Կեն Կուտարագի (օգոստոսի 2, 1950(1950-08-02) կամ օգոստոսի 8, 1950(1950-08-08), Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), «Sony Computer Entertainment» ընկերության հիմնադիրը, գլխավոր գործադիր տնօրենը և նախկին նախագահը։ Հայտնի է որպես «PlayStation-ի հայր», որի վաճառքի շնորհիվ «Սոնի» ընկերությունը մեծ եկամուտներ է ստացել։

Կեն Կուտարագի
ճապ.՝ 久夛良木 健
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 2, 1950(1950-08-02) (73 տարեկան) կամ օգոստոսի 8, 1950(1950-08-08) (73 տարեկան)
ԾննդավայրՏոկիո, Տոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունUniversity of Electro-Communications?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, գյուտարար, համալսարանի դասախոս և գործարար
ԱշխատավայրRitsumeikan University?
Պարգևներ և
մրցանակներ
 Ken Kutaragi Վիքիպահեստում

Մինչ այդ, նա մշակել է ձայնային պրոցեսոր Super Nintendo կոնսոլների համար։ Սոնիի հետ միասին մշակել է VLSI չիպը, որն աշխատում է PlayStation-ի RISC պրոցեսորի հետ։

Կուտարագին ուշադիր հետևում էր ֆինանսական վերլուծությանը, «Սոնի» կորպորացիայի կորուստներին և եկամուտներին։ Դրանով է պայմանավորված «Սոնի»-ի հաշվետվություններում PlayStation-ի ֆրանշիզայի բարձր շահույթը, այն ընկերության շահույթի հիմնական աղբյուրն էր[2]։

Կեն Կուտարագին այժմ «Cyber AI Entertainment»-ի նախագահը և գործադիր տնօրենն է։ Նա նաև «Kadokawa Group Holdings», «Nojima Corporation» և «Rakuten» ընկերությունների խորհրդի անդամ է։

Մանկություն խմբագրել

Կեն Կուտարագին ծնվել է 1950 թվականին Տոկիոյում։ Նրա ընտանիքը փոքր տպարան ուներ։ Մանկության տարիներին Կենը հաճախ քանդում էր խաղալիքները՝ հասկանալու համար թե ինչպես են դրանք աշխատում։ Լինելով դպրոցական, նա սկսում է ուսումնասիրել ժամանակակից էլեկտրոնիկայի առանձնահատկությունները։ Դրա շնորհիվ Կենը իր հոր տպարանում մյուս բոլոր աշխատողներից արագ հասկացավ սարքի մեխանիզմների առանձնահատկությունները, հեշտությամբ տիրապետեց վերանորոգման հմտություններին և սկսեց կատարելագործել դրանք։

Դպրոցն ավարտելով գերազանց գնահատականներով Կենն ընդունվում է Տյոֆու քաղաքի էլեկտրոնիկայի համալսարանը։

Աշխատանք «Սոնի»-ում խմբագրել

Ինստիտուտի ավարտից հետո Կեն Կուտարագին աշխատանքի է ընդունվել «Սոնի» ընկերությունում, որտեղ նա տեսել է իր մեծ ներուժը։ Եղել է առաջին հեղուկաբյուրեղային էկրանների և թվային ֆոտոխցիկի նախագծողներից մեկը։

1980-ական թվականներին, նա հետևում էր, թե ինչպես է իր դուստրը խաղում Famicom և տեսել է էլեկտրոնային զվարճանքի հսկայական ներուժը։ Այդ ժամանակ «Սոնի» ընկերության ղեկավարները քիչ հետաքրքրություն էին ցուցաբերում տեսախաղերի նկատմամբ։ Երբ «Նինթենդո»-ն հայտարարեց նոր 16-bit համակարգի համար ձայնային չիպերի ստեղծման անհրաժեշտության մասին, Կուտարագիի օգնությունն ընդունվեց։ Կենն իր վերդասներից գաղտնի ստեղծել է չիպ, որը հայտնի է որպես SPC700։ Ընկերության ղեկավարներն իմանալով դրա մասին բարկացել են։ Միայն «Սոնի»-ի գլխավոր տնօրեն Նորիո Օգա Կուտարագիի օգնությամբ պահպանեց իր աշխատանքը և ավարտեց իր աշխատանքը չիպերի ստեղծման վրա։

Նույնիսկ Նինթենդոյի վրա աշխատանքում «Սոնի»-ում համակարգչային խաղերը դիտարկվում էին որպես քմահաճույք ևև նայում նրա վրա վերևից։ Չնայած տեսախաղերի նկատմամբ թշնամական վերաբերմունքին, Կուտարագին կարողացել է «Սոնի»-ի ընկերության ղեկավարներին համոզել՝ ֆինանսավորել նրա Super NES կոմպակտ-սկավառակի ստեղծման մշակումը (սարք, որն, ի վերջո, կդառնա PlayStation)։ Չնայած նրան, որ մյուս ղեկավարները ռիսկային էին համարում մշակումը, Կուտարագին կրկին աջակցություն է ստացել Նորիո Օգից։ PlayStation-ի հաջողությունը հանգեցրել է այլ կոնսուլների ստեղծմանը, ինչպիսիք են PlayStation 2-ը և PlayStation 3-ը։ PlayStation-ը շուկայում մեծ մասնաբաժին է նվաճել համակարգչային խաղերի ոլորտում՝ հետ մղելով Նինթենդոյին և Սեգային, իսկ Կեն Կուտարագին ճանաչվել է 2004 թվականի ամենաազդեցիկ 100 մարդկանցից մեկը «Թայմ» ամսագրում[3]։

1997 թվականից Կուտարագին կարող էր դառնալ «Սոնի»-ի հաջորդ նախագահը։ Նա մտերիմ հարաբերություններ է ունեցել «Սոնի»-ի տնօրեն Նորիո Օգի հետ, ով աջակցել է Կուտարագիին ձայնային չիպերի և PlayStation նախագծի ստեղծման ժամանակ։ Ընկերության նոր տնօրեն Նոբույուկի Իդեյնը Կուտարագիին դարձրել է «Սոնի»-ի գործադիր նախագահի տեղակալ, ինչպես նաև գլխավոր գործադիր տնօրեն և փոխնախագահ (2003 թվականին)։ Կեն Կուտարագիին է նաև վստահվում նոր կենցաղային տեխնիկայի զարգացման վերահսկողությունը։ Սակայն 2006 թվականի նոյեմբերի 30-ին Կուտարագին հեռացել է «Sony Computer Entertainment»-ի նախագահի պաշտոնից՝ պաշտոնը հանձնելով Կաձուո Հիրային, այն ժամանակվա Ամերիկայում «SCE»-ի նախագահին։ Կուտարագին նշանակվել է «SCE»-ի նախագահ, սակայն պահպանել է իր դիրքերը որպես խմբի գլխավոր գործադիր տնօրեն։ 2007 թվականի ապրիլի 26-ին հայտարարվել է, որ Կուտարագին հրաժարական կտա և կստանձնի պատվավոր նախագահի դերը։

Կենսաթոշակ խմբագրել

2009 թվականին Կենը Ռիցումեյկան համալսարանում դարձել է պրոֆեսոր[4]։

2011 թվականին թոշակի անցնելուց հետո Կեն Կուտարագին դարձել է «Sony Computer Entertainment»-ի պատվավոր նախագահը։

Ոլորտի վերլուծաբանների գնահատում խմբագրել

Չնայած, Կուտարագիի ղեկավարությունը սպառողական էլեկտրոնիկայով հաջող չէր, վերլուծաբանները նաև կասկածում են, որ «Սոնի»-ի նախկին գլխավոր տնօրեն Նոբույուկի Իդեյնի ժամանակ Կուտարագիի գործունեությունը գնացել է անկման, հաշվի առնելով, որ երկու աշխատակիցներն ունեին սառը աշխատանքային հարաբերություններ։ Компания «Sony Computer Entertainment» ընկերությունը սկսել է կորցնել շահույթը ($ 7,5 մլրդ 2004 թվականին համեմատած $ 8,2 մլրդ 2003 թվականի հետ) և աճել են կորուստները ($ 25 մլն 2004 թվականի 4-րդ եռամսյակում)։ Դա մասամբ կապված է շուկայի տեսախաղերի և գնային պատերազմների գերհագեցվածության հետ, որոնց պատճառով PlayStation 2-ը սկսել է կորցնել առաջատարի դիրքերը վաճառքի առումով[5]։

Մրցակիցների արտադրանքի գնահատում խմբագրել

7-րդ սերնդի նոր կոնսոլներին նվիրված միջոցառումների ընթացքում Կուտարագին կտրուկ քննադատել է իր մրցակիցների արտադրանքը։ Xbox 360 կոնսոլը նրա ճարտարապետությունն անվանել է «Xbox 1.5»[6][7]։ Սակայն «SCE»-ի գործադիր տնօրեն Տեցուխիկո Յասուդան Microsoft-ին մրցակից չի համարում և ասել է, որ նրանք կարող են քննարկել խաղային ինդուստրիայում միմյանց հետ համագործակցության հարցը[8]։ Կուտարագին խիստ է քննադատել նաև Wii-ն[9]։

Բայց միևնույն ժամանակ Կեն Կուտարագին գովաբանել է Էփլի արտադրանքը, որոնք 2005 թվականին թողարկեցին iPod-ը և iTunes ծառայությունը, ինչպես նաև գովել է Սամսունգի մոնիտորների և հեռուստացույցների շարքը[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.gamechoiceawards.com/archive/lifetime
  2. «Sony profits plunge 98%». BBC. 2003 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
  3. «Ken Kutaragi» (անգլերեն). журнал Time. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  4. «Список профессоров университета Рицумэйкан». университет Рицумэйкан. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
  5. «Xbox officially outsells PS2 in US». GameSpot. 2004 թ․ մարտի 24. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.
  6. «Xbox 360 = Xbox 1.5? Kutaragi trashtalkin'!». Engadget. 2005 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.
  7. «Broken Promises: A Closer Look at the PS3». GamePro. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  8. «Sony would consider working with "non-competitor" Microsoft». Joystiq. 2006 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.
  9. 9,0 9,1 Денис Кривицкий. «Кэн Кутараги – путь PlayStation». GameTech]. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել