Կարոլինա Հանսեն

նորվեգացի ֆուտբոլիստ

Կարոլինա Գրահամ Հանսեն (նորվ.՝ Caroline Graham Hansen, փետրվարի 18, 1995(1995-02-18)[1][2][3][…], Օսլո, Նորվեգիա[2][1][4][…]), նորվեգացի ֆուտբոլիստուհի, որը որպես կիսապաշտպան հանդես է գալիս իսպանական «Բարսելոնա» ակումբում և Նորվեգիայի կանանց հավաքականում։ Նա 2013 թվականի մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրել է Շվեդիայում՝ խաղալով «Տյուրեսո» ակումբում։ Հանսենը հասցրել է խաղալ Նորվեգիայի տարբեր տարիքային հավաքականներում՝ առաջին անգամ այդտեղ հանդես գալով 2011 թվականին։ 2013 թվականին թիմի հետ դարձել է 2013 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր[8]։

Կարոլինա Հանսեն
Քաղաքացիությունը  Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 18, 1995(1995-02-18)[1][2][3][…] (29 տարեկան)
Ծննդավայր Օսլո, Նորվեգիա[2][1][4][…]
Հասակ 174 սանտիմետր[2][4][5] և 173 սանտիմետր[3][1][6]
Քաշ 66 կիլոգրամ[2]
Դիրք եզրային կիսապաշտպան, հարձակվող և կիսապաշտպան

Ակումբային գործունեություն խմբագրել

Ծնվել և մեծացել է Օսլոյում[9], մինչև 15 տարեկանը խաղացել է տեղի «Լյուն» ակումբում, այդտեղ էլ նվաճել է Նորվեգիայի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականների գավաթը[10]։

Հանսենը 2010 թվականի օգոստոսին տեղափոխվել է «Ստաբեկ» և այդտեղ առաջին անգամ հանդես եկել հենց նույն շաբաթում՝ «Դոննի» դեմ խաղի 73-րդ րոպեին փոխարինման դուրս գալով։ Նա գոլային փոխանցում է արել այդ խաղում, որում նրա թիմը 3։0 հաշվով հաղթանակ է տարել[11]։ «Ստաբեկն» այդ մրցաշրջանում դարձել է Նորվեգիայի չեմպիոն[12]։ Հանսենը այդ թիմի կազմում 2011 թվականին դարձել է Նորվեգիայի գավաթի հաղթող, որի եզրափակչում «Ստաբեկն» առաջ է անցել «Ռյոյայից»՝ լրացուցիչ ժամանակից հետոյի տասնմեկմետրանոցներով։ Հանսենը կարողացել է օգնել Կատրին Պեդերսենին՝ հավասարեցնելու հաշիվը լրացուցիչ ժամանակում, սակայն եղել է «Ստաբեկի» միակ ֆուտբոլիստը, որը վրիպել է տասնմեկմետրանոց հարվածը[13]։

2013 թվականի օգոստոսին Հանսենը պայմանագիր է կնքել շվեդական «Տյուրեսո» ակումբի հետ, որն այդ ժամանակ երկրի գործող չեմպիոնն էր[14]։ Մրցաշրջանի երկրորդ կեսին նա յոթ խաղերից հինգում հանդես է եկել մեկնարկային կազմում և խփել է երեք գոլ[15]։ Նա նաև իր ներդրումն է ունեցել «Տյուրեսոյի»՝ ՈՒԵՖԱ 2013/2014 թվականների կանանց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ անցնելու մեջ։

Հանսենը «Ստաբեկ» է վերադարձել 2014 թվականի հունվարին, որպեսզի կարողանա ավարտել ավագ դպրոցը, ինչը նա չէր կարող անել Շվեդիայում։ Նա շարունակել է մնալ մի շարք հեղինակավոր եվրոպական ակումբների հետաքրքրության ոլորտում և նախատեսել է կրկին լքել հայրենիքը 2014 թվականի հունիսին դպրոցն ավարտելուց հետո։ Հասկանալով, որ կին ֆուտբոլիստները բավականին գումարներ չեն վաստակում, որպեսզի հոգան իրենց ապագան ֆուտբոլը թողնելուց հետո, Հանսենը պլանավորել է իր ապագան խաղացողի իր գործունեությունն ավարտելուց հետո[16]։

2014 թվականի մայիսի 8-ին գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբը հայտարարել է Հանսենի հետ երկամյա պայմանագիր կնքելու մասին[17]։ Նորվեգական ԶԼՄ-ները հայտնել են այն մասին, որ նրա տարեկան եկամուտը կազմում է 100 հազար ֆունտ ստեռլինգ[18]։

Հանսենը «Վոլֆսբուրգի» հետ երկու անգամ դուրս է եկել ՈՒԵՖԱ 2016 և 2018 թվականներ կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ երկու անգամ էլ ակումբը զիջել է ֆրանսիական «Լիոնին»։ 2016/17 և 2018/19 թվականների միցաշրջաններում «Վոլֆսբուրգը» կրկին պարտություն է կրել «Լիոնից» քառորդ եզրափակիչ փուլում։

2019 թվականի մայիսին հայտնի է դարձել Հանսենի հետ իսպանական «Բարսելոնայի» կնքած երկամյա պայմանագրի մասին[19]։

Վիճակագրություն խմբագրել

2020 թվականի փետրվարի 22-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Դիվիզիոն Լիգա Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խ Գ Խ Գ Խ Գ Խ Գ
Ստաբեկ 2010 Տոպսերիեն 7 1 0 0 0 0 7 1
2011 19 8 2 0 2 0 23 8
2012 21 7 5 4 3 0 29 11
2013 15 10 2 2 0 0 17 12
Ընդհանուր 62 26 9 6 5 0 76 32
Տյուրեսո 2013 Դամալսվենսկան 7 3 1 0 4 0 12 3
Ընդհանուր 7 3 1 0 4 0 12 3
Ստաբեկ 2014 Տոպսերիեն 9 2 1 1 0 0 10 3
Ընդհանուր 9 2 1 1 0 0 10 3
Վոլֆսբուրգ 2014/15 Բունդեսլիգա 17 7 4 2 6 2 27 11
2015/16 13 6 2 2 4 3 19 11
2016/17 16 6 3 1 4 1 23 8
2017/18 20 2 3 3 8 2 31 7
2018/19 22 8 4 4 6 2 27 12
Ընդհանուր 88 29 16 12 28 10 132 51
Բարսելոնա 2019/20 Պրիմերա 13 7 3 2 4 0 20 9
Ընդհանուր 13 7 3 2 4 0 20 9
Ամբողջ ընթացքում 179 67 30 21 41 10 250 98

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 FBref.com
  3. 3,0 3,1 3,2 https://datencenter.dfb.de/en/profile/caroline-graham-hansen
  4. 4,0 4,1 4,2 4,3 Soccerway
  5. https://haxthaus.com/football-players/caroline-graham-hansen/ / Haxthaus
  6. worldfootball.net
  7. https://www.vg.no/sport/fotball/i/dw3wdw/haaland-og-graham-hansen-tildelt-nffs-gullball-for-2023
  8. «List of Players – Norway» (PDF). ՖԻՖԱ. 2014 թ․ օգոստոսի 4. էջ 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  9. «Norway Mediaguide 2013» (PDF). Норвежская футбольная ассоциация. էջ 10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  10. Norway Cup 2010 results
  11. Match report Stabæk-Donn, retrieved 18 сентября 2013
  12. Stabæk win the league title
  13. «Match report, 2011 Cup Final, retrieved 18 сентября 2013». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  14. «Graham Hansen valgte svensk klubb». Dagbladet (նորվեգերեն). Oslo. 2013 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  15. «Caroline Graham Hansen» (շվեդերեն). Шведский футбольный союз. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  16. Hoel, Yasmin Sunde; Pedersen, Kaj (2014 թ․ հունվարի 6). «Graham Hansen bryter med storklubb – skal trene med Stabæk-herrene». NRK (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  17. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  18. [1] Արխիվացված 2014-05-12 Wayback Machine
  19. «Caroline Graham Hansen reinforces Barça Women's team». www.fcbarcelona.com.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինա Հանսեն» հոդվածին։