Հին եգիպտական հիերոգլիֆներում կարտուշը երկարավուն կլորացված ուրվագիծ է, որի ներքևի հատվածը հորիզոնական գիծ է (ուղղահայաց տեղադրման համար) կամ կողքի վրա (կարտուշի հորիզոնական տեղադրման համար), ինչը ցույց է տալիս, որ դրանում գրված տեքստը թագավորական անուն է։

Թութմոս III-ի հին եգիպտական կարտուշը. Կառնակ, Եգիպտոս:

Պատմություն խմբագրել

Հունի III դինաստիայի վերջին փարավոնը առաջին փարավոնն էր, որի անունը պարբերաբար կցվում էր կարտուշում, որի վրա պատկերված էր ներքևի մասում հանգույցով կապված պարան[1]։ Քարտուշը գործի է դրվում Սնեֆերու փարավոնի օրոք 4-րդ դինաստիայի սկզբին։

Պատկերավորումներ խմբագրել

Քարտուշին նախորդել է սերեխը։ Հին եգիպտական լեզվում կարտուշը շենու էր կոչվում և, ըստ էության, շեն մատանու[en] մեծացված տարբերակն էր։ Դեմոտիկ գրություններում կարտուշը վերափոխվեց՝ դառնալով զույգ փակագծեր և ուղղահայաց գիծ։

Փարավոնների հինգ տիտղոսային անուններից կարտուշներով են շրջանակվել գահական անունը (պրենոմեն) և իրական անունը (նոմեն), որը տրվում էր ծնվելու ժամանակ[2]։ Ուզուրպացիայի կամ «հիշողության անեծքի» (լատին․՝ Damnatio memoriae) դեպքերում անուններն ու կարտուշները ջնջվում կամ փոխարինվում էին ուրիշներով։ Բարեբախտաբար պատմաբանների համար, նման գործելակերպը ենթարկվում է հետազոտության և վերծանման, մանրազնին վիմագրական վերլուծության շնորհիվ[3]։

Երբեմն հմայագրեր էին պատրաստվում կարտուշների տեսքով, որոնք պատկերում էին փարավոնների անունները և տեղադրվում էին գերեզմաններում։ Եգիպտոսի պատմության որոշակի ժամանակահատվածներում այդպիսի հմայագրերի (ամուլետների) վրա անուններ չէին պատկերվում այն ​​վախի պատճառով, որ այն մարդը, ում անունը գրված էր կարտուշի վրա, իշխանություն կարող է ձեռք բերել անունը կրողի վրա[4]։

Գիտության մեջ խմբագրել

 
Կլեոպատրա VII թագուհու կարտուշը Իդֆուի տաճարում

Ռոզետայի քարի վրայի Կլեոպատրա թագուհու կարտուշը ֆրանսիացի եգիպտագետ և լեզվաբան Ժան Ֆրանսուա Շամպոլյոնին օգնեց վերծանել հին եգիպտական հիերոգլիֆները։

Այս նմուշները մեծ նշանակություն ունեն հնագետների համար այն առումով, որ նրանք կարողանում են այդ նմուշների միջոցով որոշել պահպանման ժամանակն ու պատկանելիությունը[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kathryn A. Bard An Introduction to the Archaeology of Ancient Egypt. — John Wiley & Sons, 2015. — С. 135. — 508 с. — ISBN 9781118896112
  2. Allen, James Peter, Middle Egyptian: An Introduction to the Language and Culture of Hieroglyphs, Cambridge University Press 2000, p. 65
  3. Peter James Brand The Monuments of Seti I: Epigraphic, Historical, and Art Historical Analysis. — BRILL, 2000. — С. 25-26. — 612 с. — ISBN 9789004117709
  4. Alfred Wiedemann Religion of the Ancient Egyptians. — Adamant Media Corporation, 2001. — С. 293—295. — ISBN 1-4021-9366-1
  5. Thomas Eric Peet, William Leonard Stevenson Loat 3 // The Cemeteries of Abydos. — Adamant Media Corporation, 1912—1913. — С. 23. — ISBN 1-4021-5715-0