Կարպիս Կարագյան

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կարպիս Պողոսի Կարագյան (1908, հոկտեմբերի 20, գ. Պարտիզակ, Կ. Պոլսի մոտ - 1992, նոյեմբերի 26, Երևան), հայ տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1966):

Կարպիս Կարագյան
Ծնվել էհոկտեմբերի 20, 1908(1908-10-20)
ԾննդավայրՊարտիզակ
Մահացել էնոյեմբերի 26, 1992(1992-11-26) (84 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունտնտեսագետ

Կենսագրություն խմբագրել

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Պարտիզակի բնակչությունը տեղահանվել է և ապաստան գտել Սիրիայում։ 1919 թվականին Կարպիս Կարագյանը վերադարձել է գյուղ, երկու տարի անց բնակություն հաստատել Կ. Պոլսում և տեղի հայկական դպրոցում ստացել միջնակարգ կրթություն։ 1925 թվականին տեղափոխվել է Խորհրդային Հայաստան, բնակություն հաստատել Երևանում։ 1926 թվականին աշխատանքի է անցել Երևանի փայտամշակման ֆաբրիկայում որպես հաշվետար, այնուհետև՝ ՀԽՍՀ աշխժողկոմատում՝ որպես հաշվապահ։ 1933 թվականին ավարտել է Լենինականի կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտը և աշխատանքի անցել Հայկոոպում որպես տնտեսագետ, ապա՝ գլխավոր հաշվապահ։

1938 թվականից համատեղությամբ դասավանդել է ԵՊՀ հաշվապահական հաշվառման ամբիոնում։ 1941-1942 թվականներին եղել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, 1942-1953 թվականներին՝ Հայկոոպի գլխավոր հաշվապահ և վարչության անդամ։ 1953 թվականին դարձել է ԵՊՀ հիմնական աշխատող։

1957 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1959 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում։ 1962 թվականին ընտրվել է ԵՊՀ հաշվապահական հաշվառման ամբիոնի վարիչ, իսկ 1966 թվականին նշանակվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան։ 1969 թվականին ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ հաստատվել է պրոֆեսորի պաշտոնում։

1975 թվականին տեղափոխվել է նորաստեղծ ԵԺՏԻ՝ վարելով ամբիոնի վարիչ պաշտոն։

Հեղինակ է «Սպառողական կոոպերացիայի ծագումը և զարգացումը Հայաստանում» (Ե., 1957) մենագրության և «Հաշվապահական հաշվառման տեսություն» (Ե., 1964) ուսումնական ձեռնարկի, որն ունեցել է չորս հրատարակություն[1]։

Երկեր խմբագրել

  • Ապրանքա-դրամական հաշվետվությունների կազմումը, ստուգումը յեվ հաշվապահական մշակումը, Կարագյան Կարպիս Պողոսի, Սպառողական ընկերությունների միություն ՀԽՍՀ, Յերևան, Հայկոոպի բլանկների հրատ. բյուրո, 1938։
  • Սպառողական կոոպերացիայի ծագումը և զարգացումը Հայաստանում / Կ. Պ. Կարագյան, պատ. խմբ. Ն. Ռ. Թովմասյան, Երևան, ԵՊՀ , 1957։
  • Սովետական առևտրի էկոնոմիկա։ Ուս. ձեռնարկ, Կարագյան Կարպիս Պողոսի, թարգմ.՝ Ա. Ամարյան, Վ. Չատինյան և ուրիշ., Երևան, Հայպետհրատ, 1960։
  • Սովետական առևտրի էկոնոմիկա։ Դասագիրք / Թարգմ. Վ. Չատինյան, Կ. Կարագյան և ուրիշ., խմբ. Մ. Քոթանյան Հ. Պետրոսյան, Երևան, Հայպետհրատ , 1963։
  • Հաշվապահական հաշվառման տեսություն։ Համառոտ դասընթաց, Կարագյան Կարպիս Պողոսի, Երևան, «Միտք», 1964։
  • Հաշվապահական հաշվառման տեսություն։ Կարագյան Կարպիս Պողոսի, 2-րդ, լր. և բարեփոխ., Երևան, «Միտք», 1967։
  • Հաշվապահական հաշվառումը արդյունաբերական ձեռնարկություններում։ Դասագիրք ՍՍՀՄ ԿՎՎ ԿՊՎ ցանցի համար, Կարագյան Կարպիս Պողոսի, Երևան, «Լույս», 1968։
  • Հաշվապահական հաշվառման տեսություն։ Կարագյան Կարպիս Պողոսի, 3-րդ, լր. և բարեփոխ., Երևան, Երևանի համալս. հրատ., 1973:
  • Հաշվապահական հաշվառման տեսություն։ ՈՒսումնական ձեռնարկ, Կարագյան Կարպիս Պողոսի, 4-րդ, լր. և բարեփոխ., Երևան, Երևանի համալս. հրատ., 1982:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 285։