Կարլա Դիաս
Կարլա Դիաս (իսպ.՝ Carla Díaz, հուլիսի 19, 1998[1][2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դերասանուհի և պարուհի։ Առավել հայտնի է «Լոբոների երկիր», «Արքայազն», «Վեց քույրեր» հեռուստասերիալներում կատարած դերերով[3]։
Կարլա Դիաս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 19, 1998[1][2] (25 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն՝ | Իսպանիա |
Մասնագիտություն՝ | դերասանուհի և պարուհի |
IMDb։ | ID 3718425 |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1998 թվականի հուլիսի 19-ին Մադրիդում[4][5], նրա ծնողներն ունեցել են պարի դպրոց և մանկուց զբաղվել է պարով[6]։ 2007 թվականին՝ 9 տարեկան հասակում, սկսել է իր դերասանական կարիերան և նկարահանվել է մի շարք հեռուստատեսային գովազդային հոլովակներում[5][6]։ Առաջին հիմնական դերը ստացել է «Ալ միավոր» միստիկ հեռուստասերիալում[6], սակայն հետո հեռուստասերիալի հեռարձակումը հետաձգվել է մինչև 2011 թվականը։ Կատարել է Լոբո քույրերից ամենաերիտասարդի դերը «Լոբոների երկիր» (2010–2014) հեռուստասերիալում[7], հետո Բեն Բարեքի դերը «Արքայազնը» (2014–2016) հեռուստասերիալում և վեց Սիլվա քույրերից ամենաերիտասարդի դերը «Վեց քույրեր» (2015–2017) հեռուստասերիալում[8][9][10]։ 2020 թվականի հուլիսին Նեթֆլիքսը հայտարարել է, որ նա դերակատարում է ունենալու «Էլիտա» պատանեկան դրամա հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում, որը թողարկվելու է 2021 թվականի հունիսի 18-ին[11]։
Ֆիլմագրություն խմբագրել
- Հեռուստատեսություն
Տարի | Անվանում | Դեր | Նշում | Հղում |
---|---|---|---|---|
2009 | Սև ավազան | Երիտասարդ Լուսիա | Էպիզոդիկ դեր | [5] |
2010 | Աիդա | Կամբորիա | Էպիզոդիկ դեր | [5] |
2010 | Կարմիր Արծիվ | Մարգարիտա (երեխա) | Էպիզոդիկ դեր | [5] |
2010–2014 | Լոբոների երկիր | Ռոսա "Ռոսիտա" Լոբո | Հիմնական դեր | [5] |
2011 | Ալ միավոր | Պատրիսիս Ռոսաս | Հիմնական դեր | [6][12] |
2012 | Կարմինա | Կարմինա Օրդոնես (Երեխա) | Երկու մասից բաղկացած հեռուստաֆիլմ | [6] |
2014 | Եղբայրներ | Մարթա | Մինիսերիալ | [13] |
2014–2016 | Արքայազն | Նայաթ Բեն Բարեք | Հիմնական դեր | [5] |
2015–2017 | Վեց քույրեր | Էլիսա Սիլվա | Հիմնական դեր | [5] |
2015 | Թերեզա | Թերեսա (տվյալ օրը) | Հեռուստաֆիլմ | [14] |
2018 | Հավերժ սեր | Անա Բելեն Թունոն դե Գուեվարա Ռոբլես | Պարբերական դեր, վեցերորդ եթերաշրջանում | [15][16] |
2018 | Պահիտա Սալաս | Մատուցողուհի | Որպես հյուր (1 էպիզոդ) | [17] |
2019 | Որս։ Մոնտեպերդիդո | Անա Մոնթրել | Հիմնական դեր | [18] |
2020 | Մայրեր։ Սեր և կյանք | Էլզա | Պարբերաբար | [5][19] |
2021 | Էլիտա | Արի | Հիմնական դեր (չորրորդ եթերաշրջան) | [20] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Santillan, Tamara (2020 թ․ հուլիսի 20). «Élite presenta a los nuevos integrantes del elenco ¡bienvenidos a las Encinas!». Elle.
- ↑ Escutia, Nancy (2020 թ․ հուլիսի 20). «Élite: Ellos son los nuevos integrantes de la cuarta temporada». Gluc.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «Manu Ríos, Carla Díaz, Martina Cariddi y Diego Martín: los nombres de la cuarta temporada de 'Élite'». HuffPost. 2020 թ․ հունիսի 25.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Lucendo, Raquel (2017 թ․ դեկտեմբերի 18). «Así es Carla Díaz, Elisa Silva en 'Seis hermanas' y el nuevo fichaje de 'Amar es para siempre'». FormulaTV.
- ↑ «Reparto de Tierra de lobos» (իսպաներեն). Վերցված է 19 de abril de 2021-ին.
{{cite web}}
: Unknown parameter|editorial=
ignored (օգնություն) - ↑ «David Martínez: "'Tierra de Lobos' es la lucha entre la modernidad y la tradición"». FormulaTV. 2010 թ․ սեպտեմբերի 28.
- ↑ «Las otras estrellas de la Serie el Príncipe». Zeleb. 2014 թ․ մարտի 4.
- ↑ «¿Quiénes son las '6 hermanas' de TVE?». La Opinión de Murcia. 2015 թ․ մարտի 24.
- ↑ «Andrés Velencoso, Diego Martín, Carla Díaz y Pol Granch, nuevas caras para "ÉLITE"». Agencia EFE. 2020 թ․ հուլիսի 20.
- ↑ Corrales, Guillermo A. (2011 թ․ սեպտեմբերի 5). «Se acerca el final de 'Punta Escarlata', ¿quién mató a las chicas del camping?». Bekia.
- ↑ Moreno, Adriano (2014 թ․ սեպտեմբերի 16). «'Hermanos': ¿Quién es quién en la nueva miniserie de Telecinco?». Sensacine. էջ 11.
- ↑ Rojas, S. (2015 թ․ մայիսի 16). «La actriz Marián Álvarez encarna a Santa Teresa en un telefilme». Diario de Sevilla.
- ↑ «Carla Díaz y Veki Velilla se incorporan a la sexta temporada de 'Amar es para siempre'». Ecoteuve. El Economista. 2018 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «La actriz Carla Díaz sorprende a sus seguidores con un rapado de pelo». Yahoo. 2018 թ․ օգոստոսի 16.
- ↑ «Carla Díaz, adiós a su pelo». El Norte de Castilla. 2018 թ․ օգոստոսի 13.
- ↑ Lozano, Sandra (2019 թ․ ապրիլի 1). «'La Caza. Monteperdido': Carla Díaz es Ana Montrell, la niña desaparecida». Diez Minutos.
- ↑ Malone, Chris (2020 թ․ օգոստոսի 17). «'Élite': Who Is Season 4 Cast Member Carla Díaz?». Cheatsheet.
- ↑ Zurbano, Janire (2021 թ․ ապրիլի 12). «¿Nos ha confirmado el vídeo de 'Elite' 4T los nuevos amores en Las Encinas?». Cinemanía. 20minutos.es.