Կենդանական աշխարհի օբյեկտներ

Բնական միջավայրում կենդանական աշխարհի օբյեկտներ, անազատ և կիսաազատ պայմաններում ապրող վայրի կենդանիները, դրանց համակեցությունները, բնակության միջավայրերը, տեղաշարժման ուղիները և բնադրավայրերը։ Կենդանական աշխարհի օբյեկտները կարող են օգտագործել ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ գյուղատնտեսական (ընտրասերում, հողառաջացում), արդյունագործական (որսորդություն, ձկնորսություն, հավաքչություն, այդ թվում՝ կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաքում և մթերում), սոցիալական, բնապահպանական, գեղագիտական, գիտահետազոտական և կրթական նպատակներով։ Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործումը թույլատրվում է բացառիկ դեպքերում՝ գիտահետազոտական, արհեստական և բնական պայմաններում՝ դրանց վերարտադրության նպատակով՝ ՀՀ Կառավարության որոշմամբ։

Կենդանական աշխարհի օբյեկտների պաշտպանության նպատակով արգելվում է կենդանատեսակների ապօրինի ներմուծումը ՀՀ, կլիմայավարժեցումը և ընտրասերման համար օգտագործումը, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացվող ձևափոխված նոր կենդանի օրգանիզմների ինքնակամ օգտագործումը, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և խոշտանգումը։ Կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց ապրելավայրերի անվտանգությունը, ինչպես նաև կենդանիների կենսագործունեության առանձնահատկությունների անխաթարությունն ապահովելու նպատակով նախատեսվող տնտեսական, շինարարական, սոցիալական և այլ գործունեություն իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող օբյեկտների պահպանության նպատակով դրանք ընդգրկվում են Կարմիր գրքում, կազմավորվում են բնության հատուկ պահպանվող տարածքներ։ Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների թվաքանակի կրճատման և դրանց ապրելավայրերի վիճակի վատթարացման։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։