Կարլ Վեռներ (անգլ.՝ Karl Verner, (մարտի 7, 1846(1846-03-07)[1][2][3], Օրհուս, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա - նոյեմբերի 5, 1896(1896-11-05)[1][2][3], Կոպենհագեն, Դանիա), դանիացի լեզվաբան։

Կարլ Վեռներ
Karl Verner
Ծնվել էմարտի 7, 1846(1846-03-07)[1][2][3]
Օրհուս, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա
Մահացել էնոյեմբերի 5, 1896(1896-11-05)[1][2][3] (50 տարեկան)
Կոպենհագեն, Դանիա
Քաղաքացիություն Դանիա
Մասնագիտությունմարդաբան և լեզվաբան
Հաստատություն(ներ)Կոպենհագենի համալսարան
ԱնդամակցությունԹագավորական Դանիական գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինդանիերեն[4]
 Karl Verner Վիքիպահեստում

Վեռները հեղինակն է այսպես կոչված «Վեռների օրենքի», ըստ որի խուլ և ձայնեղ բաղաձայնների հերթագայությունը գերմանական լեզուներում բացատրվում է որպես վաղ շրջանում այդ լեզուներին բնորոշ այն ազատ շեշտի հետևանք, որը նախորդել է արմատի արտաշնչական ուժեղ շեշտին։ Գերմանագիտության մեջ ընդունված է «Վեռների օրենքի» հետևյալ ձևակերպումը․ «Բաղաձայնների գերմանական տեղաշարժի պատճառով առաջացած հ, p, f, s խուլ շփականները ձայնեղանում են, եթե նախորդող կից ձայնավորը իր վրա չի կրել հնդեվրոպական գլխավոր շեշտը։ Ht, hs, ft, fs. sk, st, sp կապակցություններում ձայնեղացում տեղի չի ունեցել»։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Վեռներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 379