Կարո Խաչատրյան
Կարո Հակոբի Խաչատրյան (1899, Կարմիր-Վանք), հայ հասարակական գործիչ։ 1932-1933 թվականներին՝ ԵԿՏԻ-ի ռեկտոր[1]։
Կարո Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | 1899 Կարմիր-Վանք |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Կենսագրություն խմբագրել
Կարո Խաչատրյանը ծնվել է 1899 Կարսի մարզի Կարմիր վանք գյուղում։ 1912-1914 թվականներին սովորել և ավարտել է Ալեքսանդրապոլի ուսումնարանը, իսկ 1923-1926 թվականներին` Անդրկովկասի կոմունիստական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն խմբագրել
Կարո Խաչատրյանը մինչև 1932 թվականը Լենինականում (այժմ` Գյումրի) վարել է խորհրդային և կուսակցական ղեկավար պաշտոններ։ 1932-1933 թվականներին եղել է Երևանի կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտի ռեկտոր։ 1933 թվականին նշանակվել է Երևանի պետական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր և տնտեսագիտական ֆակուլտետի դեկան։ 1937 թվականից Կարո Խաչատրյանը իրեն փորձել է տարբեր ոլորտներում. 1937-1941 թվականներին եղել է ՀԽՍՀ գլխավոր դատախազի օգնական, 1941-1943 թվականներին` զինվորական դատախազ, 1943-1949 թվականներին` արդարադատության նախարարի տեղակալ, այնուհետև` փաստաբանների հանրապետական կոլեգիայի նախագահ։ 1944-1954 թվականներին համատեղությամբ աշխատել է ԵՊՀ հեռակա իրավաբանական ֆակուլտետում՝ որպես քաղաքատնտեսության դասախոս[2]։