Կարլ Շմիդթ-Ռոթլուֆ (գերմ.՝ Karl Schmidt-Rottluff, իսկական անուն՝ Կարլ Շմիդթ (գերմ.՝ Karl Schmidt), դեկտեմբերի 1, 1884(1884-12-01)[1][2][3][…], Ռոտլուֆ, Amtshauptmannschaft Chemnitz, Kreishauptmannschaft Zwickau, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ - օգոստոսի 10, 1976(1976-08-10)[1][2][3][…], Արևմտյան Բեռլին, Գերմանիա[4]), գերմանացի էքսպրեսիոնիստ նկարիչ, գեղանկարչության մեջ մոդեռնիզմի տեսաբան։

Կարլ Շմիդթ-Ռոթլուֆ
գերմ.՝ Karl Schmidt-Rottluff
Ի ծնեգերմ.՝ Karl Schmidt
Ծնվել էդեկտեմբերի 1, 1884(1884-12-01)[1][2][3][…]
ԾննդավայրՌոտլուֆ, Amtshauptmannschaft Chemnitz, Kreishauptmannschaft Zwickau, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ
Վախճանվել էօգոստոսի 10, 1976(1976-08-10)[1][2][3][…] (91 տարեկան)
Մահվան վայրԱրևմտյան Բեռլին, Գերմանիա[4]
Քաղաքացիություն Գերմանիա[5]
ԿրթությունԴրեզդենի տեխնիկական համալսարան (1906)
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, համալսարանի դասախոս, գծանկարիչ, նկարազարդող, վիմագրող, դիզայներ, Q686932?, գծանկարիչ և արվեստի կոլեկցիոներ
Ոճէքսպրեսիոնիզմ և իմպրեսիոնիզմ
Ուշագրավ աշխատանքներWindmill?
ԱշակերտներՆինա Արբորե, Meret Eichler? և Paul Herrmann?
Պարգևներ
ԱնդամակցությունDie Brücke, Free Secession?, Պրուսիայի արվեստի ակադեմիա և Deutscher Künstlerbund?
 Karl Schmidt-Rottluff Վիքիպահեստում
Շմիդթ-Ռոթլուֆի հուշատախտակը Բեռլինի Ցելենդորֆ թաղամասում

Վաղ գործունեություն, «Die Brücke» խումբ խմբագրել

 
Նկարիչների միություն (EineKünstlergemeinschaft)
  • 1884՝ ծնվել է Խեմնիցի մոտ գտնվող Ռոթլուֆ տեղանքում (այժմ՝ Խեմնիցի կազմում)[6]։
  • 1901՝ հանդիպել և բարեկամացել է Էրիխ Հեկելի հետ։
  • 1905՝ ընդունվել է Դրեզդենի բարձրագույն տեխնիկական դպրոց, հունիսի 7-ին Ֆրից Բլեյլի, Էռնստ Լյուդվիգ Կիրխների և Հեկելի հետ հիմնադրեում է «Կամուրջ» գեղարվեստական խումբը (գերմ.՝ Brücke
  • 1906՝ Էմիլ Նոլդեին հրավիրել է «Կամուրջ», Համբուրգում ծանոթացել է Շիֆերի և Շապիրի հետ։
  • 1907 - 1912՝ ամառային ուղևորություններ է կատարել Դանգաստ, որտեղ շատ է նկարել։
  • 1911՝ ճանապարհորդություն է կատարել դեպի Նորվեգիա։
  • 1912՝ մեկնել է Բեռլին, ծանոթացել և բարեկամացել Լիոնել Ֆեյնինգերի հետ, մասնակցել Քյոլնի Զոնդերբունդ ցուցահանդեսին, ուղևորվել դեպի Իտալիա, Փարիզ և Դալմաթիա։
  • 1913՝ «Կամուրջ» խումբը փլուզվել է։

1914-1933 խմբագրել

  • 1915-1918՝ մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, պատերազմել Ռուսաստանում և Լիտվայում։
  • 1918՝ ամուսնացել է Էմի Ֆրիշի հետ։
  • 1918-1921՝ դարձել է «Արվեստի աշխատանքային խորհրդի» անդամ, «Ակցիա» ամսագրի աշխատակից։
  • 1918-1943՝ ապրել է Բեռլինում, տարեկան ուղևորություններ կատարել դեպի Բալթիկ ծով, որտեղ մեծ գործունեություն է ծավալել։
  • 1931-1933՝ դարձել է Պրուսական արվեստի ակադեմիայի անդամ։

Հալածանքների և պատերազմի սկիզբ. 1933-1945 թվականներ խմբագրել

1933 թվականին ստիպված է եղել ավարտել գրական գործունեությունը։ Նրա աշխատանքը թանգարաններում մնացել է ընդհուպ մինչև 1936 թվականի Օլիմպիական խաղերը, որոնց ընթացքում Ֆերդինանդ Միլլերի անվան պատկերասրահում ցուցադրվել են իր 70 ջրաներկները։ Նույն թվականին նրա աշխատանքները ցուցադրվել են Նյու Յորքի Վեստերման պատկերասրահում (Westermann Gallery): 1937 թվականի փետրվար-մարտ ամիսներին ևս 40 ջրանկարներ ցուցադրվել են Բեռլինում՝ Կարլ Բուխոլցի պատկերասրահում։

Իսկ արդեն 1937 թվականի հուլիսին 25 գեղանկար, 24 նկար և 2 ջրաներկ հայտնվել է Մյունխենում՝ «Այլասերված արվեստ» ցուցահանդեսում։ Նացիստների կողմից ծավալված գեղարվեստական ավանգարդի դեմ պայքարի արշավի արդյունքում մինչև 1938 թվականը գերմանական թանգարաններից առգրավվել է Շմիդթ-Ռոթլուֆի 608 ստեղծագործություն։ Միևնույն ժամանակ, ինչպես Էռնստ Բառլախը կամ Էմիլ Նոլդեն, նա շարունակել է ցուցադրել իր որոշ աշխատանքները, այսպես կոչված, «Արտադրական ցուցահանդեսների» շրջանակներում, որոնք տեղի են ունեցել գերմանական աշխատանքային ճակատի հովանու ներքո։

  • 1941՝ դրվել է նկարելու արգելք, վտարվել է Գեղարվեստի գրասենյակից (Reichskammer der bildenden Künste)։
  • 1943՝ ռմբակոծությունների արդյունքում ոչնչացել է նկարչի աշխատանքային ատելիեն, տեղափոխվել է Ռոտլուֆ։

Հետպատերազմյան շրջան խմբագրել

  • 1946՝ վերադարձել է Բեռլին։
  • 1947-1954՝ դարձել է Բեռլինի արվեստի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր։
  • 1951՝ ցուցահանդեսներ է կազմակերպել Մանհայմի և Շտուտգարտի պետական #REDIRECT պատկերասրահներում (գերմ.՝ Staatsgalerie Stuttgart
  • 1953՝ ներկայացել է Kestnergesellschaft հասարակության կազմակերպած ցուցահանդեսին Հաննովերում։
  • 1954՝ Շմիդթ-Ռոթլուֆի 70-ամյակին նվիրված ցուցահանդեսներ են կազմակերպվել Քիլ, Նյուրնբերգ և Համբուրգ քազաքներում։ Նմանատիպ հետահայաց ցուցահանդեսներ տեղի են ունեցել նաև 1964 և 1974 թվականներին և նվիրված են եղել, համապատասխանաբար, 80 և 90-ամյա հոբելյաններին։
  • 1964՝ Շմիդթ-Ռոթլուֆի առաջարկով Բեռլինում հիմնադրվել է «Կամուրջ» խմբի թանգարանը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • W.R.Valentiner: Karl Schmidt-Rottluff, Leipzig 1920
  • G.Thiem: Karl Schmidt-Rottluff, München 1963
  • D.Elger: Expressionismus, Köln 2007.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Շմիդթ-Ռոթլուֆ» հոդվածին։