Կենդանիները պատերազմում (հուշարձան)

Կենդանիները պատերազմում (անգլ.՝ Animals in War Memorial), հուշարձան Լոնդոնում, նվիրված բոլոր կենդանիներին, որոնք «ծառայել են և զոհվել բրիտանական և դաշնակցային զորքերում բոլոր ժամանակների պատերազմներում և կոնֆլիկտային իրավիճակներում»[1]։ Հուշարձանը գտնվում է Brook Gate-ում, Park Lane խճուղու վրա։ Համալիրը բացվել է 2004 թվականի նոյեմբերի 24-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Աննայի կողմից։

Հուշարձանի ստեղծման համար որպես ներշնչանք եղել է Ջիլի Կուպերի 1983 թվականին գրված «Կենդանիերը պատերազմում» գիրքը, իսկ կառուցելու համար ֆինանսական միջոցները հավաքվել են հատուկ ֆոնդի կողմից հավաքված 1 400 000 Ֆունտ ստերլինգով[2]։

Հուշարձանի չափսերն են 16,8 մ X 17,7 մ, հեղինակը՝ Դեյվիդ Բեքհաուսն է։ Հուշարձանում քանդակված են 2 ջորի, ձի և շուն[3]։

«Կենդանիները պատերազմում» հիմնական գրության տակ կան ևս 2 գրություն՝

Այս հուշարձանը նվիրված է բոլոր կենդանիներին,
որոնք ծառայել և զոհվել են բրիտանական և դաշնակցային զորքերում
, բոլոր ժամանակների պատերազմներում և կոնֆլիկտային իրավիճակներում

Երկրորդ գրությունը այսպիսին է

Նրանք ոչ մի այլ ընտրություն չունեին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Somerset sculptor designs Animals in War memorial», BBC, 25.11.2004
  2. IndieLondon, Animals in War Memorial, Արխիվացված է օրիգինալից 2012-02-05-ին, Վերցված է 2011-10-06-ին
  3. The Symbolism of the Design Արխիվացված 2011-09-15 Wayback Machine, Official web-site. (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել