Կարոլինա Անդրեևնա Սևաստյանովա (ռուս.՝ Каролина Андреевна Севастьянова, ապրիլի 25, 1995(1995-04-25), Կիև, Ուկրաինա), ռուս մարմնամարզուհի, Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության խմբային բազմամարտի հավաքականի անդամ[1]։ 2012 թվականին դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն (խմբային բազմամարտ), 2010 թվականին՝ Սինգապուրում անցկացված պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Ռուսաստանի Դաշնության սպորտի վաստակավոր վարպետ է։

Կարոլինա Սևաստյանովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղարվեստական մարմնամարզություն
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 25, 1995(1995-04-25) (29 տարեկան)
Ծննդավայր՝Կիև, Ուկրաինա
173 սմ
Քաշ՝51 կգ

Կենսագրություն խմբագրել

Կարոլինա Սևաստյանովան ծնվել է 1995 թվականի ապրիլի 25-ին Կիևում, որտեղ այդ ժամանակ գործուղված էին իր ծնողները։ Մեծացել է Մոսկվայում։ Կարոլինա Սևաստյանովայի մարզիչը եղել է Նատալյա Կուկուշկինան[2]։

2012 թվականին Կարոլինա Սևաստյանովան Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի կազմում մասնակցել է Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերին՝ հաղթելով խմբային վարժություններում։ ԱՊՀ ինը երկրների բնակիչների շրջանում «Ինտեգրացիա» հիմնադրամի և NewsEffector մոնիթորինգային գործակալության անցկացրած հարցման արդյունքներով՝ Կարոլինա Սևաստյանովան ճանաչվել է ԱՊՀ երկրների ամենագեղեցիկ մարզուհին Լոնդոնի Օլիմպիական խաղերում[3]։ 2012 թվականի Օլիմպիական խաղերից հետո Կարոլինա Սևաստյանովան որոշել է ավարտել պրոֆեսիոնալ մարզական կարիերան։ 2015 թվականի մայիսի 30-ին դարձել է «Лига ставок» բուքմեյքերական ընկերության պաշտոնական դեմքը։

Պարգևներ խմբագրել

  • Բարեկամության շքանշան (13 օգոստոսի, 2012 թվական) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2012 թվականին Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) 30-րդ Օլիմպիական խաղերում մարզական բարձր ձեռքբերումների համար[4]
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (20 օգոստոսի, 2012 թվական)[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Основной состав Сборной команды России по художественной гимнастике (групповые упражнения)
  2. УТС Натальи Кукушкиной
  3. «Каролина Севастьянова стала самой красивой спортсменкой СНГ на Олимпиаде». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 13 августа 2012 года № 1165 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2013-04-23 Wayback Machine
  5. Приказ Министерства спорта Российской Федерации от 20 августа 2012 года № 13-нг «О присвоении почетного спортивного звания „Заслуженный мастер спорта России“» Արխիվացված 2012-09-14 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինա Սևաստյանովա» հոդվածին։