Կերմիտ գորտը (անգլ.՝ Kermit the Frog), ամերիկացի տիկնիկագործ Ջիմ Հենսոնի կողմից ստեղծված Մափեթ տիկնիկներից ամենահայտնին։ Կերմիտը հանդես է եկել որպես «Մափեթ շոու»-ի ռեժիսոր և մենեջեր և հայտնվել է շատ այլ հեռուստատեսային շոուներում։

Կերմիտ գորտը
Տեսակanthropomorphic frog or toad?, puppet character?, հեռուստատեսային կերպար, կինոհերոս, համակարգչային խաղի կերպար և մասկոտ
ՀեղինակJim Henson?
Ներկայացված էThe Muppet Christmas Carol?[1], Sesame Street? և The Muppet Show?
Սեռարական
Հրարած տիեզերքիցMuppets universe?
 Kermit the Frog Վիքիպահեստում

Կերպարի ստեղծում խմբագրել

Կերմիտ տիկնիկի առաջին տարբերակը ստեղծվել է կանաչ վերարկուից, որը պատկանել է Ջիմ Հենսոնի մորը, և երկու պինգ-պոնի գնդակներից, որոնք աչքեր են դարձել։ Սկզբում Կերմիտը մտածված էր որպես մողես, բայց Սեզամ փողոցում նրա ելույթներից անմիջապես առաջ նա գորտ է դարձել։ Ավելի «գորտային» տեսք ունենալու, ինչպես նաև գլխի և մարմնի միջև եղած կարերը թաքցնելու համար նրան նաև օձիք է ավելացվել[2]։ Խոսակցություն էր տարածվել, որ «Կերմիտ» անունը հայտնվել է Հենսոնի մանկության ընկերոջ՝ Միսսիսիպիից Կերմիտ Սքոթի պատճառով։ Այնուամենայնիվ, Ջիմ Հենսոնի ժառանգության տնօրենների խորհրդի ղեկավար Կարեն Ֆալկը կտրականապես հերքում է դա.

  Այդ ժամանակ Կերմիտն այդքան հազվագյուտ անուն չէր, և Ջիմ Հենսոնն ասել է, որ գորտի անունը կապված չէ իր տարրական դպրոցից երեխայի անվան հետ։  

Կարիերա խմբագրել

Կերմիտը Մափեթ Շոուի առաջատար կերպարներից մեկն է, որում նա հանդես է եկել որպես ռեժիսոր և մենեջեր։ Բացի Մափեթ շոուից, գորտը մշտական կերպար էր «Սեզամ փողոց» տիկնիկային շոուի մեջ և հայտնվել է շատ այլ հեռուստատեսային շոուներում, հաճախ որպես «կենդանի» թոք-շոուի հյուր։

Նա հեռուստաէկրաններին է հայտնվել 1955 թվականին, և այդ պահից մինչև 1990 թվականին իր մահը նրան հնչյունավորում էր ինքը՝ Ջիմ Հենսոնը։ Կերմիտն ունի բնորոշ ձայն, որը հաճախ դառնում է նմանակման առարկա և երգելու ցանկություն է առաջացնում։ Նրա երգերից մեկը՝ Rainbow Connection-ը, յոթ շաբաթ մնացել է ամերիկյան Թոփ 40-ում և 1979-ին առաջադրվել է «Ոսկե գլոբուսի» և «Օսկարի»։

Կերմիտ գորտի անվամբ լույս է տեսել երկու գիրք (դրանցից մեկը ինքնակենսագրություն է), նա ստացել է Honoris causa դոկտորի աստիճան[3], և նա ունի իր սեփական աստղը Հոլիվուդի փառքի ծառուղում։

Կերմիտի վերջին գործերից մեկը «Մափեթներ» լիամետրաժ ֆիլմն է, որը թողարկվել է 2011 թվականի դեկտեմբերին։

Մշակույթում խմբագրել

  • Հայտնվում է որպես անանուն տեղեկատու՝ «Գրիֆֆիններ» անիմացիոն շարքի ««Deep Throats» դրվագում (4x23):
  • Հայտնվում է «Գրիֆինների ընտանիքը» մուլտսերիալի հեռուստատեսային հաղորդմանը, «Mother Tucker» սերիայում (5x2):
  • Կերմիտի պատվին է կոչվում Lockheed WP-3D ինքնաթիռներից մեկը (կոչանուն` NOAA 42):
  • Կապիտան Էդ Մերսերը «Օրվիլը«հեռուստասերիալում ունի Կերմիտ գորտի կերպարով խաղալիք, որը նրա համար դրական աշխարհայացքի օրինակ է։
  • «Հարավային այգի» մուլտիպլիկացիոն շարքի հերոս Էրիկ Քարտմանի սիրելի խաղալիքը Քլայդ գորտն է (Կերմիտ գորտի նմանակը)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Muppet Christmas Carol — 1992.
  2. «Kermit the Frog Comes Home to Washington». The National Museum of American History (անգլերեն). 2010. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  3. Kermitted to the Environment. The 1996 Commencement Արխիվացված 2008-08-08 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերմիտ գորտը» հոդվածին։