Կացույամա
Կացույամա (ճապ.՝ 勝山市 Կացույամա-սի), Ճապոնիայի Ֆուկուի պրեֆեկտուրայում գտնվող քաղաք։ Քաղաքի մակերեսը կազմում է 253,68 կմ²[2], բնակչությունը՝ 24 167 մարդ[3], բնակչության խտությունը՝ 95,27 մարդ/կմ²։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կացույամա | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Հիմնադրված է | սեպտեմբերի 1, 1954 թ. | ||||
Մակերես | 253,68 կմ² | ||||
Բնակչություն | ▼22 047 մարդ (մարտի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Պաշտոնական կայք | city.katsuyama.fukui.jp(ճապոներեն) | ||||
| |||||
Աշխարհագրական դիրք խմբագրել
Քաղաքը տեղակայված է Հոնսյու կղզու Տյուբու տարածաշրջանի Ֆուկուի պրեֆեկտուրայում։ Կացույամա քաղաքի հետ սահմանակցում են Կագա, Կոմացու, Հակուսան, Օնո, Ֆուկուի, Սակաի քաղաքները և Էյհեյձի[4] ավանը։
Կլիմա խմբագրել
Կացույամայի կլիման մերձարևադարձային մուսսոնային է, որը բնորոշվում է տաք, խոնավ ամառներով և ձնառատ, սառը ձմեռներով։ Կացույամայի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 13,5 °C: Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 2 431 մմ, իսկ սեպտեմբերն ամենախոնավ ամիսն է։ Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվում է օգոստոսին կեսին՝ մոտ 26,3 °C, իսկ ամենացածր ջերմաստիճանը գրանցվում է հունվարին՝ մոտ 1,5 °C[5]:
Բնակչություն խմբագրել
Քաղաքի բնակչությունը կազմում է 24 167 մարդ (2014 թվականի հուլիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 95,27 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[6].
Տարեթիվ | Բնակչության թվաքանակ |
---|---|
1980 | 30 852 մարդ |
1985 | 30 116 մարդ |
1990 | 29 805 մարդ |
1995 | 29 162 մարդ |
2000 | 28 143 մարդ |
2005 | 26 961 մարդ |
Սիմվոլիկա խմբագրել
Քաղաքի խորհրդանշական ծառը կրիպտոմերիան է, ծաղիկը՝ Rhododendron indicum-ը[7]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 福井県の推計人口 | 福井県ホームページ (яп.)
- ↑ Geospatial Information Authority of Japan
- ↑ 福井県の推計人口
- ↑ 国土数値情報 行政区域データ
- ↑ Katsuyama climate data
- ↑ Բնակչության թվաքանակը՝ ըստ Ճապոնիայի մարդահամարի տվյալների
- ↑ «勝山市の歴史» (PDF) (ճապոներեն). Администрация города Кацуяма. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- * Պաշտոնական կայք(ճապոներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կացույամա» հոդվածին։ |