Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմավաշեն (այլ կիրառումներ)

Արմավաշեն[1] (այժմ կոչվում է՝ Կըզըլ Կըշլաղ, ադրբ.՝ Qızıl Qışlaq, մինչև 2003 թվականը՝ Աշաղի Ռամեշին կամ Ներքին Ռամեշին, ադրբ.՝ Aşağı Remeşin), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում[2]։ Տեղակայված է Կուքի գետի աջ ափին, Առինջ գյուղից մոտ 8 կմ դեպի Կուքի[3]։

Գյուղ
Արմավաշեն/Կըզըլ Կըշլաղ
Qızıl Qışlaq
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՇահբուզի շրջան
ԲԾՄ1555 մետր
Բնակչություն778 մարդ (2009)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Արմավաշեն (Ադրբեջան)##
Արմավաշեն (Ադրբեջան)

Պատմություն խմբագրել

Գյուղի մասին գրավոր աղբյուրներ չեն պահպանվել։ Մինչև 19-րդ դարը գյուղում բնակվել է 100 տուն հայ բնակչություն[3]։

Հուշարձաններ խմբագրել

Մատուռ խմբագրել

Արմավաշենում կա 16-17-րդ դարերի միանավ մատուռ[2]։

Գերեզմանատուն խմբագրել

Արմավաշենի գերեզմատունը գտնվում է գյուղի հյուսիսային կողմում և վերաբերվում է 9-16-րդ դարերին։ Ունի 290 հարթ տապանաքարեր, խաչքարեր։ 1980-ականներին դրությամբ խաչքարերի և տապանաքարերի մի մասը տեղահան են արված, իսկ մի մասն էլ թաղված են հողի մեջ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները
  3. 3,0 3,1 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 169 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։