Կարլ Հենրիխ Ֆերդինանդ Ռոզենբուշ (հունիսի 24, 1836(1836-06-24)[1][2][3][…], Այնբեկ, Նորթհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա - հունվարի 20, 1914(1914-01-20)[1][2][3][…], Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[4][5]), գերմանացի պետրոգրաֆ և երկրաբան։ Սովորել է Գյոթինգենի և Հայդելբերգի համալսարաններում։ 1869 թվականին Ֆրայբերգի լեռնային ակադեմիան Ռոզենբուշին շնորհել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1873-1874 թվականները Ստրասբուրգի, 1878—1908 թվականներին՝ Հայդելբերգի համալսարանների պրոֆեսոր։ Ռոզերբուշի հիմնական աշխատությունները վերաբերում են ապարների միկրոկառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրությանը։ Մշակել է շլիֆներում միներալների որոշման ֆիզիկա-օպտիկական մեթոդը, կատարելագործել բևեռացնող մանրադիտակը, մագմայի բյուրեղացումը դիտել որպես հրային ապարների առաջին բազմազանության գլխավոր պատճառ։ Առանձնացրել է ապարների մետամորֆիզմի տիպեր։ Նրա անունով է կոչվել տորասիլիատների խմբի ռոզենբուշիտ միներալը՝ NaCa2 (Zr, Ti) Si2OsF։

Կարլ Ռոզենբուշ
գերմ.՝ Karl Heinrich Rosenbusch
Ծնվել էհունիսի 24, 1836(1836-06-24)[1][2][3][…]
Այնբեկ, Նորթհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա
Մահացել էհունվարի 20, 1914(1914-01-20)[1][2][3][…] (77 տարեկան)
Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[4][5]
ԳերեզմանԲերգֆրայդհոֆ
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտություներկրաբան, հանքաբան, մանկավարժ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հայդելբերգի համալսարան
Գործունեության ոլորտերկրաբանություն[6], Միներալոգիա[6] և պետրոլոգիա[6]
ԱնդամակցությունԲավարիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[6][7]
Հայտնի աշակերտներԱլեքսանդր Ֆերսման
Պարգևներ
ՀայրGeorg Heinrich Wilhelm Rosenbusch?
 Harry Rosenbusch Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Ռոզենբուշ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։