Կժաձոր
Կժաձոր կամ Քաջաձոր (այժմ՝ Աղբուլաղ ադրբ.՝ Ağbulaq, մինչև 2003 թվականի մարտը կրում էր աղավաղված պատմական հայկական անվան ձևը՝ Գյաջյազուր ադրբ.՝ Gecəzur), գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։
Գյուղ | ||
---|---|---|
Կժաձոր | ||
Ağbulaq | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Շահբուզի շրջան | |
Այլ անվանումներ | Կժածոր, Գյաջյազուր, Աղբուլաղ | |
Բնակչություն | 436 մարդ (2010) | |
Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա մուսուլմաններ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Աշխարհագրություն խմբագրել
Գտնվում է Նախիջևան գետի ձախ ափին, Շահբուզից Սիսիան տանող ճանապարհից 1 կմ հեռավորությնան վրա, դեպի աջակողմյան լեռները։ Գյուղը տեղադրված է Սալվարդ լեռան ներքին փեշի հարթությունում, լեռներով շրջապատված։
Պատմություն խմբագրել
Կժաձորը հին հայկական գյուղ է և Շահապունիքի աչքի ընկնող բնակավայրերից մեկն է եղել։ Այժմյան գյուղի շրջակայքում գտնվում են մի քանի ամրոցների հետքեր, 500-600 տապանաքարերով հայկական գերեզմանատուն[1]։
Գյուղի շրջակայքում կան մի քանի հայկական սրբավայրեր, իսկ Խաչի ձոր կոչվող տեղամասի դաշտերում, բավական մեծ տարածության վրա տեսանելի են մի գյուղատեղի (գյուղաքաղաքի) հետքեր, որին տեղացիները կոչում են Դուքան-Բազար (նախև Չարսու-Բազար)։ Ըստ ավանդության այդտեղ եղել է հայկական հին գյուղաքաղաք[1]։
Մշակույթ խմբագրել
Գյուղի կենտրոնական թաղամասում կանգուն է Սուրբ Գևորգ գմբեթավոր եկեղեցին, որը թվագրվում է մոտավորապես 13-րդ դարի վերջին տասնամյակով։ Կժաձորի բնակչությունը հնուց հայկական է եղել[1]։
Տես նաև խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Restauratiebedrijf "Sarvard" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (նիդեր.)
Գրականություն խմբագրել
- Արգամ Այվազյան, Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։, Երևան, ««Հուշարձան» և ՀՀ ԳԱԱ «գիտություն»», 1995 — 367, էջեր 367 — 367 էջ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Արգամ Այվազյան Նյութեր Նախիջևանի պատմական գյուղերի տեղադրության և պատմական հուշարձանների վերաբերյալ. — № Պատմա-բանասիրական հանդես, № 2 . pp. 258-266.