Կարլ Հորդ աֆ Սեգերստադ

ֆինն ճարտարապետ

Կարլ Ադամ Նիլս Գաբրիել Հորդ աֆ Սեգերստադ (շվեդ.՝ Karl Adam Nils Gabriel Hård af Segerstad, ռուսական աղբյուրներում նաև Սեգերշտադ, Սեգերշտադտ, Զեգերստադտ, հունվարի 28, 1873(1873-01-28)[1][2], Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[1] - հոկտեմբերի 22, 1931(1931-10-22)[1], Հելսինկի, Ֆինլանդիա[1]), շվեդական ծագումով ֆին ճարտարապետ, մոդեռնի նշանավոր ներկայացուցիչ։

Կարլ Հորդ աֆ Սեգերստադ
շվեդ.՝ Karl Adam Nils Gabriel Hård af Segerstad
Ի ծնեշվեդ.՝ Karl Adam Nils Gabriel Hård af Segerstad
Ծնվել էհունվարի 28, 1873(1873-01-28)[1][2]
ԾննդավայրՀելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[1]
Մահացել էհոկտեմբերի 22, 1931(1931-10-22)[1] (58 տարեկան)
Վախճանի վայրՀելսինկի, Ֆինլանդիա[1]
ԿրթությունՀելսինկիի պոլիտեխնիկական համալսարան (1895)
 Karl Hård af Segerstad Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կարլ Ադամ Նիլս Գաբրիել Հորդ աֆ Սեգերստադը ծնվել է շվեդ գործարար Ադամ Հորդ աֆ Սեգերստադի ընտանիքում, որը տեղափոխվել էր Ֆինլանդիայի Մեծ Դքսություն 1870-ականների սկզբին։ Երբ նրա հոր ձեռնարկությունը սնանկացել է, Կառլ Հորդ աֆ Սեգերստադը որոշ ժամանակ աշխատել է Բալթիկ ծովում գտնվող նավի վրա։

1891 թվականին ընդունվել է Հելսինգֆորի պոլիտեխնիկական ուսումնարանի ճարտարապետական բաժինը, որն ավարտել է 1895 թվականին։ Ուսանողական տարիներին նա իր պրակտիկան անցկացրել է տարբեր ճարտարապետական բյուրոներում, իսկ 1896 թվականին ստացել է Ֆինլանդիայի քաղաքացիություն և բացել ճարտարապետական բյուրո (երկու տարի աշխատում է համակուրսեցի Բերտել Յունգի հետ, իսկ հետո՝ ինքնուրույն, մինչև 1901 թվականը)։ Նա կատարելագործել է իր ճարտարապետական հմտությունները Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա և Իտալիա կատարած գործուղումների ընթացքում։ Մյունխենում և Նյուրնբերգում երկարատև բնակվելը մոդեռնիզմի ծաղկման դարաշրջանում մեծ ազդեցություն են ունեցել ճարտարապետի ստեղծագործությունների վրա՝ կողմնորոշվելով «մոդեռնի» շվեդական և գերմանացի ներկայացուցիչների վրա։ Նա առաջիններից մեկն էր Ֆինլանդիայում, ով օգտագործել է օճառաքարը շենքերի ճակատային մասի կառուցման համար։

1901 թվականին ձեռնարկատեր Վ. Գովինգից ստանալով պատվեր Վիբորգում գրախանութով եկամտային տան կառուցման համար՝ նա Հելսինգֆորսից տեղափոխվել է Վիբորգ և աշխատանքի անցել նահանգային շինարարական գրասենյակում որպես ճարտարապետի օգնական։ 1907 թվականին վերադարձել է՝ ստանձնելով Հելսինգֆորսի քաղաքային ճարտարապետի պաշտոնը։ Աշխատավարձը մեծ չէր, և բացի Հորդ աֆ Սեգերստադից, այդ պաշտոնի համար միայն մեկ թեկնածու կար։ Լինելով սկանդինավիզմի կողմնակից և Շվեդիայի Ժողովրդական կուսակցության անդամ՝ նա վերապրել է 1918 թվականին Ֆինլանդիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի իրադարձությունները Շվեդիայում։ Կարլ Հորդ աֆ Սեգերստադն աշխատել է որպես Հելսինկի քաղաքի ճարտարապետ մինչև 1921 թվականը, իսկ 1919 թվականից մինչև կյանքի ավարտը զբաղեցրել է Հելսինկյան արքունական պալատի քարտուղարի պաշտոնը, աջակցել է շինարարության մեջ դիմացկուն նյութերի (օրինակ՝ կղմինդրե տանիքների) օգտագործմանը[3]։

Նա կատարել է բազմաթիվ նախագծեր հասարակական շենքերի համար (ներառյալ հրշեջ կայաններ, դպրոցներ, գրադարաններ, այլ հաստատություններ, շուկաներ), ինչպես նաև բնակելի շենքեր և ձեռնարկություններ Հելսինկիում։ Վիբորգում քաղաքաշինական կարևոր նշանակություն ունի Վիբորգի շուկայի շենքը, որի ուղղությամբ կողմնորոշված է քաղաքի գլխավոր փողոցը։ Բնավորությամբ Հորդ աֆ Սեգնստադը եղել է ինքնամփոփ մարդ, երբեք տեղեկատվություն չի ներկայացրել հատուկ գրականության մեջ և իր նախագծերի մասին հազվադեպ է հիշատակել՝ չնայած մայրաքաղաքում իրականացված բազմաթիվ նախագծերին։ 1931 թվականին մահախոսականում Բերտել Յունգը հիշատակել է նրան, որպես պրոֆեսիոնալի, որի անձնվեր աշխատանքը հանուն Հելսինկիի համապատասխան գնահատականի չի արժանացել։

Ընտանիք և հրապուրանքներ խմբագրել

Հայրը` շվեդ ձեռներեց Ադամ Հորդ աֆ Սեգերստադը (1822–1897) և մայրը՝ Աննա Գյուլենբերգ (1846–1939), շվեդական ազնվական տոհմերի ներկայացուցիչներ էին։ 1898 թվականին Կարլ Հորդ աֆ Սեգերստադն ամուսնացել է Մարիա Լանդտմանի հետ և ունեցել երեք երեխա։

Զբաղվել է նաև առագաստային սպորտով, հանդիսացել Նյուլանդի զբոսանավային ակումբի անդամ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://www.mfa.fi/kokoelmat/arkkitehdit/karl-hard-af-segerstad/
  2. 2,0 2,1 Karl Hård af Segerstad (շվեդերեն)SLS.
  3. Keinänen, Timo. «HÅRD AF SEGERSTAD, Karl» (Swedish). Biografiskt lexikon för Finland. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն խմբագրել

  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8.
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Мусин М., Рупасов А. Виипури (Выборг). 1940 год. — Выборг: «Выборгская типография», 2009. — 206 с.