Կարին Մարկիդես (1951), շվեդ անալիտիկ քիմիայի պրոֆեսոր, 2019 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ։ 2006-2015 թվականներին[1]՝ Չալմերսի տեխնոլոգիական համալսարանի նախագահն ու գլխավոր տնօրենն էր։ 2004-2006թթ. եղել է «Վիննովա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ։ 1992 թվականից Կարինը Շվեդիայի ճարտարագիտական գիտությունների թագավորական ակադեմիայի վարչության անդամ է և 1999 թվականից Շվեդիայի Թագավորական Ակադեմիայի նախագահության անդամ է[2]։

Կարին Մարկիդես
Դիմանկար
Ծնվել է1951
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՍտոկհոլմի համալսարան
Մասնագիտությունակադեմիկոս
ԱշխատավայրՉալմերի տեխնոլոգիական համալսարան
Զբաղեցրած պաշտոններchairman of the executive board? և President of Chalmers?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Թագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա և Գյոթեբորգի գիտությունների և գրականության թագավորական ակադեմիա
 Karin Markides Վիքիպահեստում

1984 թվականին, Ստոկհոլմի համալսարանում՝ Մարկիդեսն ավարտել է դոկտորական աստիճանը՝ Օրգանոսիլոքսանայի ատենախոսությամբ[3]։ Դրանից հետո նա սկսեց իր հետազոտական կարիերան Յուտայի Բրիգամ Յանգի համալսարանում, նախ որպես պոստդոկ, ապա որպես գիտական օգնական և փոխտնօրեն։ 1990 թվականի մայիսին նա վերադարձել է Շվեդիա՝ որպես Ուփսալայի համալսարանի պրոֆեսոր։ Տասնչորս տարի անց, 2004 թվականի մայիսին, նա սկսեց աշխատել Շվեդիայի «Վիննովա» ինովացիոն գործակալությունում՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ։

2015 թվականից Մարկիդեսը զմաղեցնում է նախագահի պաշտոնը Շվեդիայի կառավարության կից՝ գիտական զարգացման խորհրդում[4]։ Խորհրդի առաքելությունն է տալ փաստացի տվյալների վրա հիմնված կոնկրետ առաջարկություններ՝ ֆինանսական, էկոլոգիական, մշակութային և սոցիալական կայունության զարգացման համար։

Մրցանակներ և հռչակներ խմբագրել

  • Norblad-Ekstrand մեդալ (1990)[5]
  • Հոբելյան քիմիայի մեդալ (Սթորբիթանիեն, 1992)
  • Սենիոր Անհատական Դրամաշնորհ (Շվեդիայի ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ, SSF, 1997)
  • Տարվա միջազգային գիտնական (Փիթսբուրգ, 2004)
  • H.M. The King's Medal 12-ի չափը ոսկով, Սերաֆիմի օրդենի ժապավենով (2008)[6]
  • Օսկար Կարլսոնի մեդալը՝ մաքուր արծաթից[7] (Շվեդիայի Քիմիական Ընկերության, 2010)
  • Գոթենբուրգ քաղաքի շքանշանը (2015)[8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Karin Markides ny rektor för Chalmers Արխիվացված 2006-10-03 Wayback Machine
  2. Chalmers: Karin Markides, rektor Արխիվացված 2017-09-03 Wayback Machine, läst 18 april 2009
  3. LIBRIS 7608368
  4. Regeringskansliet, Regeringen och (2015 թ․ օգոստոսի 12). «Vetenskapligt råd för hållbar utveckling - tilläggsdirektiv till Miljövårdsberedningen (Jo 1968:A)». Regeringskansliet (շվեդերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  5. Norblad-Ekstrandmedaljen (1990)
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  7. Oscar Carlson-medaljen
  8. Göteborgs stads förtjänsttecken