. Ա. Բելոուսովը, Կ. Գ. Հայֆուլինը, իսկ երաժշտական ձևավորմամբ` Բաշկիրիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Ս. Ա. Յարուլինը։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Գյուղական դրամատիկական թատերախմբերի համառուսական դիտումերի դափնեկիր (Օրենբուրգ, 1964, 1967),
  • Ժողովրդական թատրոնների համառուսական դիտումերի դափնեկիր (Չեբոկսարի, 1969),
  • Գյուղական գեղարվեստական ինքնագործ խմբերի համառուսական դիտումերի դափնեկիր (Ուֆա, 1972),
  • Ինքնագործ գեղարվեստական խմբերի համամիութենական դիտումերի դափնեկիր (Ուֆա, 1977, 1985),
  • Ժողովրդական ստեղծագործ խմբերի համամիութենական փառատոնների դափնեկիր (Ուֆա, 1987),
  • Թատերական արվեստի հանրապետական դիտումերի դափնեկիր (գյուղ Վերխնիե Կիգի, 1990),
  • «Алтын тирмә-Ոսկե յուրթ» ժողովրդական թատրոնների փատառոնների դափնեկիր (գյուղ Կիրգիզ Միյակի, 1996, գյուղ Յանաուլ, 2005)։

Փաստեր խմբագրել

Կիգինսկի Գ. Մինգաժևի անվան բաշկիրական ժողովրդական թատրոնին կից գործում է մանկական կրթական թատերախումբ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Фаткуллина А. Состоялась премьера спектакля. // «Наши Киги — Беҙҙең Ҡыйғы», апрель 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  2. Отдел культуры Муниципального района Кигинский район

Արտաքին հղումներ խմբագրել