Կենան Բայրիչ (սլովեն.՝ Kenan Bajrić, դեկտեմբերի 20, 1994(1994-12-20)[1], Լյուբլյանա, Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, Բրատիսլավայի «Սլովան» ակումբի և Սլովենիայի ազգային հավաքականի պաշտպան։

Կենան Բայրիչ
սլովեն.՝ Kenan Bajrić
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 20, 1994(1994-12-20)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Լյուբլյանա, Սլովենիա
Քաշ 88 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Սլովենիա Ինտերբլոկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012—2017 Սլովենիա Օլիմպիա (Լյուբլյանա) 112 (6)
2018—ներկա Սլովակիա Սլովան (Բրատիսլավա) 82 (5)
Ազգային հավաքական
2015—2016 Սլովենիա Սլովենիայի երիտասարդական
հավաքական (մինչև 21)
7 (0)
2020—ներկա Սլովենիա Սլովենիայի ազգային հավաքական 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Կենան Բայրիչը ֆուտբոլ է պարապել «Ինտերբլոկ» ակումբի ակադեմիայում։ 2011 թվականին տեղափոխվել է Լյուբլյանայի «Օլիմպիա»։ Նորամուտը Սլովենիայի առաջնությունում նշել է 2012 թվականի մայիսի 17-ին՝ «Մուրայի» դեմ խաղում (3-1)։ Թիմի հետ դարձել է Սլովենիայի 2015/16 մրցաշրջանի չեմպիոն։ 2016 թվականի հուլիսին եվրոպական նորամուտն է նշել Եվրոպայի լիգայի որակավորման խաղերում սլովակյան «Տրենցինի» դեմ խաղում (երկու խաղերի արդյունքում՝ 6-6)[2]։

2018 թվականի հունվարին Բայրիչի տրանսֆերը 600 հազար եվրոյով գնել է Բրատիսլավայի «Սլովանը»[3]։ Այդ թիմի կազմում նա երկու անգամ դարձել է Սլովակիայի չեմպիոն և Սլովակիայի գավաթակիր, ինչպես նաև մասնակցել է Եվրոպայի լիգայի խմբային փուլին[2]։ 2019 թվականի նոյեմբերի 7-ին, Եվրոպայի լիգայի «Վուլվերհեմփթոն Ուանդերերսի» դեմ խաղում անգլիական ակումբի հարձակվող Ռաուլ Խիմենեսը, շրջադարձ հարված կատարելիս, խաղակոշիկով հարվածել է Բայրիչի գլխին, որից հետո նա կորցրել է գիտակցությունը։ Սլովենացի ֆուտբոլիստը գիտակցության է եկել հիվանդանոցում, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում[4]։

Կարիերա ազգային հավաքականում խմբագրել

Բայրիչը եղել է Սլովենիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի խաղացող[2]։ 2015 թվականի Վալերի Լոբանովսկու հուշամրցաշարի հաղթող է[5]։

Սլովենիայի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ադրբեջանի դեմ ընկերական խաղում (0-0)[6]։

Նվաճումներ խմբագրել

«Օլիմպիա»
  • Սլովենիայի չեմպիոն՝ 2015/16
«Սլովան»
  • Սլովակիայի չեմպիոն (2)՝ 2018/19, 2019/20
  • Սլովակիայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2017/18
  • Սլովակիայի գավաթակիր (2)՝ 2017/18, 2019/20

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  3. «Potvrdené: Slovan získal významnú posilu do defenzívnej formácie». skslovan.com (սլովակերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  4. «Фатальная бисиклета. Защитник Слована потерял сознание после удара игрока Вулвз ногой в голову». ua-football.com (ռուսերեն). 2019 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  5. Алфимов Андрей (2015 թ․ հունիսի 3). «Мемориал Лобановского. Украина (U-21) - Словения (U-21) 1:1 (5:6). Не ищите логики в футболе». ua-football.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  6. Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենան Բայրիչ» հոդվածին։