Ռոկիտանսկի Կարլ (փետրվարի 19, 1804(1804-02-19)[1][2][3][…], Հրադեց Կրալովե, Բոհեմիայի թագավորություն, Հաբսբուրգի միապետություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5] - հուլիսի 23, 1878(1878-07-23)[1][2][3][…], Վիեննա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[6]), ավստրիացի բժիշկ, ազգությամբ չեխ։ Վիեննայի ԳԱ անդամ (1848), պրեզիդենտ (1869), Փարիզի ԳԱ անդամ(1870)։ Մասնագիտական կրթությունն ստացել է Պրահայի և Վիեննայի համալսարաններում։ 1834—1875 թվականներին եղել է Վիեննայի համալսարանի ախտաբանական անատոմիայի պրոֆեսոր։ 1844 թվականին Վիեննայում կազմակերպել է ախտաբանական անատոմիայի առաջին ամբիոնը՝ պատրաստուկների թանգարանով։ Ախտաբանական նկարագրական անատոմիայի հիմնադիրներից է։ Նկարագրել է ստամոքսի խոցի թափածակումը, աղիքների ճմլումը, աորտայի ինքնաբեր պատռվածքները, սրտի միջնապատերի բնածին արատները։ Ռոկիտանսկին հումորալ ախտաբանության կողմնակից էր, հիվանդությունների առաջացման հիմքը համարում էր օրգանիզմի հեղուկների քիմիական բաղադրության փոփոխությունները։

Կարլ Ռոկիտանսկի
գերմ.՝ Carl von Rokitansky
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 19, 1804(1804-02-19)[1][2][3][…]
ԾննդավայրՀրադեց Կրալովե, Բոհեմիայի թագավորություն, Հաբսբուրգի միապետություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5]
Մահացել էհուլիսի 23, 1878(1878-07-23)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[6]
ԳերեզմանHernalser Friedhof
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, փիլիսոփա, քաղաքական գործիչ, պրոֆեսոր, ախտաբան և անատոմ
ԱշխատավայրՎիեննայի համալսարան
Զբաղեցրած պաշտոններդեկան և Ավստրո-Հունգարիայի Ռեյխսրատի Լորդերի պալատի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա
ԵրեխաներHans von Rokitansky?, Viktor Rokitansky?, Karl Frh. von Rokitansky? և Prokop von Rokitansky?
 Carl von Rokitansky Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Ռոկիտանսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։