Կզնուտ (այժմ կոչվում է Գյուզնյութ ադրբ.՝ Güznüt), գյուղ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախճավան գավառում, որն այժմ գտնվում է Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում[1]։ Կզնուտում է ծնվել Գարեգին Նժդեհը։

Գյուղ
Կզնուտ
Güznüt
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԻՀՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանԲաբեկի շրջան
Այլ անվանումներԳյուզնյութ, Գյուզնուտ
ԲԾՄ883 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն1․529 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Կզնուտ (Ադրբեջան)##
Կզնուտ (Ադրբեջան)

Մինչև 1918-1920 թվականների հայ-ադրբեջանական պատերազմը բնակչության մեծամասնությունը հայեր էին։

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Գյուղը գտնվում է Արաքս գետի ձախ ափին, Կզնուտ գյուղի կլիման կտրուկ ցամաքային է՝ ամառը՝ մերձարևադարձային, արևադարձային; ձմռանը կլիման չափավոր է, ամռանը միջին ջերմաստիճանը հասնում է +35...+40 աստիճանի, ձմռանը՝ մինչև -15...-20 աստիճանի։

Պատմություն և մշակույթ խմբագրել

Կզնուտը հնագույն պատմություն ունի, գյուղում գտնվում եին մի քանի հին եկեղեցիներ, հայկական գերեզմանոց՝ միջնադարյան խաչքարերով, սակայն 1918-1920 թվականներին տեղի ունեցած սպանություններից ու հայաթափումից հետո ադրբեջանցի թուրքերը ավերեցին գյուղի ողջ հայկական մշակութային ժառանգությունը և գրավեցին տեղի հայերի լքված տները։

1986-1992 թվականներին գյուղում կառուցվել է մզկիթ։

Հայտնի կզնուտցիներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 15, էջեր 15 — 224 էջ։