Կենսական ներկում, վիտալ ներկում, կենդանի բջիջների ներկման մեթոդ. կատարվում է հատուկ ներկերի ոչ թունավոր կոնցենտրացիաներով։

Կիրառում խմբագրել

Առաջինը կիրառել է ավստրիացի Ֆ. Ունգետը, 1848 թվականին։ Ներկերը լինում են.

  • հիմնային (չեզոք կարմիր, մեթիլեն կապույտ և այլն),
  • թթվային (ֆենոլային կարմիր, ցիանոլ և այլն)։

Կենսաբանական ներկեր խմբագրել

Կենդանիների բջիջներում որոշ ներկեր, դիֆուզ կերպով, ներկում են բջջապլազման, մյուսները հատիկների ձևով կուտակվում են Գոլջիի համալիրի հատվածում, կորիզն ու բջջապլազման մնում են չներկված։ Կենդանի բուսական բջիջներում ներկը խտանում է վակուոլներում, մահացածներում՝ ներկվում են պրոտոպլաստները։ Այս առանձնահատկությամբ տարբերում են մահացած և վնասված բջիջները կենդանի բջիջներից։ Թթվային հատիկավորող ներկերը կիրառվում են ռեթիկուլա-էնդոթելային համակարգի տարրերի հայտնաբերման և ուսումնասիրման, մեթիլեն կապույտը՝ առանձին նեյրոնների ընտրողական ներկման համար։ Բջջաբանական և հյուսվածքաբանական նպատակներով կենսական ներկումը կիրառվում է ֆիզիոլոգիական հետազոտություններում՝ դեղանյութերի ազդեցությունը պարզելու, բջիջներում և հյուսվածքներում ախտաբանական փոփոխությունները ուսումնասիրելու նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 372