Նաթանիել Բենթլի (1735 - 1809), որը առավել հայտնի է որպես Կեղտոտ Դիկ, 18-րդ և 19-րդ դարերի վաճառական է եղել, որն ունեցել է շինանյութի խանութ-պահեստ Լոնդոնում։ Նա, հավանաբար հիմք է ծառայել Չարլզ Դիքենսի «Մեծ հույսեր» վեպի հերոսուհի միսս Հավիշեմի համար, այն բանից հետո, երբ հրաժարվել է լվացվել իր հարսանիքի օրը հարսնացուի մահից հետո[1][2]։

Կեղտոտ Դիկ
անգլ.՝ Nathaniel Bentley
Դիմանկար
Ծնվել է1735
Մահացել է1809
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունվաճառական
 Dirty Dick Վիքիպահեստում

Լոնդոնի Սիթիի Բիշոփսգեյթ Ուիդաութում (անգլ.՝ Bishopsgate Without) գտնվող Կեղտոտ Դիկին պատկանող գինետունը, հետագայում անվանվել է նրա անունով[3]։

Պատմություն խմբագրել

Բենթլին իր պատանեկության տարիներին պճնամոլ է եղել՝ ստացել է «Լիդենհոլ փողոցի գեղեցիկ» մականունը (անգլ.՝ the Beau of Leadenhall Street)[4], սակայն հարսանիքի օրը իր հարսնացուի մահից հետո նա հրաժարվել է լվացվել և հետևել իրեն, ողջ կյանքը ապրել է խեղճ վիճակում[5]։ Նրա տունն ու պահեստ-խանութն այնքան է կեղտոտվել, որ նա հայտնի է դարձել կեղտի պատճառով։ Նրա խանութին նամակները հասցեագրել են «Կեղտոտ պահեստ, Լոնդոն»։ Կեղտոտ Դիկը 1804 թվականին դադարել է առևտրով զբաղվել։ Մահացաել է Հադինգթոնում մոտավորապես 1809 թվականին և թաղվել է Օբորնի ծխական եկեղեցում։ Ավելի ուշ նրա խանութ-պահեստը քանդվել են[6]։

 
Կեղտոտ Դիկի փաբը Բիշոպսգեյթում գոյություն ունի ավելի քան 200 տարի:

Գինետուն խմբագրել

Ժամանակին Բենթլիին պատկանող գինետունը գտնվել է Բիշոփսգեյթ փողոցի արևելյան հատվածում՝ Բիշոփսգեյթ Ուիթին տարածքում։ Հետագայում այն փոխել է իր նախկին՝ «Հին Երուսաղեմ» անունը «Կեղտոտ Դիկի» և վերստեղծվել Բենթլիի պահեստ-խանութի նախկին տեսքն ու մթնոլորտը։

Նախկին նկուղային բարի մի մասը՝ սարդոստայնը և սատկած կատուները այժմ ցուցադրվում են ապակե ցուցափեղկի տակ։ Գինետան հաջողակ սեփականատերերը կապիտալիզացրել են լեգենդը։ 19-րդ դարի վերջում նրա սեփականատերը՝ William Barker's (D.D.) Ltd. ընկերությունը գինետունը գովազդելու համար տպել է հուշաթերթիկներ և գովազդային նյութեր։ 1980-ականներին գինետունը ստիպված ենթարկվել է խորը մաքրման, որպեսզի համապատասխանի առողջության և անվտանգության կանոնակարգին[4]։ Գինետունն այժմ պատկանում է Young's ընկերությանը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «48 hours in Dickensian London - UK, Travel - The Independent». www.independent.co.uk. 2002 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 21-ին.
  2. «JSTOR: Nineteenth-Century Fiction, Vol. 9, No. 4 (March 1955), pp. 301-307». 9: 301–307. JSTOR 3044395. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. Steves, Rick; Openshaw, Gene (2007 թ․ նոյեմբերի 28). Rick Steves' London - Google Books. ISBN 9781566918626. Վերցված է 2009 թ․ հուլիսի 21-ին.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 Brewer's dictionary of Phrase and Fable
  5. Hume, Ivor Noel (2001 թ․ հունիսի 15). A Guide to Artifacts of Colonial America - Google Books. ISBN 0812217713. Վերցված է 2009 թ․ հուլիսի 21-ին.
  6. Dictionary of National Biography, 1885-1900, Volume 04 Bentley, Nathaniel by Arthur Henry Grant
  7. Forever Young's, Helen Osborn, Young & Co's Brewery, 2004, 978-0-9518167-3-8

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեղտոտ Դիկ» հոդվածին։