Կերպարվեստի և քանդակի պետական թանգարան (Անկարա, Թուրքիա)

թանգարան Անկարայում

Կերպարվեստի և քանդակի պետական թանգարան (թուրքերեն՝ Resim ve Heykel Müzesi), թանգարան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, որտեղ հիմնականում ցուցադրված են կերպարվեստի առարկան ու քանդակներ։

Կերպարվեստի և քանդակի պետական թանգարան
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Թուրքիա[1]
ՏեղագրությունUlus? և Անկարայի մարզ
ՎայրԱնկարա
Հիմնադրվել է1930
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը գտնվում է Անկարայի ազգագրական թանգարանի մոտակայքում։ Այստեղ պահպանվում և ցուցադրվում են թուրքական արվեստի հավաքածուներ՝ սկսած 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերում ստեղծված իրեր։ Թանգարանում կան նաև գեղարվեստական պատկերասրահի սրահներ՝ ցուցահանդեսներ իրականացնելու նպատակով։

Պատմություն խմբագրել

Թանգարանի շենքը վերանախագծվել է 1927 թվականին ճարտարապետ Արիֆ Հիքմեթ Կոյունօղլուի (Arif Hikmet Koyunoğlu) կողմից և կառուցվել է 1927 թվականից 1930 թվականներն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հրամանով[2]։

Սկզբից թանգարանի շենքը նախատեսված էր Անկարայի ժողովրդական տան համար։ Սակայն հետո վերաձևափոխվում է թուրքական ազգային մոտիվներով. ինտերիերն արվում է վարդագույն բնափայտից։ Կառուցված շենքի գլխավոր սրահում՝ նախատեսված 500 մարդու համար, 1934 թվականին կայացավ թուրքական առաջին օպերայի բեմադրությունը, իսկ հետագայում կայացան նաև այլ միջոցառումներ՝ Թուրքիայի լեզվի և պատմության համագումարը և այլն։ Թանգարանի շենքը Մշակույթի նախարարությանն է փոխանցվել 1975 թվականին։

 
Աթաթուրքը թանգարանի բացման օրը ցուցանմուշները դիտելիս

Հենց սկզբից թանգարանն աշխատում էր որպես սեփական թանգարան, սակայն աստիճանաբար Թուրքիայի կառավարությունն իր խնամակալության տակ վերցրեց թանգարանը։

Կերպարվեստի և քանդակի պետական թանգարանի անդրանիկ ցուցանմուշներից դարձան Վասիլի Վերեշչագինի «Օսման Համդի բեյը», Զոնակոյի «Լենկ Թեմուրի գերեզմանը», Էմել Կորոթյուրքի «Երիտասարդ աղջկա դիմանկարը» և այլ ստեղծագործություններ։ Հետագայում թանգարանային ֆոնդը համալրվեց թուրք հայտնի նկարիչների ստեղծագործություններով՝ Էշռեֆ Յուրեն, Թուրան Էրոլ, Արիֆ Կապտան, Օրհան Փեկեր, Ռեֆիկ Էպիկման, Օսման Զեքի Էրոլ, Շեֆիկ Բուրսալը և այլն։

Ներկա պահին թանգարանը բաց է 1980 թվականին իրականացրած ռեստավրացիայից հետո։

1980 թվականին թանգարանում իրականացրած վերականգնողական աշխատանքների ժամանակ ստեղծվել են այլ կառույցներ, որոնք այսօր ծառայում են որպես արվեստանոցներ նկարիչների, քանդակագործների և կերամիկայի վարպետների համար։ Թանգարանը վերջին անգամ վերականգնվել է 2011 թվականին։

Ցուցադրություններ խմբագրել

Կերպարվեստի և քանդակի պետական թանգարանն այսօր համարվում է թուրքական արվեստի կենտրոնը։ Այստեղ հավաքված են թուրք հայտնի նկարիչների, քանդակագործների ստեղծագործությունները։ Թանգարանում գործում է նաև կերպարվեստի գրադարան։ Վերջինում հավաքված են թուրք նկարիչների մասին արխիվները։

Թանգարանում շատ հաճախ դասախոսություններ են կարդում, անցկացնում հատուկ սեմինարներ թուրքական դեկորատիվ արվեստի, կերամիկայի, քանդակագործության հարցերի վերաբերյալ։

Երեք ցուցասրահներում, ըստ միջացգային մշակութային համաձայնագրերի, ցուցադրվում են արտասահմանցի արվեստագետների ստեղծագործությունները զանազան բնագավառներից՝ գեղարվեստ, քանդակ, կերամիկա, տպագրություն, լուսանկարչություն և այլն։

Կերպարվեստի և քանդակի պետական թանգարանի պատմական սրահում այսօր էլ անցկացվում են համերգներ, թատերական բեմադրություններ, ֆիլմերի ցուցադրություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. «Turkish Architecture Museum Database: Arif Hikmet Koyunoğlu». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերպարվեստի և քանդակի պետական թանգարան (Անկարա, Թուրքիա)» հոդվածին։