Կարպո Աչիմովիչ-Գոդինա
Կարպո Աչիմովիչ-Գոդինա կամ Կարլո Գոդինա (սլովեն.՝ Karpo Ačimović-Godina, հունիսի 26, 1943[1], Սկոպիե, Բուլղարիայի թագավորություն[2]), սլովենացի կինոօպերատոր և կինոռեժիսոր։ Համարվում է «հարավսլավական սև ալիք» դարաշրջանի ռեժիսոր 1964-1973 թվականներին[3]։
Կարպո Աչիմովիչ-Գոդինա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 26, 1943[1] (80 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սկոպիե, Բուլղարիայի թագավորություն[2] |
Քաղաքացիություն՝ | Սլովենիա Հյուսիսային Մակեդոնիա |
Մասնագիտություն՝ | օպերատոր-բեմադրիչ, կինոռեժիսոր և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0009902 |
Կենսագրություն և կարիերա խմբագրել
Կարպո Աչիմովիչ-Գոդինան ծնվել է Բուլղարիայի թագավորությունում՝ Սկոպյեում։ Գոդինան հայտնի է և՛ որպես օպերատոր, և՛ որպես ռեժիսոր։ Ժելիմիր Ժիլնիկի «Վաղ աշխատություններ» ֆիլմի օպերատորն է եղել Գոդինան, որը 1969 թվականին Բեռլինի կինոփառատոնին հաղթել է[4]։ 1990 թվականին «Արհեստական դրախտ» ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի ժամանակ, որի օպերատորը նույնպես նա է[5]։ Առաջին լիամետրաժ ֆիլմը, որը նկարահանել է Կարպո Աչիմովիչ-Գոդինան «Մեդուզայի լողը» ֆիլմն է՝ 1980 թվականին ստեղծված[6]։ Նույն թվականին Կարլո Գոդինան Ֆրանց Պրեշերենի մրցանակի դափնեկիր է դառնում։
Ֆիլմագրություն խմբագրել
Ռեժիսոր խմբագրել
- 1965- Խաղ (Divjad, կարճամետրաժ ֆիլմ)
- 1966- A.P. (Anno Passato) (կարճամետրաժ ֆիլմ)
- 1970- Պուպիլի Ֆերկեֆերկի տապակած ուղեղը (Gratinirani mozak Pupilije Ferkeverk, կարճամետրաժ ֆիլմ)
- 1971- Առողջ մարդիկ ուրախանում են (Zdravi ljudi za razonodu, փաստագրական կարճամետրաժ ֆիլմ)
- 1972- Սիրո արվեստի մասին կամ ֆիլմ 14441 քառակուսի այն կողմ (O ljubavnim veštinama ili film sa 14441 kvadratom, փաստագրական ֆիլմ)
- 1980- Մեդուզայի լողը (Splav Meduze)
- 1990- Արհեստական դրախտ (Umetni raj)
- 2002- Ո՞րտեղ է «Հյուսիսային աստղը» (Kam je izginila Stella del nord?)
Օպերատոր խմբագրել
- 1969- Վաղ աշխատություններ (ռեժիսոր՝ Ժելիմիր Ժիլնիկի)
- 1972- Հարվածայինի կյանքի դրվագները (ռեժիսոր՝ Բատա Չենգիչ)
- 1978- 26 նկարների օկուպացիան (ռեժիսոր՝ Լորան Զաֆրանովիչ)
- 1983- Նամակ- գլուխ (ռեժիսոր՝ Բատա Չենգիչ)
- 1985- Բժիշկ (ռեժիսոր՝ Վոյկո Դուլետիչ)
- 1988- Պարաշուտիստ (ռեժիսոր՝ Ֆրենկ դե Պալմա)
- 1988- Ճանապարհորդություն դեպի հարավ (ռեժիսոր՝ Խուան Բաուտիստա Ստագնարո)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1056005912 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Karpo Godina - Retrospective». k3festival. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
- ↑ «berlinale.de». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Festival de Cannes: Artificial Paradise». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Karpo Godina Արխիվացված 2013-12-03 Wayback Machine, Filmkollektiv Frankfurt
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարպո Աչիմովիչ-Գոդինա» հոդվածին։ |