Կենտավրոս (դիցաբանություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կենտավրոս (այլ կիրառումներ)

Կենտավրոսներ (լատին․՝ centaurus, հին հունարեն՝ Κένταυροι, Κένταυρος), ըստ հին հունական առասպելաբանության, կիսամարդ-կիսաձիերի տեսքով լեռնային կամ անտառային դևեր։ Համարվել են Դիոնիսոսի արբանյակները։

Կենտավրոս
Տեսակfictional taxon?
Ենթատեսակառասպելական մարդ-կենդանի հիբրիդ և Հին հունական դիցաբանության կերպար
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն
Հունական գրաձևκένταυρος
Լատինական գրաձևcentaurus
ՎայրԹեսալիայի Ետա և Պեղիոն լեռներ
Ատրիբուտներկիսամարդ-կիսաձիեր
 Centaurs Վիքիպահեստում

Առասպելաբանություն խմբագրել

Հայերենում օգտագործվել է նաև «Հուշկապարիկ» ձևով։ Մի զրույցի համաձայն, Կենտավրոսները սկզբում բնակվել են Թեսալիայի Ետա և Պեղիոն լեռներում։ Թեսալացի լապիթներ ցեղի առաջնորդ Պեյրիթոսի հարսանիքին հրավիրված գինեմոլ կենտավրոսները հարբելով, փորձել են առևանգել հարսնացուին և ուրիշ կանանց, որի պատճառով լապիթները կոտորել են նրանց։

Փրկված Կենտավրոսները վերաբնակվել են Եպիրոսում և Հունաստանի այլ մարզերում։ Սկզբում անտիկ քանդակագործները կենտավրոսներին պատկերել են մարդկային մարմինը ձիու հետնամասին կցած։ Սակայն առավել ուշ շրջանում ձիու իրանին և կրծքին ավելացնում էին մարդկային իրանի վերին մասը։

Կարդացեք նաև խմբագրել

  • M. Grant and J. Hazel. Who's Who in Greek Mythology. David McKay & Co Inc, 1979.
  • Rose, Carol (2001). Giants, Monsters, and Dragons: An Encyclopedia of Folklore, Legend, and Myth. New York, New York: W. W. Norton & Company, Inc. էջ 72. ISBN 0-393-32211-4.
  • Հարի Փոթեր, 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ գրքեր։
  • The Chronicles of Narnia, 2-րդ գիրք
  • Percy Jackson & the Olympians, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ գրքեր։
  • Frédérick S. Parker. Finding the Kingdom of the Centaurs.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտավրոս (դիցաբանություն)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 375