Կարլ Կորենս
գերմ.՝ Carl Erich Correns
Ծնվել էսեպտեմբերի 19, 1864(1864-09-19)[1]
Մյունխեն, Բավարիա[2]
Մահացել էփետրվարի 14, 1933(1933-02-14)[3][4][5] (68 տարեկան)
Բեռլին, Նացիստական Գերմանիա[2]
ԳերեզմանԴալեմի անտառային գերեզմանատուն
Քաղաքացիություն Բավարիայի թագավորություն և  Վայմարյան Հանրապետություն
ԴավանանքԳերմանիայի ավետարանչական եկեղեցի[1]
Մասնագիտությունկենսաբան, գենետիկ, պտերիդոլոգ, պտերաբան, համալսարանի դասախոս, սնկաբան և բուսաբան
Հաստատություն(ներ)Թյուբինգենի համալսարան, Լայպցիգի համալսարան[1], Մյունստերի համալսարան[1] և HU Berlin[1]
Գործունեության ոլորտբուսաբանություն[6], գենետիկա[6] և կենսաբանություն[6]
Պաշտոն(ներ)Գաղտնի խորհուրդ
ԱնդամակցությունՍաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա[7], Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Համբուրգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[8][9]
Եղել է գիտական ղեկավարHans Kappert?
Պարգևներ
Երեխա(ներ)Erich Correns?[1] և Carl W. Correns?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Correns
 Carl Correns Վիքիպահեստում

Կարլ Կորենս[11] կամ Կարլ Էրիխ Կորենս[12] (գերմ.՝ Carl Correns[13][14] կամ գերմ.՝ Carl Erich Correns[15][16], կամ  գերմ.՝ Кarl Correns[17], կամ գերմ.՝ Carl Erich Franz Joseph Correns, կամ գերմ.՝ Carl Franz Joseph Erich Correns, սեպտեմբերի 19, 1864(1864-09-19)[1], Մյունխեն, Բավարիա[2] - փետրվարի 14, 1933(1933-02-14)[3][4][5], Բեռլին, Նացիստական Գերմանիա[2]), գերմանացի բուսաբան, սնկաբան, պրոֆեսոր, բուսաբանության պրոֆեսոր, Բեռլինի համալսարանի պատվավոր մասնագետ, կենսաբանության մասնագետ, Գերմանիայում գենետիկայի  պիոներ, մեկը Մենդելի օրենքներից բացահայտողներից։

Կենսագրություն խմբագրել

Կարկ Կորենսի գերեզմանը Դալեմայում, 25 հոկտեմբերի, 2010 թ.

Կարլ Կորենսը  ծնվել է Մյունխենում սեպտեմբերի 19-ին 1864 թ.: Նրա հայրը եղել է նկարիչ։ Կորցնելով երկու ծնողներին վաղ հասակում, Կորենսին մեծացրել է իր մորաքույրը։ Նախնական կրթություն ստացել է Շվեյցարիայի Սանկտ-Գալեն դպրոցում։

1885 - 1888 թթ. նա բուսաբանություն սովորել է Գրացում, Բեռլինում և Լայպցիգում։ 1885 թվականին Կորենսը ընդունվել է Մյունխենի համալսարան։ Կարլ Վիլհելմ ֆոն Նեգելը դասավանդել է Կարլ Կորենսին բուսաբանություն. իմանալով, որ Կորենսը ծնողներ չի ունեցել, նա փորձել է օգնել նրան սովորել. Նեգելը եղել է այն մարդը, ով Կորենսին ներշնչել է հետաքրքրություն բույսերի ժառանգաբար ացնող հատկանիշների ուսումնասիրությանը, նա նաև ցուցաբերել օգնություն Կորենսին ատենախոսություն ըգրելու համար:1892 թ. Կառլ Կորենսը ամուսնացել է Էլիզաբեթի՝ Կարլ Վիլհելմ ֆոն Նեգելի թոռան զարմուհու հետ։ Կորենսի երկու որդիները նույնպես անվանի գիտնականներ են՝ հանքաբան Վիլհելմ Կարլ Կորենսը (1893-1980) և քիմիկոս Էրիխ Կորենսը (1896-1981)։

Մյունխենի համալսարանն ավարտելուց և ատենախոսության պաշտպանությունից հետո, Կարլ Կորենսը 1889 թ. ստացել է դոկտորի աստիճան և դասախոսել է Թյուբինգենի համալսարանում։ 1897 թ. նա եղել է Թյուբինգենի համալսարանի պրոֆեսոր։ 1899 թ. Կառլ Կորենսը դարձել է բուսաբանության պրոֆեսոր Թյուբինգենի  համալսարանում։ 1902 թ. նա դարձել է բուսաբանության պրոֆեսոր Մյունստերի համալսարանում և Բուսաբանական ինստիտուտի ու Բուսաբանական այգու տնօրեն։ 1903—1907 թթ. Կարլ Կորենսը եղել է  Լայպցիգի համալսարանի, իսկ 1909—1914 թթ. Մյունստերի համալսարանի պրոֆեսոր։ Նա եղել է նաև Բեռլինի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։

Կարլ Կորենսը գերմանացի բնագետների միության "Լեոպոլդինայի" անդամ էր։ 1914—1933 թթ. Կորենսը Բեռլինի կենսաբանության ինստիտուտի տնօրենն է եղել։ 1920 թ-ին նա դարձել է կենսաբանության պրոֆեսոր։ Նա եղել է Թագավորական Պրուսական գիտությունների Ակադեմիայի 1915-1919 թ. և Պրուսական գիտությունների Ակադեմիայի անդամ Բեռլինում 1919-1933 թթ։ 1932 թ. Կորենսը  պարգևատրվել է Լոնդոնի թագավորական միությունում՝ ստանալով Դարվինի մեդալ[18]։ Նույն թվականին նա ստացել է Հարնակի մեդալ[19]։

Կարլ Կորենսը մահացել է Բեռլինում, 1933 թ. փետրվարի 14-ին։ Նա թաղված է Դալեմայի անտառային գերեզմանատանը, որ գտնվում է Բեռլինի հարավ-արևմուտքում, Շտելգից-Ցելենդորֆի շրջանում։ Կարլ Կորենսի բազմաթիվ աշխատանքներ այդպես էլ մնացել են չհրատարակված և 1945 թ. Բեռլինի ռմբակոծությունների ժամանակ ոչնչացվել են։

Գիտական գործունեություն խմբագրել

Կարլ Կորենսը  մասնագիտացել է բարձրակարգ  բույսերում, ջրիմուռներում, բույսերի սերմերում և սնկերում[20]։ Առաջին հետազոտության արդյունքները,  որ  վերաբերում էր  բույսերի  ժառանգմանը, Կորենսը  հրապարակել է 1900 թվականին[21][22][23]։ Կորենսը բերեց  պլազմային  ժառանգման  առաջին ապացույցները 1909 թ. աշխատությունում՝ Mirabilis jalapa հիման վրա[24]։ 1908 թվականին Կարլն առաջին անգամ նկարագրել է գենը, որը գտնում  է  գենոմում։ 

Գիտական աշխատանքներ խմբագրել

  • G. Mendels regel-ը über das Verhalten der Nachkommenschaft der Rassenbastarde, Berichte der Deutschen Botanischen Gesellschaft 18 (1900), 158-168.
  • Über Levkojenbastarde – Zur Kenntnis der Grenzen der Mendelschen Regeln, Botanisches Centralblatt 84 (1900), 1-16 (erstmalige Beschreibung der Genkopplung)
  • Experimentelle Untersuchungen über die Entstehung der Arten auf botanischem Gebiet, Archiv für Rassen - und Gesellschafts-Biologie 1 (1904), 27-52.
  • Die Bestimmung und Vererbung des Geschlechtes, nach Versuchen mit höheren Pflanzen, Verhandlungen der Gesellschaft Deutscher Naturforscher und Ärzte 1907, 794-802.
  • Zur Kenntnis der Rolle von Kern und Plasma bei-ը der Vererbung, Zeitschrift für induktive Abstammungs - und Vererbungslehre 1 (1909), 291-328.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 verschiedene Autoren Neue Deutsche Biographie (գերմ.)Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 1953. — doi:10.1163/9789004337862_LGBO_COM_140215
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118676938 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  6. 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. http://research.uni-leipzig.de/catalogus-professorum-lipsiensium/leipzig/Correns_774/
  8. Deutsche Bibliothek — 1947.
  9. CONOR.Sl
  10. https://docs.google.com/spreadsheets/d/1dsunM9ukGLgaW3HdG9cvJ_QKd7pWjGI0qi_fCb1ROD4/pubhtml?gid=216486814&single=true
  11. «Грегор Мендель (1822—1884)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  12. Большая советская энциклопедия: В 30 т. — М.: «Советская энциклопедия», 1969—1978.
  13. DNB, Katalog der Deutschen Nationalbibliothek: Carl Correns
  14. Virtual International Authority File: Carl Correns
  15. Carl Erich Correns
  16. Carl Erich Correns
  17. 169—170 (Nordisk familjebok / Uggleupplagan. 35.
  18. The Royal Society: Ceremonies of the Darwin Medal from 1890 to 1948
  19. Encyclopedia results for markl
  20. International Plant Names Index: Carl Franz Joseph Erich Correns (1864—1933)
  21. Большой Энциклопедический словарь. — 2000.
  22. Энциклопедический словарь. — 2009.
  23. Большая энциклопедия Кирилла и Мефодия. — «Кирилл и Мефодий», 1998—2011.
  24. Correns C. Vererbungsversuche mit blass (gelb) grünen und buntblättrigen Sippen bei Mirabilis, Urtica, und Lunaria.

Գրականություն խմբագրել

  • Մեծ  Սովետական  Հանրագիտարան «Սովետական  Հանրագիտարան», 1969—1978 (ռուսերեն)
  • Մեծ  Հանրագիտարային բառարան— 2000 (ռուսերեն)
  • Հանրագիտարանային  բառարան — 2009 (ռուսերեն)
  • Կիրիլի  և  Մեֆոդիայի  Մեծ Հանրագիտարան «Կիրիլ  և  Մեֆոդի», 1998—2011. (ռուսերեն)
  • Brummitt RK; Powell CE. (1992). Authors of Plant Names. Royal Botanic Gardens, Kew. ISBN 1-84246-085-4. (անգլերեն)
  • Hagemann, R (2000). «Erwin Baur or Carl Correns: who really created the theory of plastid inheritance?». J. Hered. 91 (6): 435–40. doi:10.1093/jhered/91.6.435. PMID 11218080. (անգլերեն)
  • Saha, M S (1981). «The Carl Correns papers». The Mendel newsletter; archival resources for the history of genetics & allied sciences. 21: 1–6. PMID 11615874. (անգլերեն)
  • Rheinberger, H J (2000). «[Carl Correns' experiments with Pisum, 1896–1899.]». History and philosophy of the life sciences. 22 (2): 187–218. PMID 11488142. (անգլերեն)
  • Rheinberger, H J (2000). «Mendelian inheritance in Germany between 1900 and 1910. The case of Carl Correns (1864–1933)». C. R. Acad. Sci. III, Sci. Vie. 323 (12): 1089–96. PMID 11147095. (անգլերեն)
  • Corcos, A F (1987). «Correns, an independent discoverer of Mendelism? I. An historical/critical note». J. Hered. 78 (5): 330. PMID 3316376. (անգլերեն)

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Կորենս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Կորենս» հոդվածին։