Կարմիր գլխարկով աղջիկը (նկար)

Արփենիկ Նալբանդյանի նկարներից

Կարմիր գլխարկով աղջիկը, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1942 թվականին ստեղծած կտավը։ Նկարում պատկերված է Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Կարմիր գլխարկով աղջիկը
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1942
բարձրություն56 սանտիմետր
լայնություն45,5 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Կտավն ունի 56 սմ բարձրություն, 45.5 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ[2]։

Նկարագրություն խմբագրել

Ինչպես ցանկացած արվեստագետ, Արփենիկ Նալբանդյանը նույնպես ունի իր նախասիրած թեման. նա առանձին հաճույքով և ոգևորությամբ է աշխատել կնոջ կերպարի վրա, ներկայացրել է նրա երիտասարդությունն ու գեղեցկությունը։

Նկարչուհու գլուխգործոցներից կարելի է համարել ընկերուհու` Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարը։ Ժպտուն հայացքով, ձեռքի կոկետ շարժումով և գլխի կիսաթեք դիրքով երիտասարդ կնոջ կերպարը անմիջական կապ է ստեղծում դիտողի հետ։

Կտավում գերիշխում են կարմիրը, սևը, սպիտակը և դեղինը, որոնք առանձնահատուկ հագեցվածությամբ են օժտում նկարը, այն դարձնում ծանրակշիռ և ջերմացնում նրա մթնոլորտը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նալբանդյան Արփենիկ Արշակի | Կարմիր գլխարկով աղջիկը (Լ. Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարը) - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  2. «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Կարմիր գլխարկով աղջիկը (Նկարչուհի Լավինիայի դիմանկարը). 1942, կտավ, յուղաներկ, 56×45.5, Հայաստանի ազգային պատկերասրահ | Eduard Isabekyan». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել