Կարմրատուտներ (Phoenicurus), ճնճղուկազգիների կարգի կեռնեխների ընտանիքի երգող թռչունների սեռ։ Հայտնի է 10 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 13, 5-16 սմ է։ Բնորոշ է դեղնավուն, սև, գորշ և սպիտակ գույների ներդաշնակությունը։ Պոչի փետուրները շիկավուն են, արուներն էգերից վառ են գունավորված։ Ապրում են անտառներում, այգիներում, քարքարոտ ու ժայռոտ վայրերերում։

Հայաստանում հանդիպում է երկու տեսակ՝ սովորական և սևուկ։ Սովորական կարմրատուտները անտառային թռչուններ են, բնադրում են Դիլիջանի, Ստեփանավանի, Կիրովականի անտառներում, ծառերի փչակներում։ Սևուկ կարմրատուտները հանդիպում են քարքարոտ ու ժայռոտ վայրերում, բնադրում են գետնին, քարերի ճեղքերում։

Սննդառություն խմբագրել

Սնվում են միջատներով, հատապտուղներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 338  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրատուտներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրատուտներ» հոդվածին։