Կարմրատապակ կարտոֆիլի թանգարան

թանգարան Բելգիայի Բրյուգգե քաղաքում

Կարմրատապակ կարտոֆիլի թանգարան (հոլ.՝ Frietmuseum), թանգարան բելգիական Բրյուգգե քաղաքում, նվիրված կարտոֆիլի և կարմրատապակ կարտոֆիլի պատմությանը։

Կարմրատապակ կարտոֆիլի թանգարան
հոլ.՝ Frietmuseum
Տեսակուտելիքի թանգարան
Երկիր Բելգիա
ՏեղագրությունԲռյուգե
ՎայրSaaihalle?
ՀասցեVlamingstraat 33
Հիմնադրվել է2008
Կայքfrietmuseum.be
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 2008 թվականին, բելգիացի ձեռնարկատեր Էդդի վան Բելլի (Eddy Van Belle) կողմից, ով նախկինում Բրյուգգեյում բացել էր երկու թանգարան` Choco-Story և Lumina Domestica: Ոգեշնչվելով իր թանգարանների հայտնիությամբ՝ Վան Բելլին որոշեց կարմրատապակ կարտոֆիլին նվիրված թանգարան բացել, մանավանդ որ աշխարհում նման թանգարաններ գոյություն չունեն։

Թանգարանը գտնվում է Գոթական ճարտարապետության շենքում, որը կառուցվել է 1399 թվականին։ Տարբեր ժամանակներում շենքը օգտագործվել է որպես Ժևի դեսպանի աթոռանիստ, սրճարան, կինոթատրոն, բանկ և ցուցասրահ։

Էքսպոզիցիա խմբագրել

Թանգարանի էքսպոզիցիան բաժանված է երկու մասի[1] : Առաջին բաժինը պատմում է կարտոֆիլի ավելի քան տաս հազար տարվա պատմության մասին[2]։ Այցելուները այստեղ կարող են իմանալ կարտոֆիլի զարգացման մասին որպես գյուղատնտեսական մշակաբույս և ամբողջ Եվրոպայում տարածվելու մասին։ Էքսպոզիցիահյի երկրորդ մասը նվիրված է կարտոֆիլի կարմրատապակին ` ճաշատեսակ, որը հայտնի է ամբողջ աշխարհում։ Թանգարանի հավաքածուն պարունակում է փաստաթղթեր՝ կարտոֆիլ տարբեր տեսակների մասին, կերամիկական սպասք, լուսանկարներ, կապված կարմրատապակ կարտոֆիլի պատմության հետ[3]։ Հատուկ ուշադրության են արժանանում բերքի աճեցման և հավաքման համար նախատեսված մեքենաները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bruges». The Mail on Sunday. 2008 թ․ նոյեմբերի 2.
  2. Barkham, Patrick (2008 թ․ մայիսի 3). «Land of the friet». The Guardian. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
  3. «Genuese Loge, hoekpand, deel van bank (ID: 29895)» [Genoese Lodge, corner building, bank branch (ID: 29895)] (Flemish). Onroerend Erfgoed. Վերցված է 2012 թ․ մայիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել