Կարմեն Դիլոն (անգլ.՝ Carmen Dillon, հոկտեմբերի 25, 1908(1908-10-25), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 12, 2000(2000-04-12), Հոուվ, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ֆիլմերի գեղարվեստական ղեկավար և բեմադրող նկարիչ։ 1949 թվականին «Օսկարի» մրցանակակիր՝ «Լավագույն բեմադրող նկարիչ (սև ու սպիտակ ֆիլմեր») անվանակարգում «Համլետ» (1948) ֆիլմի համար, ինչպես նաև «Լավագույն բեմադրող նկարիչ (գունավոր ֆիլմեր») անվանակարգում առաջադրված «Հենրի V» ֆիլմի համար (1944)[1]։

Կարմեն Դիլոն
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 25, 1908(1908-10-25)
Ծննդավայր՝Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի թիվ՝ապրիլի 12, 2000(2000-04-12) (91 տարեկան)
Վախճանի վայր՝Հոուվ, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝գեղարվեստական ​​ղեկավար և նկարիչ-բեմադրող
Պարգևներ՝
IMDb։ID 0226973

Կյանք և գործունեություն խմբագրել

Դիլոնը ծնվել է Հենդոնում՝ իռլանդացի Ջոզեֆ Թոմաս Դիլոնի և նրա կնոջ՝ Թերեզայի ընտանիքում։ Նա վեց երեխաներից մեկն էր, որի կաթոլիկ ծնողները վճարել էին լավ կրթության համար։ Կարմենը հաճախել է Չելմսֆորդի Նյու Հոլլ դպրոց[2]։ Ավագ եղբայրը մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, մի քույր դարձել է միանձնուհի, իսկ մյուս եղբայրը արտագաղթել է։ Կարմենը և նրա քույրերը՝ Թերեզան և Ագնես Դիլոնը (ավելի հայտնի է որպես Ունա), մնացել են կատարելու իրենց ծնողների հավակնությունները։

Դիլոնը սկզբում աշխատել է որպես ճարտարապետ, բայց 1934 թվականին նրան հրավիրել են միանալ կինոընկերությանը, որը հիմնված էր դերասանական արվեստի և նկարչության հանդեպ նրա կրքի վրա[3]։ Նա դարձել է գեղարվեստական ղեկավար և բեմադրող նկարիչ, ստացել է «Օսկար»՝ Լոուրենս Օլիվիեի 1948 թվականի «Համլետ» ֆիլմի համար[1]։ Հայտնի է, որ քսանհինգ տարի նա բրիտանական կինոյի արտադրությն մեջ միակ կին գեղարվեստական ղեկավարն է եղել[4]։

Երեք Դիլոն քույրերից ոչ մեկը չի ամուսնացել, և նրանք 42 տարի միասին անցկացրել են Քենսինգթոնի մեծ բնակարանում։ Տեսս Դիլոնը ղեկավարել է Եղիսաբեթ թագուհու քոլեջի ֆիզիկայի ֆակուլտետը[4]։ Կարմենը ապրել է քրոջ հետ և մահացել է 2000 թվականի ապրիլի 12-ին, կյանքի 92-րդ տարում՝ լինելով մեծ ընտանիքից վերջինը[5]։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

  • 1943՝ «Թույլ սեռ» / The Gentle Sex
  • 1944՝ «Հենրի V» / Henry V
  • 1948՝ «Համլետ» / Hamlet
  • 1951՝ «Բրաունինգի տարբերակը» / The Browning Version
  • 1955՝ «Լավագույնի համար» / One Good Turn
  • 1955՝ «Ռիչարդ III» / Richard III
  • 1957՝ «Արքայազնը և պարուհին» / The Prince and the Showgirl
  • 1959՝ «Շափյուղա» / Sapphire
  • 1969՝ «Մեղավոր Դեյվ» /Sinful Davey
  • 1971՝ «Հաշտարար» / The Go-Between
  • 1972՝ «Լեդի Կարոլինա Լեմ» / Lady Caroline Lamb
  • 1976՝ «Օմեն» / The Omen
  • 1977՝ «Ջուլիա» / Julia

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «IMDb.com: Carmen Dillon - Awards». Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. Jean H. Cook, ‘Dillon, Agnes Joseph Madeline [Una] (1903–1993)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004; online edn, May 2009 accessed 11 April 2017
  3. Laurie N. Ede, ‘Dillon, Carmen Joseph (1908–2000)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004; online edn, Jan 2011 accessed 11 April 2017
  4. 4,0 4,1 Virginia Nicholson Singled Out: How Two Million Women Survived Without Men After the First World War. — Penguin Group, 2008. — С. 262—. — ISBN 978-0-14-102062-4
  5. «Carmen Dillon, 91, Art Director Known for Work on British Films». New York Times. 2000 թ․ ապրիլի 28. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել