Կենտրոնական հրապարակ (Տոլյատի)

հրապարակ Տոլյատիում

Տոլյատիի Կենտրոնական հրապարակ (ռուս.՝ Центральная площадь), հրապարակ Ռուսաստանի Սամարայի մարզի Տոլյատի քաղաքի Կենտրոնական շրջանում։

Կենտրոնական հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏոլյատի
Մասն էstreet in Tolyatti?
Միանում էMira street?, Leningradskaya street?, Lenina bulvar? և Pobedy street?
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Կենտրոնական հրապարակը ձևավորվել է Խաղաղության և Լենինի փողոցների հատման վայրում։ Կենտրոնական հրապարակը համարվում է հասարակական, գործարար գոտի և քաղաքի մշակութային ու քաղաքական կյանքի միջուկը։ Հրապարակի հարավային հատվածը ուղղված է դեպի Լենինի զբոսայգի, որը համարվում է պուրակային և զբոսավայրային գոտի[1]։

1977 թվականին հրապարակում տեղադրվեց գորշ գրանիտից հուշաքար, որի վրա գրված էր «Այստեղ կառուցվելու է «Փառք աշխատանքին» հուշարձանը»։ Այստեղ նախատեսվում էր կառուցել հուշարձան Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Կույբիշևհիդրոշին ընկերության շինարարների պատվին։ Սակայն անցան տասնամյակներ հուշարձանը չկառուցվեց և Կենտրոնական հրապարակի վերակառուցման ժամանակ այն տեղափոխվեց մոտակա Կենտրոնական զբոսայգի, որտեղ էլ 2006 թվականի օգոստոսի 10-ին բացվեց «Փառք աշխատանքին» հուշարձանը։

Հրապարակի համալիրի մեջ մտնում են`

  • «Տոլյատտի» մշակույթի պալատ
  • «Ժիգուլիների աստղ» հյուրանոց
  • «Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի» հուշարձան (քանդակագործ՝ Ալեքսանդր Ռուկավիշնիկով, հուշարձանը տեղադրվել է Տոլյատիի քաղաքապետ Սերգեյ Ժիլկինի հրամանով)
  • Սուրբ ծննդյան մատուռ
  • Հուշահամալիր «Քաղաքի հիմնադիրներին»
  • «Տոլյատիի» քաղաքային դումա

Կենտրոնական հրապարակում տեղի են ունենում քաղաքային տոներ, կազմակերպվում տոնավաճառներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Центральная площадь Тольятти поменяет свой облик». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.